ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:23 04/02/2020 Հայաստան

«168 Ժամ». Հայաստանը գնում է դեպի ավտորիտարիզմ. «Դուխով»

«168 Ժամ» թերթը գրում է. «Երեկ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել, որում իր մտահոգությունն է հայտնում ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«2019թ. հոկտեմբերի 29-ի իմ հայտարարությունից հետո ես շարունակում եմ մտահոգված լինել Հայաստանի Սահմանադրական դատարանում տեղի ունեցող բաց կոնֆլիկտով: Ես ցանկանում եմ հիշեցնել 2019թ. հոկտեմբերին Վենետիկի հանձնաժողովում ձևավորված կարծիքը, որ Սահմանադրական դատարանի վերաբերյալ ցանկացած նախագիծ՝ վաղաժամ կենսաթոշակի անցնելու վերաբերյալ, պետք է լինի իրապես կամավոր, բացառի ցանկացած անձնական կամ քաղաքական բնույթի ճնշում Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ և չպետք է ազդի դատարանի վարույթում գտնվող գործերի արդյունքների վրա։ Հանրային վերջին հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշերին և չեն կարող նպաստել այս իրավիճակի դեէսկալացիային։ Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև: Ես նորից կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և չխորացնել այս անհանգստացնող իրավիճակը՝ ապահովելու համար Հայաստանի Սահմանադրության բնականոն կենսագործունեությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Այսպիսով, անցած երեք օրերի ընթացքում սա եվրոպական կառույցների կողմից Հայաստանին հղված արդեն երկրորդ նման՝ բավական կոշտ ձևակերպումներով ու տողատակերով հայտարարությունն է. ուրբաթ օրը գրեթե նույնաբովանդակ հայտարարությամբ էին հանդես եկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստանի հարցով համազեկուցողները: Եվ այս պայմաններում, Հայաստանի իշխանությունը՝ իշխող քաղաքական ուժի ձեռամբ, պատրաստվում է խորհրդարանում քննարկել և փորձել ընդունել օրենսդրական փոփոխություններ, որոնցով կշրջանցվի սահմանադրական փոփոխությունների փաթեթը՝ սահմանադրականության ստուգման նպատակով ՍԴ-ին ուղարկելու, ինչպես նաև Սահմանադրական փոփոխություններ նախատեսող օրենքները նախագահի ստորագրմանը ուղարկելու պահանջները:

Ակնհայտ է, որ այդ փոփոխությունները կյանքի կոչելու դեպքում եվրոպական կառույցների կողմից դատապարտող հայտարարությունները շարունակվելու են: Դրանց ի պատասխան՝ Հայաստանի իշխանական ու մերձիշխանական շրջանակներում տարածվում է այն տեսակետը, թե սա մեր ներքին գործն է, եվրոպական կառույցներն իրավունք չունեն միջամտելու, և այլն: Այս կարծիքներն ուղեկցվում են հիշեցումներով, թե սրանք նույն այն եվրոպական կառույցներն են, որոնք նախկինում լեգիտիմացրել են Հայաստանում կեղծված ընտրությունները, նպաստել են նախկին իշխանությունների վերարտադրությանը, և այլն: Այսինքն՝ փորձ է արվում տարածել կարծիք, որ սա զուտ ներհայկական գործընթաց է, և եվրոպացիների կարծիքը կարելի է նաև անտեսել:

Իրականությունը, սակայն, այլ է. Հայաստանը միջազգային հանրության անդամ է (դեռևս) և ունի բազմաթիվ միջազգային պարտավորություններ, ու իշխանության թևերից մեկի կողմից մյուսի նկատմամբ բացահայտ ճնշումների այս քայլերը, տարբեր գնահատականներով՝ իշխանության յուրացման փորձը, չի կարող անհետևանք մնալ: Սակայն Հայաստանի իշխանություններին կարծես դա այնքան էլ չի մտահոգում, և նրանք շարունակում են առաջնորդվել «դուխով», այն դեպքում, երբ վաղուց դրա փոխարեն՝ պետք է գործեին մտքով ու խելքով: Բայց դա այնքան հեշտ չէ, որքան «դուխով»-ը: Դրա համար եվրոպական կառույցները Հայաստանի հետ արդեն խոսում են այնպիսի լեզվով, որով խոսում են ավտորիտար ռեժիմների հետ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:57
ՄԻՊ. Շրջակա միջավայրի մասին տեղեկության տրամադրմանը վերաբերող օրինագիծը պարունակում է չհիմնավորված մերժման ռիսկեր
Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ Շրջակա միջավայրի նախարարության մշակած տեղեկատվության ազատության ոլորտին վերաբերող օրինագիծը պարունակում...
Աղբյուր` Panorama.am
20:50
ՄԻՊ-ը Ռոբերտ Քոչարյանի խնդրով գրություն է հասցեագրել ՔԿՀ ղեկավարին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բուժհաստատությունից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ փաստաբանների բողոքի հիման վրա Մարդու...
Աղբյուր` Panorama.am
20:47
ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ պաշտոնական կայքից: ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ապրանքների գները թանկանում են, մեր համաքաղաքացիները հայտնվում են անելանելի վիճակում.Մելքումյան
Մարտի 29-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրապարակեց հրատապ 7 առաջարկություն, որոնք այս օրերին առաջնահերթ պետք է...
Աղբյուր` Panorama.am
20:27
Վրաստանը նոր կանոններ է սահմանել երկրի տարածքով բեռնատարների տեղաշարժի համար
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վրաստանը հրապարակել է երկրի տարածքով բեռնատարների տեղաշարժի կանոնակարգման վերաբերյալ ուղեցույց:...
Աղբյուր` Panorama.am
20:22
«Առաջնագծում» բուժաշխատողներ են․ ինչպես չկրկնել Իսպանիայի փորձը
Աշխարհի փորձը ցույց տվեց, որ առաջնագծում կանգնած բուժանձնակազմը բավականին անպաշտպան է, և Հայաստանը որոշակի ժամանակ ուներ պատրաստվելու համար: Այս...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ասկերանի շրջանում ախտահանիչ աշխատանքները շարունակվում են
Ասկերանի շրջանում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ իրականացվող ախտահանիչ աշխատանքները շարունակվում են:Այս մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
20:08
Քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման հետագա քայլերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
20:03
Պարետի որոշմամբ ԱԻՆ-ը մասնակցելու է բնակչության տեղաշարժի վերահսկմանը
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության տեղաշարժի սահմանափակումները վերահսկելու...
Աղբյուր` Panorama.am
19:56
Առայսօր Արցախում նոր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք...
Աղբյուր` Panorama.am
19:50
Ժամանակավորապես սահմանափակում է ապրանքների արտահանումը ՀՀ-ից, այդ թվում` ԵԱՏՄ երկրներ.Պարետ
ՀՀ  պարետ Տիգրան Ավինյանը ընդունել է որոշում, որով ժամանակավորապես սահմանափակվում է ապրանքների արտահանումը Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:44
ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է կոճապղպեղի թանկացման ուսումնասիրության արդյունքները
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում...
Աղբյուր` Panorama.am
19:39
Իսրայելոմ ՀՀ դեսպանությունը մշտապես կապի մեջ է այնտեղ գտնվող ուսանողների հետ.Նաղդալյան
Իսրայելում ՀՀ դեսպանությունը մշտապես կապի մեջ է այնտեղ գտնվող ուսանողների հետ: Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից: ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
19:33
Հայաստանի 12 քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2 հազար 258 անձ. Բադասյան
ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան էջում անդրադարել է ՔԿՀ-ներում պահվող անձանց առողջությանը:  «ՔԿՀ-ներում...
Աղբյուր` Panorama.am
19:28
ՇՄ նախարարության պարզաբանումը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացումների օրինագծի վերաբերյալ
Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացումներ կատարելու...
