Մինսկը հերքում է Բելառուսում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի ստեղծման տեղեկությունները
Բելառուսի պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունները՝ երկրում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոն հիմնելու մասին: Այս մասին, ինչպես գրում է «Իզվեստիա»-ն, այսօր հայտարարել է կառույցի մամուլի ծառայությունը:
«Բելառուսում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի ստեղծման շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ տարածված տեղեկատվությունը սուտ է», - ասվում է հայտարարության մեջ:
РИА Новости-ի փոխանցմամբ, նախկինում անանուն Telegram ալիքները տարածել էին տեղեկատվություն, ըստ որի, Բելառուսի ՊՆ-ն բանակցություններ է վարում Բելառուսում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի տեղակայման վերաբերյալ՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:
Դեկտեմբերի 31-ին էլ ՆԱՏՕ-ն հայտարարեց, որ կազմակերպությունը պատրաստվում է հարաբերություններ հաստատել Բելառուսի հետ՝ հաշվի առնելով ընդհանուր շահերը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին