Ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել, վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 12:21-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն: