Իրավունք 16:10 30/01/2020 Հայաստան

ՓՊ խորհուրդը դատապարտում է փաստաբանների էլեկտրոնային փոստի հասանելիության և գաղտնիության խախտման, գաղտնալսման գործողությունները

Փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտում է փաստաբանների կապի և տեղեկատվական այլ միջոցների անվտանգությունը խախտող գործողությունները։ Հարցը քննարկվել է  հունվարի 29-ի նիստում։

Պարզվել է, որ 2019 թվական նոյեմբերից 2020 թվական հունվար ամիսների ընթացքում   5 (հինգ) փաստաբանի հետ կապված արձանագրվել են հետևյալ դեպքերը՝

1) ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի  1-ին մասի հատկանիշներով քննվող թիվ 22100419 քրեական գործով իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկման ընթացքում գաղտնալսվել են նաև մեղադրյալի, դատավարության այլ մասնակցի և նրանց փաստաբան Էդգար Թումասյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունները։ Այնուհետև քննիչի կողմից զննվել են այդ խոսակցությունները, դրանք արտացոլվել են համապատասխան արձանագրության մեջ և կցվել քրեական գործին։ Այս դեպքը փաստաբանը պարզել է 2019թ. դեկտեմբերին:

2) ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Վարդան Կարապետյանի կողմից  գաղտնալսվել են փաստաբաններ Աշխեն Դաշյանի և Կարեն Ղազարյանի, ինչպես նաև նրանց վստահորդ Արթուր Աղաջանյանի հեռախոսային խոսակցությունները: 04.11.2019թ. և 06.11.2019թ. քննիչի կողմից կատարվել է զննում և հեռախոսային խոսակցությունների վերծանում: Այդ խոսակցությունները կցվել են քրեական գործին:

3) 2020 թվականի հունվարի 4-ից փաստաբան Հայկ Ալումյանի՝ փաստաբանական գործունեության շրջանակում օգտագործվող էլեկտրոնային փոստը, իրենից անկախ պատճառներով դարձել է անհասանելի: Փաստաբան Հ.Ալումյանի կարծիքով, իր էլեկտրոնային փոստի «կոտրումն» ուղիղ կապ ունի իր վարույթում գտնվող հայտնի քրեական գործի հետ, քանի որ այլ անձանց համար իր էլեկտրոնային փոստը հետաքրքրություն չի կարող ներկայացնել:

4) 2020 թվականի հունվարի 23-ից փաստաբան Արամազդ Կիվիրյանի էլեկտրոնային փոստը դարձել է անհասանելի: Փաստաբան Ա.Կիվիրյանի կարծիքով դա կապված է իր մասնագիտական գործունեության հետ, քանի որ նա ներկայացնում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի շահերը՝ վերջինիս մասին 12.01.2020թ. www.armtimes.com կայքում հրապարակված նյութի մեջ տեղ գտած տեղեկությունները հերքելու հարցով: 23.01.2020թ. հայտարարություն տարածելուց հետո, երբ հրապարակային կարգով տեղեկացրել են, որ ինքն է ներկայացնում Արթուր Վանեցյանի շահերը, իր էլեկտրոնային փոստը դարձել է անհասանելի:

Փաստաբանների պալատի խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում վերը նշված դեպքերի կապակցությամբ:

«ՀՀ Սահմանադրության 33-րդ և 64-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի (այսուհետ՝ ՄԻԵԿ) 8-րդ հոդվածի, 1990թ. սեպտեմբերի 7-ին  ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և իրավախախտների հետ վարվելու ութերորդ Կոնգրեսի ընդունած «Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքների» 22-րդ կետի, «Փաստաբանության մասին» օրենքի 21-րդ և 25-րդ հոդվածների, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի    14-րդ և 31-րդ հոդվածների պահանջներից ակնհայտ բխում է, որ օրենսդիրը փաստաբանի և վստահորդի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու ուղղակի արգելք է սահմանել և չի նախատեսել որևէ բացառություն, որը կապված կլինի հեռախոսային խոսակցության բովանդակության հետ։

Նշված նորմերը կոչված են երաշխավորելու փաստաբանների անկախությունը, վստահորդների հետ ցանկացած հարաբերությունների (այդ թվում՝ էլեկտրոնային փոստով հաղորդակցվելու) ու խորհրդատվությունների գաղտնի բնույթը, ինչպես նաև որևէ կերպ փաստաբանի մասնագիտական գործունեությանը միջամտելու անթուլատրելիությունը` իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս:

Գործնականում հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կամ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի  հիմքով:

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ արգելվում է անցկացնել նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ (ներքին դիտում), 11-րդ (նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում) և 12-րդ (հեռախոսային խոսակցությունների վերահսկում) կետերով նախատեսված օպերատիվ միջոցառումները, երբ անձը, որի նկատմամբ իրականացվելու է այդ միջոցառումը, հաղորդակցվում է իր փաստաբանի հետ: Անհապաղ ոչնչացման են ենթակա նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման նպատակից անկախ պատճառով ստացված փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկությունները:

Ի տարբերություն այս կարգավորման, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ոչնչացման հարցին չի անդրադարձել, որպիսի առիթից օգտվելով էլ վարույթն իրականացնող մարմինը փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններին ոչ միայն ծանոթանում է, այլ նաև կցում է քրեական գործին, ինչը հետագայում դառնում է հասանելի նաև դատավարության այլ մասնակիցների, այդ թվում՝ պաշտպանության կողմի դատավարական հակառակորդների, համար:

ՄԻԵԿ 8-րդ հոդվածով սահմանված փաստաբան-վստահորդ հարաբերություններում հաղորդակցման գաղտնիության լրացուցիչ պաշտպանությունը, ինչպես նաև այն դրույթները, որոնց վրա այն հիմնված է, թույլ են տալիս Մարդու իրավունքների եվրոպական դատարանին եզրակացնել, որ այդ տեսանկյունից  փաստաբանական գաղնիքը, փաստաբանի համար նախատեսելով որոշակի պարտականություններ, վերը նշված հոդվածի համատեքստում ենթակա է հատուկ պաշտպանության (Տե՛ս Միշոն ընդդեմ Ֆրանսիայի (Michaud v. France), 2012թ-ի դեկտեմբերի 6-ի որոշում, §§ 118–19), Պրուտեանուն ընդդեմ Ռումինիայի (Pruteanu v. Romania), 2015թ-ի փետրվարի 3-ի որոշում):

Դուդչենկոն ընդդեմ Ռուսաստանի գործով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն արձանագրել է ՄԻԵԿ 8-րդ հոդվածի խախտում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետությունը գաղտնալսել է դիմումատուի և իր փաստաբանի խոսակցությունը, իսկ դիմումատուն չի ունեցել դա վիճարկելու և ձայնագրությունը ոչնչացնելու արդյունավետ իրավական միջոց: Դուդչենկոն ընդդեմ Ռուսաստանի գործով ՄԻԵԴ վճիռն ուղղակիորեն լուծում է նաև այն ենթադրյալ իրավական բացի հարցը, եթե վարույթն իրականացնող մարմինը, որպես արդարացում վկայակոչի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հիման վրա գաղտնալսում կատարելը և ոչնչացման հստակ պարտականություն չունենալը:

ՄԻԵԴ-ը նշել է, որ փաստաբանի և վստահորդի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, անխուսափելիորեն հանգեցնում է նրանց՝ վստահության վրա հիմնված հարաբերությունների հիմքը կազմող փաստաբանական գաղտնիքի խախտմանը:

Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Իրավաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» թիվ 21 հանձնարարականի համաձայն՝  Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները, որպեսզի փաստաբանները կարողանան իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել առանց խտրականության և առանց խոչընդոտների, ինչպես հանրության, այնպես էլ իշխանությունների կողմից:

Փաստաբանների պալատի խորհուրդը գտնում է, որ վերը նշված դեպքերով պատասխանատվություն է կրում պետությունը և պետք է միջոցներ ձեռնարկի նման խոչընդոտները վերացնելու ուղղությամբ:

Փաստաբանների պալատի խորհուրդը

1. ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է  փաստաբանների էլեկտրոնային փոստի հասանելիության և գաղտնիության խախտման, ինչպես նաև քննչական մարմինների կողմից փաստաբանների և վստահորդների միջև հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման  գործողությունները:

2. ՊԱՀԱՆՋՈՒՄ Է  պետական իրավասու մարմիններից՝

- պատասխանատվության ենթարկել փաստաբանների և վստահորդների միջև հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը կազմակերպած և քրեական գործի նյութերին կցելու որոշում կայացրած քննիչներին,

- ոչնչացնել այդ նյութերը,

- հանձնարարել բոլոր քննիչներին այսուհետ բացառել նման իրավիճակները»,-ասված է ՓՊ խորհուրդի տարածած հայտարարության մեջ։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:22
Քաղավիացիայի կոմիտեն հաստատում է՝ երկու ավիաընկերություն զրկվել է երրորդ երկրի շահագործման վկայականներից
Կան խնդիրներ, գործակալությանն ուղղված դիտարկումները Կոմիտեն ուղարկելու է ապրիլի 6-ին:
Աղբյուր` Panorama.am
20:00
Նոր խստացումներ՝ վարորդական վկայական ստանալու համար
Օրերս Կառավարությունն ընդունեց վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Նուրմագոմեդովի կարողությունը մոտ 100 միլիոն դոլար է
«Ռուսական խառը մարտերի (MMA) մարզիկ Հաբիբ Նուրմագոմեդովի հայրը Աբդուլմանապ Նուրմագոմեդովը, որը նաև նրա մարզիչն է, YouTube- ի հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Մադուրոն հրամայել է երկիրը պաշտպանելու համար մոբիլիզացնել Վենեսուելայի հրետանին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել է ազգային հրետանին մոբիլիզացնել՝ պաշտպանելու Բոլիվարյան հանրապետությունը: Ինչպես հաղորդում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ջավախքի ինքնամեկուսացված բնակիչների թիվը նվազում է. jnews.ge
Ախալքալաքի և Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնների (ՀԱԿ) տեղեկությունների համաձայն, ներկայումս 36 մարդ Ախալքալաքի մունիցիպալիտետում...
Աղբյուր` Panorama.am
19:00
Մարտին փետրվարի համեմատ բենզինի գինը նվազել է 3.7%-ով
2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.3% գնաճ, իսկ 2020թ. փետրվարի համեմատ պահպանվել է գների նախորդ...
Աղբյուր` Panorama.am
18:53
2020 թ-ի սկզբից ի վեր, Դոնբասում ականների պայթյունից զոհվել է 12 խաղաղ բնակիչ
2020 թվականի սկզբից Ուկրաինայում անցկացվող ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը (SMM) գրանցել է ականների և չպայթած զինամթերքի պայթյունի...
Աղբյուր` Panorama.am
18:45
Կոբի Բրայանթին 2020թ-ին կընդգրկեն բասկետբոլի Փառքի սրահում
Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթին 2020 թվականին կընգրկեն բասկետբոլի Փառքի սրահում: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն։ Նշվում է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:36
ԱՀԿ-ն հայտնում է երիտասարդների և առողջների շրջանում COVID-19-ի ծանր դեպքերի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է երիտասարդ և առողջ մարդկանց շրջանում կորոնավիրուսով հիվանդացության ծանր դեպքերի մասին։...
Աղբյուր` Panorama.am
18:29
Պարենային մթերքների գնային ինդեքսը՝ մարտին
2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 10.6% գնանկում, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 2.1% գնաճ: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:22
Քաղաքագետ. Հեղափոխական պոպուլիզմը պարտություն է կրում, երբ կյանքը կոնկրետանում է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ճգնաժամային պահերին մարդկանց մոտ բնազդներն են սկսում գործել։ Փորձը ցույց տվեց, որ նաև...
Աղբյուր` Panorama.am
18:18
Երգչուհի Փինքի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Գազետա.ռու
Ամերիկացի երգչուհի Փինքը (Pink) Twitter-ի իր էջում հայտնել է, որ նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային վարակ՝ COVID-19: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ավագանու անդամ. Մարությանին գործավարուհին ստորագրման թղթերը դռան տակից է տալիս
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանն արձագանքել է քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վաղը կնշվի Ծաղկազարդը. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ
Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:52
Խավին 1 միլիոն եվրո է նվիրել Բարսելոնայի կլինիկային ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խավին, որը ներկայում ղեկավարում է Քաթարի «Ալ Սադ» թիմը,  1 միլիոն եվրո է նվիրաբերել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Քամին Երևանի կենտրոնում մի քանի ծառեր է շրջել
Փողոցներից մեկում վնասվել է ավտոմեքենա:
Աղբյուր` Panorama.am
17:36
Վարդաշեն փողոցում պատշգամբ է փլուզվել
 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 4-ին, ժամը 14։10-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 66/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Գերմանիայում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 85 հազարը ՌԻԱ Նովոստի
Կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը Գերմանիայում հասել է 85,778 մարդ, մահացել է 1.158-ը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:...
Աղբյուր` Panorama.am
17:22
Դեսպանատունը պարզաբանում է՝ ինչպես են ընտրվել Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը տարածել է պարզաբանում, թե ինչպես են ընտրվել ապրիլի 6-ին կայանալիք Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
17:14
Արա Ղազարյան. ԵԽ Խոշտանգումների Կոմիտեն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորում փակ հաստատություններում գտնվողների նկատմամբ
«Ընդհանուր կանոն կա, կալանքի տակ գտնվող մարդը չպետք է ենթարկվի անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի։ Հիմա եթե այդ իրավիճակը...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գնանկում՝ ծառայությունների ոլորտում
Մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 1.3% հավելաճ, իսկ 2020թ....
Աղբյուր` Panorama.am
16:50
Լուկաշենկոն կարծում է՝ ԱՊՀ-ն կորցնում է իր նշանակությունը կարևոր հարցերի լուծման համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ԱՊՀ-ն կորցնում է իր նշանակությունը՝ որպես կարևոր հարցերի լուծման հարթակ: Ինչպես գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան. Վրեժ լուծելու համար մի օգտվեք կորոնավիրուսից
«Կորոնավիրուսը չպետք է թաքնված մարդասպանության առիթ դառնա»,- «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածները գերազանցում են 500-ը. Գազետա.ռու
Ադրբեջանում բժիշկները մեկ օրում հաստատել են կորոնավիրուսի վարակի 78 դեպք, ինչը դեպքերի ընդհանուր թիվը հասցրել է 521-ի։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:16
Փաշինյանը կպատասխանի առավել շատ լայքեր հավաքած հարցերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրը երեք ժամ կհատկացնի ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին պատասխանելու համար։ Նա գրել է. «Սիրելի...
Աղբյուր` Panorama.am
16:05
Միքայել Մելքումյան. Առնվազն ԱԱՀ-ի գանձումը սահմանի վրա պետք է անհապաղ հետաձգել
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակության պատգամավոր Միքայել Մելքումյանի համոզմամբ, կառավարությունը պետք է մտածի հարկային արձակուրդ տալու...
Աղբյուր` Panorama.am
15:53
ԱՆ. Շտապօգնության մեքենայի վթարի հետևանքով տուժել է պացիենտներից մեկը
Երեկ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ավտովթար, մեքենան հատուկ կարանտինային գոտուց տեղափոխելիս է եղել կորոնավիրուսային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}