Մշակույթ 18:37 01/02/2020 Հայաստան

Ազգային գրադարանի ընթերցողների կողմից ամենաշատ պահանջված գրքերը՝ հունվարին

Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողների տարեսկզբի գրքային նախընտրությունը բազմազան է. հայ ժամանակակից հանրահայտ գրողներից մինչև բրազիլիացի հայտնի գրող, հունական մեծ ողբերգությունից մինչև պուշկինյան փոքր ողբերգություններ: 

Առհասարակ դասականները գրադարանի ընթերցողի նախընտրություններից են. Տոլստոյ, Մոպասան, Մելվիլ: «Վեպ, որ սկսվում է նախադասությամբ և վեպ, որ ավարտվում է նախադասությամբ: Իսկ նախադասությունների միջև ձգվող բացվածքում ամեն բան նույնն է, անփոփոխ»: (Արամ Պաչյան, «Օվկիանոս»):

Ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջում ներկայացվել է անցած ամսվա ընթացքում առավել շատ պահանջված գրքերի տասնյակը։

1.  Հրանտ Մաթևոսյան, «Երկեր»

Գրող, հրապարակախոս, պետական գործիչ Վանո Սիրադեղյանը ժամանակին մի առիթով ցավով արձանագրել է. «Հայ ընթերցողը Հրանտ Մաթևոսյան կարդալ չի սիրում։ «Բարձր» ընթերցողը կարդալ սկսեց ռուս-սովետական գրական շրջանակներում Մաթևոսյանի ընդունված լինելու պարտադրանքով, «ցածր» ընթերցողը Հրանտին գիտի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի մակարդակով։ Այս էլ պարտադրեց Հենրիկ Մալյանը…»։
Որքան էլ բարձր գնահատենք «Մենք ենք, մեր սարերի» մալյանական էկրանավորումը՝ հաճախ կրկնելով թևավոր դարձած արտահայտությունները, որքան էլ հիանանք «Աշնան արևի» Աղունին մարմնավորած Անահիտ Ղուկասյանի անզուգական խաղով, փաստն այն է, որ նոր սերունդը, չունենալով ֆիլմերն իբրև պարտադրանք, Մաթևոսյան կարդալու համար արդեն չի առաջնորդվում ժապավեններով և Ազգային գրադարանի ընթերցասրահում փնտրում ու գտնում է ի՛ր Մաթևոսյանին:
Հրանտ Մաթևոսյանի երկերը նախընտրելու համար թերևս նպաստավոր էր նաև այն հանգամանքը, որ անցած շաբաթ, ինչպես արդեն նշել էինք, Ազգային գրադարանում գրողի ծննդյան 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացվեց կինոդիտում-քննարկում. Հրանտ Մաթևոսյանի «Խումհար» վիպակը և գրքի ամենամեծ ինտերտեքստը՝ Միքելանջելո Անտոնիոնիի «Գիշերը» ֆիլմը մեր կինոսեր ընթերցողները քննարկեցին ֆիլմ գրքում համատեքստում. տես՝ https://is.gd/y8WGY9

2. Հերման Մելվիլ, «Մոբի Դիք»

19-րդ դարի ամերիկյան գրականության մեծանուն գրողներից մեկի՝ Հերման Մելվիլի արկածային, փիլիսոփայական հերոսապատում վեպն առայսօր՝ 21-րդ դարում էլ շարունակում է ոչ միայն մինչև վերջին նախադասությունը լարվածության մեջ պահել ընթերցողին, այլև համամարդկային արժեքներով վարակել երիտասարդությանը, մղել նրան վեհանձնության ու դասական բարձրաճաշակ երաժշտական երկի պես բյուրեղացնել նրա ողջ էությունը.«Անբասիր արիության կատարելությունն ապրում է մեր հոգու խորխորատներում, և նույնիսկ արժանապատվության թվացյալ կորուստն ի վիճակի չէ սասանել նրան»:
Ինչպես Էդգար Պոյի անհավանական ֆանտաստիկային, այնպես էլ Մելվիլի սույն ստեղծագործությանը հատուկ են խոր զգայական ցնցումներով տոգորված ռացիոնալիզմի ու գիտականության ներդաշնակ համակցումը: Ի վերջո, ընթերցողի աչքի առաջ կետաձուկը կենսաբանական տեսակից վերաճում է մարդու ուղեղն ու սիրտը կեղեքող ուժերի մարմնավորման: Կետաձկան կերպարը խորհրդանշական տեսանկյունից շարունակ ընդլայնվում է ու վերջապես վեպի էջերում ի հայտ է գալիս ճերմակ Մոբի Դիքը. սոսկումի խրթին խորհրդանիշը՝ հենց ինքը՝ մարդու ողբերգական ճակատագիրը:

3. Սոֆոկլես, Ողբերգություններ

Խելքն է բախտի առհավատչյան,
Մի անարգիր աստվածներին.
Պարծենկոտի խոսքը մեծ-մեծ
Բերում է մեծ պատուհասներ
Եվ գոռոզին սովորեցնում
Օր ծերության խոհեմ լինել:
Այս տողերով է ավարտվում հույն մեծ ողբերգակ Սոֆոկլեսի «թեբեական» ողբերգություններից երրորդը՝ «Անտիգոնեն»: Ինքը՝ Սոֆոկլեսը, այն փոքրաթիվ դասական հեղինակներից է, որ բախտավոր, հռչակավոր ու սիրված է եղել և՛ կենդանության օրոք, և՛ մահից հետո: Նրա ողբերգությունները մեծ ներգործություն են ունեցել անտիկ աշխարհի թատերասերի վրա և այսօր էլ տպավորում են թե՛ հանդիսատեսին, թե՛ ընթերցողին: Սոֆոկլեսը բախտավոր է նաև իր հայերեն թարգմանիչներով: Սույն ժողովածուն, որն ընդգրկում է դասական ողբերգության փայլուն նմուշներ «Էդիպուս արքա», «Էդիպուսը Կոլոնոսում», «Անտիգոնե» ողբերգությունները, հին հունարենից մեծ վարպետությամբ թարգմանել, առաջաբանը և ծանոթագրությունները կազմել է բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի ավագ գիտաշխատող Արամ Թոփչյանը: Անտիկ գրականության սիրահարների և բուհերի ուսանողների համար այս գիրքը պարզապես գտածո է և արված մանրակրկիտ աշխատանքով հանրագիտարանային մեծ արժեք ունի:

4.Պաուլու Կոելյու, «Լրտեսը»

-Ինչո՛ւ են ձեզ հետևում:
-Որովհետև գեղեցիկ եմ, գայթակղիչ ու նշանավոր…
Լատինաամերիկացի գրողների մեջ Պաուլու Կոելյուն առանձնանում է, նրբաքիմք ընթերցողի կարծիքով՝ «կասկածելի» համբավով: Ամեն դեպքում նրա ստեղծագործությունները հայ ընթերցողի սեղանին են դրվում նախանձելի արագությամբ ու նույն տեմպով էլ ընթերցվում: Իրական փաստերի և իրական կնոջ մասին «Լրտեսը» վեպն այս ամիս Ազգային գրադարանի շուրջ հինգ տասնյակ ընթերցողի նետել է լրտեսական կրքերի հորձանուտը, հաղորդակից դարձրել հզոր կնոջ՝ Առաջին աշխարհամարտի տարիներին լրտեսությամբ զբաղված Մատա Հարիի փարիզյան կյանքի դժվարին պատմությանը: Նա իրեն համեմատում է Օսկար Ուայլդի «Սոխակն ու Վարդը» հեքիաթի Սոխակի հետ. «Ահա այդպիսին էր իմ կյանքը, ես այդ սոխակն եմ, որ տվեց ամեն ինչ ու մեռավ»:
«Եվ այդ կինը ես էի, Մատա Հարին, ում համար լույսի ու խավարի ամեն մի ակնթարթ նույն նշանակությունն ուներ: Հաղթահարեցի անհաջող ամուսնությունս, դստերս խնամակալության կորուստը… և ոչ մի անգամ չհիասթափվեցի, թևաթափ չեղա… միշտ էլ մարտիկ եմ եղել և առանց դառնության դիմագրավել եմ բոլոր մարտերը, որոնք իմ կյանքի մի մասն էին»:

5. Գի դը Մոպասան, «Սիրելի բարեկամ»

Այս տարվա ապրիլին լրանում է Մոպասանի լավագույն ստեղծագործություններից մեկի՝ «Սիրելի բարեկամ» վեպի 135-ամյակը: Եթե հարցնելու լինենք Ազգային գրադարանի՝ Մոպասանին նախընտրած ավելի քան չորս տասնյակ ընթերցողներին, կարձանագրենք, որ սույն փաստն աննշան դեր է խաղացել այդ ընտրության մեջ. հոբելյանական տարեթվերը թեև կարևոր, բայց ոչ որոշիչ գործոն են, իսկ մեր ընթերցողը թերևս հեռու է թվահմայություններից ու ավելի մոտ գրքին ու գրասեղանի լամպին:

