Նենսի Փելոսին պատռում է Թրամփի ելույթը՝ տարեկան ուղերձից անմիջապես հետո
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում հանդես եկավ իր տարեկան ուղերձով (Միությունում իրավիճակի մասին ուղերձով), որը տեղի ունեցավ Սենատում նրա իմպիչմենտի քվեարկության նախօրյակին։
Թրամփի իմպիչմենտի նախաձեռնողներից, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի բացասական վերաբերմունքն ակնհայտ էր Թրամփի ողջ ելույթի ժամանակ։
Նախագահի ելույթի ավարտից անմիջապես հետո, երբ Թրամփը դեռևս կանգնած էր աբիոնի մոտ, Փելոսին կանգնում է, 2 մասի բաժանում Թրամփի ելույթի տեքստն ու հերթով պատռում։
Թրամփի ելույթից հետո Փելոսին արձագանքել է ուղերձին ու այն անվանել «սխալմունքների մանիֆեստ»։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը խոստացավ «ջախջախել Մադուրոյի բռնատիրությունը» Վենեսուելայում
- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տարեկան ուղերձի անակնկալը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին