ԱՅԼՄԱՄՈՒԼ 13:32 31/01/2020 Հայաստան

Politik.am. Ով է ՍԴ նախագահի դեմ հիմնական վկայություն տվողը․ նրան անվանում են «թալանչի նոտար»

Politik.am-ը գրում է.

«Մինչ իշխանությունները և նրանց սպասարկող մեդիան փորձում են հանրությանը համոզել, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանցագործություն է գործել մեզ հաջողվեց հետաքրքիր մանրամասններ ճշտել այս գործով իշխանոթյան համար կարևորագույն վկայի՝ Ալվարդ Մելքոնյանի մասին։

Նախկին իշխանությունների հանցավորություններից դժգոհող նոր իշխանությունները պարզվում է կրկին քրեական գործ են հարուցել հենվելով   խիստ կասկածելի անցյալ ունեցող մարդու ցուցմունքի վրա։ Եվ եթե նոր իշխանությունների բառապաշարով  առաջնորդվենք, ապա կարելի է քիչ ավելի խիստ բնորոշումներ տալ, բայց մենք զերծ կմանանք այդ գայթակղությունից։

Պազրվում է Հրայր Թովմասյանի և վերջինիս սանիկ Նորայր Փանոսյանի գործողություններից «տուժած» անձը հասարակության շրջանում հայտնի է ««Ամենայն հայոց թալանչի» նոտար» մականվամբ։ Այս մասին ժամանակին հրապարակում է եղել «Լրագիր» պարբերականում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ․«Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կատարել է Երևանի Արամի փողոցի 72-80 շենքի բնակիչների պահանջը և պաշտոնից ազատել է Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանին, ինչպես նաև նրա դեմ հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան:

Շենքում բնակարանների գնման գործին խառնված են եղել նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իրենց ու իրենց ազգականների անուններով մի շարք բնակարանների տեր են դարձել: 

Շենքի խաբված բնակիչները պնդում են, որ ոստիկանությունը չէր կարող տեղյակ չլինել սույն նոտարի գործունեության մասին, քանի որ նա օրը ցերեկով մեկ օրում մի քանի կնիք էր օգտագործում պայմանագրերը կնքելու համար:

Խաբված բնակիչները Ալվարդ Մելքոնյանին «ամենայն հայոց թալանչի» և «թալանի ամենամեծ մասնագետ» են անվանում: Ալվարդ Մելքոնյանը երիտասարդ տարիքում է համակարգում աշխատանքի անցել: Ըստ որոշ տեղեկությունների` դեռևս 20 տարի առաջ էլ նրա դեմ դատական գործեր են եղել:

Շենքի խաբված բնակչներն իրենց պայքարը շարունակում են: Չնայած Սերժ Սարգսյանը նրանց խոստացել էր, որ բնակարանների հարցը կլուծվի, սակայն սայլը տեղից չի շարժվում: Այսօր բնակիչները բողոքի ակցիա են արել ֆինանսների նախարարության մոտ, քանի որ այս հարցով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն է: Նախարարը բնակիչներին խոստացել է, որ վաղը կառավարությունը որոշում կընդունի իրենց խնդրի վերաբերյալ: «Ասեց` ձեզ վաղը ժամը 1-ին պատասխան ենք տալու: Մենք էլ հարցրինք` տղամարդու խոսք ես տալի՞ս, ասեց` հա»,- տեղեկացրին բնակիչները:

Ըստ Սերժ Սարգսյանի հանձնարարականի` Լոգիկոն բիզնես-կենտրոնը պետք է իր կիսակառույց շենքերից մեկն ավարտին հասցնի ու մարդկանց այնտեղ տեղավորի: Բայց, մինչ այդ, կառավարությունը պետք է հարկերից ազատի ընկերությանը, որպեսզի հնարավոր լինի աշխատանքներն արագ ավարտին հասցնել:

Բնակիչները նաև դատական կարգով են փորձում վերականգնել իրենց խախտված իրավունքները: Նրանք միջնորդություն են ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` կառուցապատողներից նախկին ոստիկան Սիմոն Աղազարյանի դեմ: Սակայն  արդեն մի քանի նիստ է` Աղազարյանը դատարան չի ներկայանում` առողջական խնդիրների պատճառով»,-ասվում է հոդվածում:

Այս ամենից ակնհայտ է դառնում, որ Ալվարդ Մելքոնյանը հին հաշիվներ ունի Հրայր Թովմասյանի հետ և նրա պնդումները առնվազն լուրջ չի համարել անառարկելի ճշմարտություն։ Ըստ էության իշխանությունները գտել են մի նոտարի, որը բնակիչների  պահանջով և այն ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի օրինական որոշմամբ զրկվել է նոտարի պաշտոնից։ Իշխանությունները նրան  առաջարկել են համագործակցել ու «վրեժ լուծել» նախկին նախարարից, որը հիմա էլ ՍԴ նախագահ է ու չի ենթարկվում գործադիր իշխանությանը։ Իսկ պլանի հաջող իրականացման դեպքում Ալվարդ Մելքոնյանը կարող է նաև պարգևատրվել՝ պետական պաշտոնի տեսքով»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}