Մոպասանի «Սիրելի բարեկամը» ընթերցողներից մեկը բնորոշել էր որպես «սիրուհու հաշվին ապրող տղամարդկանցից ամբողջ կյանքում պաշտպանվելու հիանալի պատվաստուկ»: Այդպե՞ս է արդյոք, թե՞ ոչ, թող կանայք դատեն, սակայն վեպը դուրս է գոյության կռվի համար ասպարեզ ելած ալֆոնսի արարքների շրջանակից. Ալժիրի գաղութային զորքերի նախկին ենթասպա Դյուրուայի ամբողջ գործունեությունն անցնում է պուրիտանական հասարակության ընդունված նորմերի ֆոնին ու մերկացնում է ոչ միայն մեկ առանձին անհատի, այլև ամբողջ հասարակարգի, ընդ որում ոչ միայն 19-րդ դարի, այլև ներկայիս հասարակարգերի անբուժելի թվացող սոցիալական հիվանդություններն ու գրեթե անուղղելի բացասական կողմերը:

6. Պերճ Զեյթունցյան, «Ծնվել է ու մահացել»

«Ու Փարպի գյուղում ծնված, դրա համար էլ Փարպեցի անունը կրող պատմիչը տեսավ պատից պատ ձգված մի մեծ, անդուռ պահարան, որի ամեն մի դարակում, սարսափելի նեղվածքի մեջ կռացած, նստել էին կենդանի մարդիկ, իր պատմության հերոսները»:
Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, թարգմանիչ, պետական մրցանակի կրկնակի դափնեկիր, Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Տիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ Պերճ Զեյթունցյանի «Ծնվել է ու մահացել» գրքում տեղ են գտել համանուն դրաման և «Գողացված ձյունը» դրամատիկական վեպը՝ երկու արարով, տասնյոթ գլուխ-պատկերով, Ղազար Փարպեցու «Հայոց պատմության» մոտիվներով:
«Ես, ի հեճուկս քեզ, որոշել եմ ոչ թե պատմություն, այլ թատերգություն գրել,- կրկին խաչի տակ հայտնված՝ չարախնդաց Եզնիկը:- Վերնագիրն արդեն գրել եմ՝ «Գողացված ձյունը»:
-Բայց այդ վերնագրով թատերգություն կա՛,- արցունքների միջից ծիծաղեց Ղազար պատմիչը:- Հիմա մենք այդ ներկայացման մեջ ենք խաղում…
-Մենք ապրում ենք, քնձռոտ պատմիչ, ոչ թե խաղում…
-Խաղում ենք, բոլորս էլ խաղում ենք, հիմար տանուտեր… Դերասաններ ենք մենք…»

Հեղինակի բնորոշմամբ՝ աբսուրդին հարող դրաման ու նույնքան աբսուրդային վեպը հետաքրքրել է Ազգային գրադարանի շուրջ չորս տասնյակ ընթերցողի:

7. Պատրիկ Մոդիանո, « Որ չկորչես թաղամասում»

Ազգային գրադարանի 40 ընթերցող ֆրանսիացի ժամանակակից գրող Պատրիկ Մոդիանոյի հետ անցել է Փարիզի փողոցներով՝ փորձելով չկորչել թաղամասերում:
2014-ի գրականության Նոբելյան մրցանակակիր Մոդիանոյի վերջին վեպի՝ նույն 2014-ին լույս տեսած «Որ չկորչես թաղամասում»-ի գլխավոր հերոսը միայնակ վիպասան է, որն իր գրվող վեպի հետքերով, իր մանկության վայրերով անցնելով կարծես ցանկանում է վերականգնել իր անցյալը, ինքնությունը: Սակայն ավելի է խճճվում իր մենության, իր ինքնության բավիղներում. «Բայց հիշողությունները մեկ առ մեկ խույս էին տալիս նրանից, ասես օճառի պղպջակներ կամ երազի ծվեններ, որ չքանում են արթնանալուն պես»: Ինչպես գրքի առաջաբանի հեղինակ Վահրամ Դանիելյանն է գրում, «Որ չկորչես թաղամասում» վեպը, այսպիսով, մի ճամփորդություն է մենությունից դեպի մենություն, իսկ հընթացս երևակվող դեպքերն ու դեմքերը պարզապես քաղաքային գունապնակ-կյանքի օբյեկտիվ իրողություններն են, մի տեսակ վիպական ավանդույթի կուտակած խաբկանքների շարան,որոնց միջով քայլում է նաև ժամանակակից վեպը՝ թաղամասում չկորչելու պատգամը որպես անհնարին պատրանք հետը քարշ տալով»։

8.Ալեքսանդր Պուշկին, «Փոքրիկ ողբերգություններ»

