Տնտեսություն 17:43 05/02/2020 Հայաստան

ՏՄՊՊՀ-ի պարզաբանումները՝ «Բենզինի» և «Դիզելային վառելիքի» շուկաների շուրջ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձագանքել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի կողմից մամուլում հնչեցված մի շարք պնդումների. 

«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է, որ «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաներում հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրության վերաբերյալ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի կողմից  արտահայտված մի շարք պնդումներ, որոնք  օրերս տեղ էին գտել մամուլում,  պարզաբանման անհրաժեշտություն ունեն:

Այսպես՝
1. Հեղինակը նշում է, որ կան բազմաթիվ օրինակներ, երբ միջնորդավորված ձևով ապրանքի ձեռքբերումն ավելի էժան է, քան արտադրողից և եզրակացնում, որ  ներկրվող վառելիքի զգալի մասը «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ից ներկրելու հանգամանքը «մեծագույն բացահայտում» է ներկայացվել և առավելապես քաղաքական ենթատեքստ ունի: 

Նշենք, որ ուսումնասիրության մեջ հաշվի են առնված վառելիքի  միջնորդավորված ձեռքբերման արդյունքում առաջացող հնարավոր բոլոր ռիսկերը։ Մասնավորապես վառելիքի ձեռքբերման գործընթացը բաղկացած է որոշակի գործողությունների շղթայից (օրինակ՝ տեղափոխումը նավահանգիստ, բեռնաթափումը, պահեստավորումը, բեռնումը, տեղափոխումը երկաթուղային ճանապարհով և այլն), որոնց իրականացումը հաճախ մատակարար կազմակերպությունների կողմից պատվիրակվում է այլ սուբյեկտների, ինչը կարող է էական ազդեցություն ունենալ ապրանքի վերջնական գնի ձևավորման վրա։ Ինչ վերաբերում է «սեղմված գազ» ապրանքային շուկայի հետ հեղինակի կողմից իրականացված համեմատությանը, ապա նմանօրինակ զուգահեռ անցկացնելը տեղին չէ, քանի որ տվյալ դեպքերը բացարձակապես համադրելի չեն, և յուրաքանչուր դեպքում առկա են էական առանձնահատկություններ։ Հեղինակը նշում է նաև, որ  ո՛չ «Ֆլեշ»-ի, ո՛չ «Սիփիէս օիլ»-ի եւ ո՛չ էլ այլ հայկական ընկերությունների համար մեծ խնդիր չէ՝ նավթավերամշակող գործարանն իրենց հետ աշխատում է միջնորդավորված, թե ուղղակի վաճառքի եղանակով: Վերոնշյալի հետ կապված հարկ ենք համարում  ընդգծել, որ Հանձնաժողովն առաջնորդվում է ելնելով ոչ թե  ընկերությունների, այլ հանրային շահից:  

«Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաներն ունեն իրենց առանձնահատկությունները և համադրելի չեն մի շարք այլ ապրանքային շուկաների հետ։ Չեն կարող լինել օրինակներ (առավել ևս «բազմաթիվ») այն մասին, որ ՌԴ-ից ներկրվող վառելիքը միջնորդավորված եղանակով առավել ցածր արժեքով է ձեռք բերվում, քան արտադրողից՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՌԴ-ն ՀՀ-ին տրամադրում է քվոտավորված (արտոնյալ պայմաններով) վառելիք։ «Ռոսնեֆտ  Արմենիա»  ընկերության և մատակարարման գործընթացում ներգրավված այլ միջնորդ ծառայություններ մատուցող ընկերությունների առկայությունը էական ազդեցություն կարող է թողնել վերջնական գնի ձևավորման վրա (այդ մասին վկայում են նաև ՏՄՊՊՀ-ի տնօրինության ներքո գտնվող մի շարք տեղեկություններ, որոնք համարվում են առևտրային գաղտնիք և հրապարակման ենթակա չեն), իսկ որևէ քաղաքական ենթատեքստի առկայության մասին պնդումներն   առարկայազուրկ են։ Միաժամանակ  նկատենք, որ վառելիքի մատակարարման շղթայում մի շարք գործընթացներ տեղի են ունենում ՀՀ սահմաններից դուրս, իսկ միջնորդավորված ծառայությունները հաճախ պատվիրակվում են ոչ թե ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների, այլ հիմնական մատակարարի կողմից, ուստի օբյեկտիվ հանգամանքներից ելնելով հնարավոր չէ ամբողջությամբ գնահատել այդ գործընթացների հիմնավորվածությունը, ինչի մասին արդեն իսկ նշվել է ուսումնասիրության  մեջ։

Ընդգծենք, որ այս կապակցությամբ լրացուցիչ աշխատանքներ են իրականացվում միջազգային գործընկերների, մասնավորապես Վրաստանի հետ, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել ենք։

2. Հեղինակը նշում է, որ երկար ճանապարհ տեղափոխելիս վառելիքում ծծմբի պարունակությունը զգալիորեն ավելանում է, և հիմնականում դա է պատճառը, որ օրինակ՝ իրանական վառելիքի որոշ խմբաքանակներ չեն համապատասխանում ԵԱՏՄ ստանդարտներին: Այնուհետև հարց է հնչեցնում՝ ենթադրենք, մեկ այլ մասնավոր ընկերություն տալիս է իրացման ժամանակ վառելիքի որակական հատկանիշների վերաբերյալ եզրակացություն, մի՞թե դրանով լուծվում է տեղափոխելիս վառելիքի մեջ ծծմբի գերազանցման նորմատիվի հարցը, թե՞ այլընտրանքային ներմուծման հնարավորություն է բացվում։
Հարց է ծագում՝ ինչի վրա է հիմնված հեղինակի այն պնդումը, որ վառելիքում ծծմբի պարունակությունը կարող է փոխվել Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծման դեպքում, իսկ մյուս երկրների դեպքում նման խնդիր չի առաջանում:  Հավելենք, որ կան օրենսդրությամբ սահմանված հստակ պահանջներ ներկրվող վառելիքի նկատմամբ, ինչպես նաև հետագայում շուկայում շրջանառվող վառելիքի որակական  հատկանիշների  նկատմամբ: Հանձնաժողովը չի զբաղվում վառելիքի տեխնոլոգիական գործընթացների կարգավորմամբ և վերահսկմամբ, իսկ  որակի վերաբերյալ  բացահայտված հնարավոր խնդիրները ներկայացվել են լիազոր մարմին:   

3. Հեղինակի կողմից ներկայացված տեղեկատվությունն  առ  այն,  որ խոշոր ընկերություններին պատկանում է բենզալցակայանների շուրջ 30%-ը, չի համապատասխանում իրականությանը։ Ուսումնասիրության շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված տեղեկությունների համաձայն՝  նրանց ունեցած  բենզալցակայանների  թիվը շատ ավելի փոքր է, քան 30%-ը: Միաժամանակ հանձնաժողովն առաջ է քաշել բենզալցակայանների համար սահմանված պահանջներին վերաբերող որոշ խնդիրներ, ինչի մասին նշվել է նաև տեղեկանքում, և նախատեսվում է լիազոր մարմինների հետ համատեղ աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ: Հանձնաժողովն ուսումնասիրության շրջանակում օգտվում է տեղեկատվության բազմաթիվ թույլատրելի աղբյուրներից, այդ թվում՝ պետական մարմինների կողմից տրամադրված կամ հրապարակած տեղեկատվությունից: Բենզալցակայանների թիվը վերցված է  ՀՀ ԿԵ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից, քանի որ այն որպես վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին տիրապետում է փաստացի գործող բենզալցակայանների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությանը: Սուրեն Պարսյանի մեկ այլ պնդման առնչությամբ, թե  ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից ներկայացված ուսումնասիրությունը չի կարող լիարժեք համարվել, եթե չկա անդրադարձ հանձնաժողովի կողմից նախկին որոշումների կատարման ընթացքին՝ մասնավորապես հիշատակելով  «Սիթի Պետրոլ Գրուպ»-ին  100 միլիոն ՀՀ դրամով տուգանելու մասին որոշումը, տեղեկացնում ենք, որ վերոնշյալ որոշումը 2012 թվականին անվավեր է ճանաչվել:

4. Սուրեն Պարսյանը նշում է, որ 2019 թվականին արհեստականորեն է կրճատվել այս շուկայում   «համակենտրոնացումը» (հավանաբար նկատի ունենալով կենտրոնացվածությունը) հօգուտ նոր ընկերության, քանի որ «Գազօիլ» ընկերությունը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Պաշտպանության նախարարությանը պետք է մատակարարեր 4779 տոննա դիզելային վառելիք, որը դիզելային վառելիքի շուկայի 4 տոկոսն է կազմում: 
Պնդումը հիմազուրկ է, հեղինակի  կողմից փաստերի սխալ ընկալման և վերլուծության հետևանք: ՀՀ ՏՊՊՀ-ի ուսումնասիրությունը ներառում է 2019 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը, «Գազօիլ» ընկերությունը  հոկտեմբեր ամսին  ներմուծել է պայմանագրով նախատեսված 4779  տոննայից էականորեն պակաս ծավալով  վառելիք, այնինչ հեղինակը  հաշվարկել է, որ տվյալ ծավալի վառելիքը հաշվետու ժամանակահատվածում շուկայի ընդհանուր ծավալի շուրջ 4%-ն է կազմում և հենց դրանով է պայմանավորված խոշոր ընկերության մասնաբաժնի կրճատումը։

5. Ինչ վերաբերում է շուկայում չհիմնավորված գնի կիրառմանը,  ապա այն հնարավոր է փաստել միայն հնարավոր իրավախախտման վերաբերյալ վարչական վարույթի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության արդյունքում, այլ ոչ թե ապրանքային շուկայի ուսումնասիրության։ Ապրանքային շուկայի ուսումնասիրության դեպքում հնարավոր է արձանագրվեն որոշակի խնդրահարույց երևույթներ, վարքագծի դրսևորումներ, որոնք հետագայում կարող են հիմք հանդիսանալ վարչական վարույթ հարուցելու համար։

6. Տեղեկացնենք նաև, որ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները չեն ներկրում վառելիք «տարբեր երկրներից տարբեր պայմաններով», ավելին՝  ձեռքբերման աղբյուրն առավելապես նույնն է բոլորի դեպքում: Տնտեսագետը նաև նշում է, որ 2019 թվականի ընթացքում համաշխարհային շուկայում նավթի գների զգալի տատանումներ գրանցվեցին, ինչպես նաև հայկական դրամն արժևորվեց մոտ 3 տոկոսի չափով, ինչը մրցակցային միջավայրի պայմաններում պետք է նպաստեր գների իջեցման, բայց մեզ մոտ այդ ամիսներին տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Այս առնչությամբ  ընդգծենք, որ նավթի միջազգային գինը և դրամի արժևորումը վառելիքի գնի ձևավորման ընդամենը մի մասն են կազմում։ Նավթի միջազգային գնից  և դրամի արժևորումից բացի կան մի շարք այլ գործոններ, որոնք էական ազդեցություն ունեն գնի ձևավորման վրա, ուստի ներկայացված գործոնների փոփոխությունը չի ենթադրում գնի ուղղակի փոփոխություն։

Միաժամանակ ընդգծենք, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն ինքնավար մարմին է և անկախ է պետական այլ մարմիններից և գործունեության քաղաքականացման ցանկացած փորձ հիմնազուրկ է: Միաժամանակ պատրաստակամ ենք  քննարկել տնտեսական մրցակցության օրենսդրության հնարավոր խախտման վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն և ապահովել դրա ընթացքը օրենքով սահմանված կարգով»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:07
Սարսափելի դեպք Սյունիքում. Տարեց տղամարդուն սպանել է, ապա այրել
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր տվել Ալվանք գյուղի բնակիչ 44-ամյա մի տղամարդ: Նա հայտնել...
Աղբյուր` Panorama.am
10:58
Հայկ Դեմոյան. Մենք ականատես ենք լինում մի սարսափելի իրողության
«Մենք ականատես ենք լինում սարսափելի իրողության. Երբ ցեղասպանության զոհ դարձած հանրույթները, պետությունը, որն իր ցեղասխանված բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
10:40
Վթարային ջրանջատում Արագածոտնում ապրիլի 23-ին և 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ես իմ ճանապարհն ընտրել եմ՝ ազատություն, մահ, կամ՝ բերդ.Միհրան Մախսուդյան
«Համայնքապետերն ինձ ասացին, որ ոչ մի ընդհանուր հայտարարի էլ չեն եկել, ինչպես որոշվել է, այդպես էլ գնում է»,-ՀՀ քննչական կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
10:27
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
ArmeniaSputnik-ի տվյալներով` վարչական ղեկավար Կամո Շահինյանն այդ մասին ասել է առավոտյան գյուղապետարանի մոտ հավաքված գյուղացիներին։ Պատճառն է...
Աղբյուր` Panorama.am
10:00
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես...
Աղբյուր` Panorama.am
09:56
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
«Երկիր»-ին հասած տեղեկություններով` ոստիկանությունը փակել է Բաղանիս-Ոսկեպար ճանապարհահատվածը, առնվազն 600 կարմիր բերետավորներ ու ԱԱԾ...
Աղբյուր` Panorama.am
09:55
Հենրիխ Մխիթարյան. Անմոռանալի մրցաշրջան
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է միլանյան թիմի հաղթանակն Իտալիայի առաջնությունում
Աղբյուր` Panorama.am
09:50
Ապրիլի 23-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 23-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 386.44 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:34
Միհրան Մախսուդյանին կանչել են քննչական կոմիտե
Ոսկեպարի բնակիչ, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են Քննչական կոմիտե։ Panorama.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ, պարզելու...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմում ոչ միայն հարցերի բովանդակությունը չեն կարդում, այլև խմբային խուսափում են գնահատական տալուց
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Տավուշի բնակիչները կենաց-մահու կռիվ են տալիս` Ադրբեջանին հող չհանձնելու համար, իսկ Նոյեմբերյանի համայնքապետը ԱՄՆ-ում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի սահմանամերձ գյուղերի բնակիչները կենաց-մահու...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Փաստ». Առաջին դեպքը չէ, որ իշխանականներն ուղղակի անցնում են «ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»
«Փաստ» թերթը գրում է. «Տավուշում ստեղծված իրավիճակը գնալով ավելի է թեժանում: Տավուշցիների ու ընդհանրապես ընդդեմ...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժողովուրդ». ՏԿԵՆ փոխնախարարը հայտնում է, որ Գևորգ Նալբանդյանը մեքենայությունների մեջ է եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞վ է ի վերջո խոշոր գործարար Գևորգ Նալբանդյանը, ում կենսագրության մեջ միայն նշված է վերջինիս՝...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Հրապարակ». Տիգրան Համասյանի համերգին չեն մասնակցել մարզային և տեղական իշխանության ներկայացուցիչները
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 21-ին աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը Խուստուփի լանջին 2 ժամանոց համերգ է տվել։...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Ժողովուրդ». Ինչ նոր զարգացումներ կան 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Ալիևի ռեժիմը կարող էր Արայիկ Հարությունյանի հարցազրույցն օգտագործել որպես կոմպրոմատ
«Փաստ» թերթը գրում է. «Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել...
Աղբյուր` Panorama.am
09:13
Ինտերը 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն
Իտալական Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակում կայացավ ««Ինտեր»-«Միլան» հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով։ Հենրիխ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Գոռ Ալոյանը Տավուշի դատախազի պաշտոնը լքում է Տավուշի համար ճակատագրական պահին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ Տավուշում իրավիճակը լարված է, և քաղաքացիները պայքարում են իրենց հող ու ջրի համար, գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Հայաստանն էլ մեծ հաջողություն է համարել, որ չեն կանգնել վատագույն տարբերակի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տևական ժամանակ երեք...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Տավուշը կարող է լինել նոր սկզբի մեկնարկը
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին իշխանական ու մերձիշխանական քարոզչամեքենան ուղղակի մաղձ է թափում բոլոր հնարավոր ու...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Ինչ նոր զարգացումներ կան 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Փաշինյանը հայրենի Տավուշում կիրառում է «Բաժանիր, որ տիրես» մարտավարությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն արդեն մի քանի օր է՝ Տավուշի Կիրանց, Ոսկեպար գյուղերում սադրիչների է գործի դրել,...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Հենց իշխանությունների նախաձեռնությամբ էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցն այլևս արարողակարգային պայման չէ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 15-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն էր ժամանել Ղազախստանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
07:30
Ապրիլի 23-ի հոսանքազրկումների մասին
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Աղբյուր` Panorama.am
23:23
Ալեն Սիմոնյանը մեղադրել է Ռուսաստանին և Ադրբեջանին Հայաստանի դեմ հիբրիդային հարձակման մեջ
ՀՀ ԱԺ-ից հայտնում են. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների...
Աղբյուր` Panorama.am
23:09
Մեր կողմից ձեռք բերված սպառազինությունը Ադրբեջանի գնած սպառազինության 15-20 %-ից ավել չէ. Նիկոլ Փաշինյան
«Իհարկե, ներդրողները՝ այո, տնտեսական գլոբալ կայունությունը՝ այո, բայց առաջին հերթին մենք ենք շահառուները խաղաղության: Եվ այս...
Աղբյուր` Panorama.am
22:50
Իրենք կարո՞ղ են գնան Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ և ասեն՝ Սպարապետ՝ դու սխալ էիր՝ Նիկոլը ճիշտ. Շարմազանով
«Իրենք կարո՞ղ են գնան Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ և ասեն՝ Սպարապետ՝ դու սխալ էիր՝ Նիկոլը ճիշտ, դու օկուպանտ ես, սպարապե՛տ»,-...
Աղբյուր` Panorama.am
22:00
Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները այս պահին Նիկոլ Փաշինյանի մոտ են
24News-ի բացառիկ տեղեկություններով՝ Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
21:50
ԼՂ-ի խաղաղապահ զորախումբը, հասկանալիորեն չի կարող մնալ նաև Հայաստանում. Արմեն Գրիգորյան
ԼՂ ռուս խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ և ավտոշարասյուն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց
15:23 22/04/2024

«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}