Իրավունք 13:11 30/01/2020 Հայաստան

Վաղ թոշակի չգնացող սահմանադրականի դատավորներին Բադասյանը «կօգնի» Սահմանադրական նոր բարեփոխումներով

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում խոսեց Սահմանադրական փոփոխություններով զբաղվող հանձնաժողովի կազմի մասին, անդրադարձավ Արփինե Հովհաննիսյանի հայտին։ Նա հայտարարեց, որ քաղաքական որոշմամբ է պայմանավորված եղել վերջինիս հանձնաժողովի կազմում չընդգրկվելը։ Բադասյանի խոսքով, դրա օգտին է եղել հանգամանքը, որ Արփինե Հովհաննիսյանը 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններին է մասնակցել, իսկ քանի որ իրենք, իենց ռազմավարությամբ, դեմ են եղել այդ փոփոխություններին՝ Արփինե Հովհաննիսյանին հանձնաժողով ընդունելու հարցը չէր կարող համարվել դրական։

Նախարարը հայտարարեց նաև, որ Արփինե Հովհաննիսյանը չի եղել 2015 թվականի հանձնաժողովի անդամ, այլ, հնարավոր է՝ խորհրդատու։

Ի վերջո՝ արդարադատության նախարարը անցավ ավելի չեզոք գոտի, հայտնելով, թե՝ պետք էր ընդունել 6 իրավաբան-գիտնական, ու իրենք, դիմումների ուսումնասիրության արդյունքում, ընդունել են «այլ՝ ավելի արժանի անձանց», թեև՝ Հովհաննիսյանի մասնագիտական արժանիքները «որևէ մեկը չի դրել կասկածի տակ»։

Նա նաև խնդրեց ընտրված իրավաբան-գիտնականներին չթիրախավորել, քանի որ «նրանք անկախ են»։

«Սահմանադրական դատարանի ճգնաժամի» մասով՝ նա ասաց, որ ճգնաժամը պիտի շուտ հանգուցալուծվի, հիշեցրեց, որ մինչև փետրվարի 27-ը Սահմանադրականի դատավորները ժամանակ ունեն գնալ վաղ թոշակի, ու մինչև այդ օրը ոչ ոք չի կարող ասել՝ օրենքը աշխատեց, թե ոչ․

Բադասյանը մեկնաբանեց, թե ինչու «եթե ոչ ոք չդիմի, դրանից ոչ մի տրագեդիա չի լինի»։
Բադասյանը ասաց, որ, ինչպես ինքը ասել է՝ դատական համակարգում առկա ճգնաժամը և, մասնավորապես՝ Սահմանադրականի ճգնաժամը, կարելի է և պետք է լուծել Սահմանադրական բարեփոխումների միջոցով։

Նա նկատեց, որ այսօրեական որևէ լուծում չի կարող հանդիսանալ հիմք՝ «հանրության վստահությունը ամբողջ դատական համակարգի նկատմամբ վերականգնելու համար»։

Միևնույն ժամանակ, ի պատասխան լրագրողի հարցի, նա, բացի Սահմանադրական փոփոխություններից, չբացառեց այլ քայլեր ևս։

Հարցին՝ եթե  Սահմանադրականի դատավորներից որևէ մեկը, այնուամենայնիվ, դիմի վաղ կենսաթոշակի, դա ինչի կբերի, Բադասյանն ասաց, որ դա ընդամենը կես կամ քառորդ քայլ է ճգնաժամի լուծման ուղղությամբ, բայց դա ճգնաժամի լուծում չէ։

Ամբողջ լուծումը նա տեսնում է Սահմանադրական փոփոխությունների մեջ, որոնք պիտի լուծեն ոչ միայն ամբողջ դատական համակարգի ճգնաժամը, այլև՝ իրավապահ մարմիններում որոշակի ճգնաժամը։

Ով է որոշել, որ ՍԴ-ում ճգնաժամ կա, դատավորներն ասում են, որ ճգնաժամ չկա, գնակոնոն գործում է, ո՞րն է խնդիրը՝ հարցադրեց լրագրողներից մեկը։

Բադասյանը սկսեց նախ «ես բազմիցս անդրադարձել եմ, թե ճգնաժամ ասելով ինչ նկատի ունենք», ապա՝ հրաժարվեց պատասխանել հարցին, թե՝ չի կրկնելու։

Վերջում նախարարը ներկայացրեց հանձնաժողովի աշխատանքի կազմակերպական մասը, որը իրացումից հետո հանձնաժողովը պիտի ներկայացնի հայեցակարգ, որն էլ պիտի դրվի հանրային լայն քննարկման։

Լրագրողի ռեպլիկ-հարցադրումից հետո, որ այդ դեպքում բարեփոխումներով ճգնաժամի լուծումը շուտ չի լինի, այլ գուցե 1 տարիից ավել տևի, նախարարը կրկնեց՝ «դե ես արդեն անդրադարձա»։

Հաջորդ հարցը ևս տեղին էր՝ լրագրողը հարցրեց, թե արդյոք ինքը ճիշտ է հասկանում ասածը, որ նոր Սահմանադրական փոփոխությունը բերում է ՍԴ լրիվ կազմի, խնդրեց որ նախարարը սահմանի նպատակը։

Նախարարը նախ որոշեց հարցի պատասխանը թողնել նոր ձևավորվող հանձնաժողովի անկախ անդամներին, բայց երբ եղավ պնդում, որ նախարարը արդեն այդ մասին քիչ առաջ խոսել է և ասել է, որ ՍԴ ճգնաժամը պետք է լուծի Սահմանադրական բարեփոխումները, Բադասյանն ասաց, որ ինքը նաև ասել է, որ պետք է անցում ապահովվի նոր մարմիններ, անցումը պիտի ապահովվի իրավունքի գերակայության սկզբունքով, ինչը «մեր դատաիրավական ռազմավարությունն է», իսկ մոդելը, ընթացակարգը, խնդրեց, որ թույլ տան հանձնաժողովը որոշի։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:14
«Երևան» ֆուտբոլային ակումբը չի մասնակցի բարձրագույն խմբի մրցաշարին
«Երևան» ֆուտբոլային ակումբը չի մասնակցի բարձրագույն խմբի մրցաշարին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: «Երևան ՖԱ»-ն...
Աղբյուր` Panorama.am
20:06
Լուսաձորի ղեկավարը ձևական աճուրդներ է կազմակերպել՝ հողատարածքները վաճառելով տարբեր անձանց
Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերի շրջանակում ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական...
Աղբյուր` Panorama.am
20:02
Բրազիլիայում բացվել է Պելեի ոսկե քանդակը
«Մի քիչ գեղեցիկ է ինձանից»
Աղբյուր` Panorama.am
19:56
Պետությանը պատճառվել է 34 միլիոն դրամից ավելի վնաս
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով...
Աղբյուր` Panorama.am
19:50
Կարո Փայլանը շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգային օրը
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ի իր էջում  շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգային օրը: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
19:41
Թրամփը դժգոհ է «Օսկարում» կորեական «Մակաբույծների» հաղթանակից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգացմունքային է մեկնաբանել կինոակադեմիկոսների ընտրությունը, որոնք «Օսկարի» գլխավոր մրցանակը հանձնել են...
Աղբյուր` Panorama.am
19:30
Երգչուհի Վալերիան ստեղծում է քաղաքական կուսակցություն
Ռուս հայտնի երգչուհի Վալերիան պատրաստվում է ստեղծել կուսակցություն և մասնակցել 2021 թվականի պետդումայի ընտրություններին։ Գազետա.ռու-ի...
Աղբյուր` Panorama.am
19:21
Հարյուր հազարավոր փախստականներ այս պահին շարժվում են դեպի թուրք-սիրիական սահման.Էրդողան
Սիրիայում Ռուսաստանի «Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի» ներկայացուցիչ, փոխծովակալ Օլեգ Ժուրավլյովը հայտարարել է, որ անհիմն են...
Աղբյուր` Panorama.am
19:10
Պատրաստվում ենք դիմել դատարան՝ բողոքարկելու այդ խուզարկության որոշումը. Հովհաննես Շահինյան
Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը հրաժարվել է պատասխանել քննիչի հարցերին, քանի որ հարցերը իր հետ որևէ առնչություն չեն ունեցել։...
Աղբյուր` Panorama.am
19:02
Ցավ ես զգում, որ նման մարդիկ հեռանում են.արվեստի գործիչները՝ Մանարյանի մասին
Սբ. Հովհաննես եկեղեցում այսօր տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությունը։ Այնտեղ էին հավաքվել մշակույթի...
Աղբյուր` Panorama.am
19:00
Կորոնավիրուսից մահացության ցուցանիշն ավելի բարձր է տղամարդկանց մոտ
Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 21-ի, ժամը 16:00 դրությամբ կորոնավիրուսային հիվանդության...
Աղբյուր` Panorama.am
18:50
Մի շարք որոշումներ են ընդունվել ՀՖՖ գործկոմի նիստում
Փետրվարի 21-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքը:  Տեխնիկական...
Աղբյուր` Panorama.am
18:40
Էրդողանը հրաժարվում է բանակցել Հաֆթարի հետ Լիբիայի հարցով
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքը չի բանակցելու Լիբիայի ազգային բանակի մարշալի Խալիֆա Հաֆթարի հետ։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:34
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ նախկին պետին
ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի...
Աղբյուր` Panorama.am
18:29
Ամերիա Սերունդ. 2012թ.-ից երիտասարդների կողքին
Մեկնարկում է Ամերիաբանկի հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` «Ամերիա Սերունդ 12»-ը, այս անգամ նոր ձևաչափով, նոր մոտեցումներով ու...
Աղբյուր` Panorama.am
18:24
Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան. Այդ ամեն ինչը հորինված է
«Ամոթ ձեզ, ամոթ, ծաղրածուներ»
Աղբյուր` Panorama.am
18:20
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թվով 55 վարույթ է հարուցել
2019 թ հուլիսից-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաշտոնի ստանձնման և պաշտոնը դադարեցնելու հայտարարգիր չներկայացնելու համար Կոռուպցիայի կանխարգելման...
Աղբյուր` Panorama.am
18:15
Սայաթ-Նովա գյուղի կրակոցների գործով ոստիկանություն են բերվել երիտասարդներ
Ոստիկանության Մասիսի բաժնում փետրվարի 18-ին, ժամը 21.10-ին,հաղորդում էր ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղում կրակում են: Ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Երևանում և Ստեփանակերտում գումարվելու է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողով
Փետրվարի 24-28-ը Երևանում և Ստեփանակերտում գումարվելու է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը՝ Հայ Դատի կենտրոնական խորհուրդի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Թադևոս Ավետիսյան. Մյունխենում փորձ է արվել ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների մոտ մեղադրել Վենետիկի հանձնաժողովին
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանն օրակարգային որոշ դիտարկումներ է հրապարակել վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
17:50
Լուկաշենկոն սպառնացել է գնալ չինական շուկա
Մինսկում հայտարարել են, որ Ռոսսելխոզնադզորը պետք է դադարեցնի Բելառուսի դեմ սահմանափակումներ մտցնե, այլապես հանրապետությունը կավելացնի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Երվանդ Մանարյանի հուղարկավորության հանձնաժողով է ստեղծվել
Հայաստանի  ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է թաղման...
Աղբյուր` Panorama.am
17:39
ԱԳՆ-ն պատրաստ է Իրանի հետ համագործակցությամբ ձեռնարկել կորոնավիրուսին առնչվող բոլոր քայլերը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում Իրանի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձեռնարկել կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
17:33
Նախկինում ունեցել ենք սուպերնախագահական մոդել. Մակունց
«Ամեն ինչ պետք է զսպումների և հակակշիռների տրամաբանության մեջ լինի, հետևաբար չափազանց կարևոր է իշխանության բոլոր ճյուղերի անկախությունը,...
Աղբյուր` Panorama.am
17:26
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը
ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ուհանում ավարտվել է ևս մեկ ժամանակավոր հիվանդանոցի կառուցումը
Չինաստանի Ուհան նահանգում ավարտվել է կորոնավիրուսային հիվանդանոցի կառուցումը։ Առավելագույն քանակով մահճակալներ ունեցող հիվանդանոցը շուտով կսկսի...
Աղբյուր` Panorama.am
16:57
Սամվել Մարտիրոսյան. Հայաստանում կան մի քանի խնդիրներ, որոնք ավելի են բարդացնում իրավիճակը
«Այն մարդը, որը դրսևորում է ատելություն, առաջին հերթին իրեն է վնասում։ Նա գտնվելով այդ ատելության մթնոլորտում և դա հեռարձակելով դեպի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 15:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
16:38
ԱԱԾ-ն արձագանքել է Լևոն Քոչարյանի կոչին
Ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}