Աղբյուր` Panorama.am
19:22
COVID-19 -ի հաշվին մուտքագրվել է ավելի քան 864,5 մլն դրամ
 ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am
19:18
Թուրքիայի ԶՈՒ-ն 4 քուրդ զինյալի է սպանել Սիրիայի հյուսիս-արևելքում
Թուրքիայի զինուժը Սիրիայի հյուսիս-արևելքում, որտեղ իրականացրել է «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան, 4 քուրդ զինյալի է սպանել։...
Աղբյուր` Panorama.am
19:12
«Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվում են մոտ 25 ՀՀ քաղաքացիներ.դեսպանություն
 Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ կապված իրավիճակի վերաբերյալ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից ...
Աղբյուր` Panorama.am
19:06
«Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված մեկ օր որոշ համայքներում ջուր չի լինի
Ապրիլի 6-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 07-ը ժամը 10.00-ն կդադարեցվի մի շարք տարածքների ջրամատակարարումը
Աղբյուր` Panorama.am
19:00
Օգնություն կտրամադրվի փախստական 48 մարզիկներին.ՄՕԿ
ՄՕԿ-ի մարզիկների հանձնաժողովը հայտնել է, որ բոլոր մարզիկ -մարզուհիներն իրենց ուշադրության կենտրոնում են նույնիսկ բացառիկ իրավիճակներում, այս...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հնարավոր է անցկացվի շախմատի առցանց մրցաշար
Շախմատի աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը կազմակերպում է գերմրցաշար ՝ համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջին ութնյակի...
Աղբյուր` Panorama.am
18:45
ԱԳՆ-ում և արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում գործում են թեժ գծեր
Նոր տիպի կորանավիրուսով պայմանավորված իրավիճակում ՀՀ ԱԳՆ-ում և արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում գործում են թեժ գծեր։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:40
Լիոնել Մեսսիի ինքնաթիռն արտակարգ վայէջք է կատարել
Մասնավոր ինքնաթիռը, որով մշտապես թռչում է իսպանական «Բարսելոնայի» արգենտինացի  ֆուտբոլիստ Լիոնել Մեսին, անսարքության պատճառով...
Աղբյուր` Panorama.am
18:32
Մարզպետ. Արարատի մարզում կա կորոնավիրուսային հիվանդության 158 հաստատված դեպք
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ի դրությամբ Արարատի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 158 հաստատված դեպք,...
Աղբյուր` Panorama.am
18:24
Դունյա Միյատովիչ․Ցավոք, որոշ կառավարություններ օգտագործում են այս հրամայականը որպես պատրվակ
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հանդես է եկել հայտարարությամբ, ասելով, որ կորոնավիրուսի առաջացրած առողջության...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև բեռնատարի օտարերկրացի վարորդի մոտ
Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը Հակոբ Ավագյանին այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում լրագրողները տեղեկացրեցին,...
Աղբյուր` Panorama.am
18:09
Արամ Վարդևանյան. Պետք է սեղմ ժամկետում վերանայել կալանավորումներն ու կիրառել գրավ
Կալանավորվածի՝ փաստացի անմեղ անձի կորոնավիրուսով վարակման փաստն առաջացնելու է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ԵԽ առջև ստանձնած պարտականությունների խախտում
Աղբյուր` Panorama.am
18:07
Զոհրաբյանն ու Բադասյանը քննարկել են ապօրինի ծագման գույքի բռնագանձման վերաբերյալ նախագիծը
Փաստաբանների պալատի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչների միջև հեռավար հարթակի միջոցով տեղի է ունեցել քննարկում «Ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:02
ԱԶԲ. 2020 թ-ին ՀՀ-ում տնտեսական աճը կորոնավիրուսի պատճառով կդանդաղի մինչև 2.2%
Այօսր լույս է տեսել Ասիական զարգացման բանկի գլխավոր տնտեսական հրապարակումը՝ «Ասիայի զարգացման հեռանկարներ 2020»-ը, որի ...
Աղբյուր` Panorama.am
17:56
Մարինե Սուքիասյան. Թվեր, փաստեր, մթնոլորտ
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանն իր պատրաստած ու տարածած հերթական հոդվածում գրում է. «1....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}