Ծավալով փոքրիկ գրքույկում Պուշկինի չորս մեծ գլուխգործոցներն են տեղավորվել՝ պուշկինյան երկերի անզուգական թարգմանիչ, բանաստեղծ Պարույր Միքայելյանի թարգմանությամբ: Հանրահայտ «Ժլատ ասպետը», «Մոցարտ և Սալյերի», «Քարե հյուրը», «Խրախճանք ժանտախտի ժամանակ» ողբերգությունները պուշկինյան խոր բնավորություններ կերտելու խոսուն վկան են: Եվ Ազգային գրադարանի ընթերցողները գնահատել են դա: Մեծ գրողի անկեղծությունը, բոլոր հերոսների մեջ դրական գծեր տեսնելու ունակությունը գրավել է մոտ չորս տասնյակ ընթերցողի:
Երկի՛նք, որտե՞ղ է դատաստանն արդար,
Երբ ձիրքը սրբազան, հանճարն անմահ
Չեն շնորհվում վերուստ, որպես պարգև
Ջերմ, անձնազոհ սիրո ու տքնության,
Այլ գլուխն են պճնում մի անմիտի,
Պարապ շրջմոլիկի… Մո՛ցարտ, Մո՛ցարտ:

9. Լև Տոլստոյ, «Աննա Կարենինա»

«Աննա Կարենինա» վեպում արծարծվում ու անպատասխան են մնում թեմաներ, որոնք հոգեհարազատ են ամեն մեկին, այդ թվում՝ երեք տասնյակից ավելի մեր այն ընթերցողներին, որոնք նախապատվությունը 2020 թվականի առաջին ամսվա մեջ տվել են Լև Տոլստոյին ու նրա հրաշալի ստեղծագործությանը։
Ի՞նչը կարող էր չհամապատասխանել կամ հնանալ հեղինակի արծարծած երևույթներից հիմա՝ վեպի լույս ընծայումից շուրջ 140 տարի անց:
Համենայն դեպս, ո՛չ այս և նմանատիպ շատ այլ պնդումները. «Ընտանեկան կյանքում որևէ բան ձեռնարկելու համար անհրաժեշտ է կա՛մ լիովին պառակտում ամուսինների միջև, կա՛մ սիրահոժար համաձայնություն։ Իսկ երբ ամուսինների հարաբերություններն անորոշ են, և չկա ո՛չ մեկը և ո՛չ մյուսը, ոչ մի գործ չի կարող ձեռնարկվել։ Շատ ընտանիքներ տարիներով մնում են ամուսինների համար զզվելի դարձած նույն պայմաններում այն պատճառով միայն, որ չկա ո՛չ կատարյալ պառակտում ո՛չ էլ համաձայնություն»։

Վերոնշյալ տողերի հեղինակը չէր կարող չգրել այն նշանավոր բանաձևը, որը ծանոթ է գրեթե բոլորին, անգամ՝ վեպը չկարդացածներին. «Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի»:

Իրավամբ, գեղարվեստական երկի ամբողջականությունը պայմանավորված է հեղինակի՝ կյանքի հանդեպ վերաբերմունքի այն պարզությամբ ու որոշակիությամբ, որոնցով ներծված է նրա ամբողջ ստեղծագործությունը:

10. Արամ Պաչյան, «Օվկիանոս»

«Հիշողություններ կարդացողի մասին». սա իմ նոր, անինքնատիպ վերնագիրն է, և ես փորձում եմ հիշել բոլոր պատկերներն ու նախադասությունները, որոնք ժամանակին նրա զգայարաններն են եղել: Օրերով ես մտածում եմ կարդացողի մասին ու չեմ հասկանում՝ ինչու եմ ցավով ներշնչում նրա բացակայությունը, ինչու չեմ կարողանում ապրել մասամբ, ինչու է մեղքը հայտնվում կիսատության հյուսվածքով: Ինչու եմ մարդկանց հետ զրուցելիս հանկարծ ամաչում ու ճաշում հենց գրադարանիս դիմաց՝ տխրությամբ շոյելով գրքերիս կազմերը»:

Արամ Պաչյանը հայ ժամանակակից ամենահայտնի գրողներից է: Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողը մեր ընթերցասրահներում քանիցս պատվիրել է նրա գրքերը: «Օվկիանոս» ժողովածուն հեղինակը նվիրել է վաղամեռիկ արձակագիր, թարգմանիչ Ռուբեն Ֆիլյանին: Այն ներառում է գրողի պատմվածքները և էսսեները՝ «Երեք տեղում», «Իր մասին», «Չէ», «Քո հետքերով», «Հիշելով կարդացողին», «Երեք պատմություն ընկերության մասին» շարքերը: Պաչյանին կարդալիս մտածում ես, որ հաստատ հրաշալի է, երբ գրողը նաև տաղանդավոր, երդվյալ ընթերցող է:
Պաչյանի ինքնատիպ ձեռագրի հերթական խոսուն վկան՝ «Օվկիանոս» ժողովածուն, այս ամիս ընթերցել է Ազգային գրադարանի շուրջ երեք տասնյակ ընթերցող:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}