Իրավունք 18:19 30/01/2020 Հայաստան

Արա Ղազարյան. Մանվել Սարիբեկյանի գործով ՄԻԵԴ-ն աննախադեպ եզրահանգումներ է արել

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Ադրբեջանում գերի ընկած, ապա մահացած  ՀՀ քաղաքացի, 20-ամյա Մանվել Սարիբեկյանի գործով ՄԻԵԴ գանգատ ներկայացրած փաստաբան Արա Ղազարյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ Եվրոպական դատարանի կայացրած վճիռն  իրեն բավարարում է։

«Դատարանն աննախադեպ եզրահանգումներ է կատարել, ճանապարհ է հարթել նման գործերով մյուս վճիռների՝ մասնավորապես Կարեն Ղազարյանի գործով։ Ինձ բավարարել է վճիռը, քանի որ դատարանն առաջ է քաշել առաջին հերթին ատելության շարժառիթով հանցագործության գաղափարը, այսինքն՝ սպանություն ատելության հիմքով, ինչն արդեն խտրականության արգելք է։ Ինձ բավարարում է նաև հետևյալ նախադասությունը. «Դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը հիմք չէ, որպեսզի Հայաստանի Հանրապետության հետ չհամագործակցի»։ Սա շատ կարևոր միտք է»,-ընդգծեց փաստաբանը։

Նրա խոսքով, դա նշանակում է, որ ԵԽ տարածքում չի կարող մի պետությունը մյուսի խնդրանքն անտեսել ու չպատասխանել։

«Սա անոմալիա է։ Բոլոր գործերով ՀՀ քննչական մարմիններն ուղարկում են խնդրագիր Մինսկի կոնվենցիայի շրջանակում խնդրելով համագործակցել։ Օրինակ, Կարեն Ղազարյանի գործով էլ է ուղարկված, խնդրում ենք համագործակցել, թե ինչ հանգամանքներում է նա հայտնվել Ադրբեջանում, գուցե մեր կողմից սխալ կա, գուցե ձեր կողմի՞ց է սխալը։  Ադրբեջանը բացարձակապես հրաժարվում է այդ խնդրագրերին պատասխանել»,-խնդիրը ներկայացրեց փաստաբանը։

Արա Ղազարյանը կարևորում է վճռի այն հատվածը, որտեղ առաջ է քաշվում  հայ-ադրբեջանական ատելության կոնտեքստը։

«Դատարանը հաստատված է համարել, որ ՀՀ քաղաքացիները չէին կարող գնալ այնտեղ ու իրավունքների պաշտպանություն հայցել։ Այս ամբողջը ճանապարհ է հարթում Կարեն Ղազարյանի գործով։ Սա նախադեպային ու շատ կարևոր վճիռ է հայ-ադրբեջանական հարաբերությունների առումով, իսկ մի քանի կետերով հենց Կարեն Ղազարյանի, Արսեն Խոջոյանի ու Բադալյանի գործերի համար նախադեպ է։ Հուսով եմ, սա զսպող ազդեցություն կունենա»,-ասաց Ղազարյանը։

ՄԻԵԴ-ը մի շատ կարևոր եզրահանգում էլ է արել, որի վրա ուշադրություն է հրավիրում փաստաբանը. «Նշվում է, որ հենց առաջին օրվանից կալանավայրի ղեկավարությունը քննչական մարմիններին հայտնեց, որ Մանվել Սարիբեկյանը գործել է ինքնասպանություն։ Հարց է առաջանում, այդ ինչպե՞ս իմացաք, որ ինքնասպանություն է։ Ուզում է ասել, որ հենց սկզբից դատավարությունն ընթացել է ուղղորդված։ Տեսնո՞ւմ եք, ՄԻԵԴ-ն ինչ մանրուքներից բացահայտում է սկզբունքներ»։

Որո՞նք են լինելու գանգատ ներկայացրած կողմի հետագա քայլերը։ Փաստաբանը մանրամասնում է, որ վճիռն ուժի մեջ մտնելու համար դեռ երեք ամիս ժամանակ կա։

«Եթե ուժի մեջ մտավ, ապա երեք ամսվա ընթացքում Ադրբեջանը նախ պետք է անհատական պարտավորությունները կատարի, այսինքն գումարը վճարի, հետո գործը կմտնի նախարարների կոմիտե, որտեղ մենք՝ որպես հայցվոր կողմ մոնիտորինգ կանենք, որ Ադրբեջանը վճիռը կատարի»,-ասաց փաստաբանը։

Վճիռը կատարելու համար Ադրբեջանում պետք է հարուցվի քրեական գոր, Ադրբեջանը  պետք կոմունիկացիայի մեջ մտնի Հայաստանի Հանրապետության հետ Մինսկի կոնվենցիայի շրջանակներում, որպեսզի միասնական քննություն իրականացնեն՝ պարզելու Մանվել Սարիբեկյանի՝ Ադրբեջանում հայտնվելու, նրա մահվան  հանգամանքները, պարզեն՝ արդյո՞ք ատելության շարժառիթով կատարված հանցագործությո՞ւն էր, թե՞ ոչ, պետք է պարզել նաև խոշտանգողներին, մահվան հասցնողներին։

«Վճռի տողատակերում կարդում ենք, որ Մանվել Սարիբեկյանն ամենայն հավանականությամբ սպանության  զոհ է դարձել»,-ընդգծեց փաստաբանը։

Ղազարյանը նաև մանրամասնեց, եթե երեք ամսվա ընթացքում կողմերից որևէ մեկը որոշի բողոքարկել ՄԻԵԴ վճիռը, ապա բարեհաջող ելքի հավանականությունը շատ փոքր է՝ մի քանի տոկոս, քանի որ մեծ մասամբ մերժվում է։

«Ուստի եթե երեք ամիսն անցավ, բողոքարկում չեղավ, վճիռն ուժի մեջ կմտնի»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ 2010թ. սեպտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի 20-ամյա բնակիչ Մանվել Սարիբեկյանը մի քանի խոշոր եղջերավոր անասունների տարել էր արոտավայր: Ժամը 17-ի սահմաններում «Քեղուտ» հանդամասում, մառախուղի հետևանքով կորցնելով կողմնորոշումը նա հայտնվել էր հայ-ադրբեջանական սահմանի վրա և գերեվարվել ադրբեջանցիների կողմից:

2010 թվականի նոյեմբերի 04-ին ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել Մանվել Սարիբեկյանի դին, ով, ադրբեջանական պաշտոնական հայտարարությունների համաձայն, մահացել է 2010 թվականի հոկտեմբերի 5-ին՝ խեղդամահության հետևանքով:

Դիակը քայքայված է եղել։Դատաբժշկական հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ դիակի վրա առկա են կտտանքների հետքեր, ինչը վկայում է, որ Մ. Սարիբեկյանը ենթարկվել է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}