Գողը բանկային քարտով 75 000 դրամ էր կանխիկացրել
Բերման է ենթարկվել տղամարդ, ով հունվարի 10-ին բանկային քարտ էր գողացել՝ գաղտնաբառի հետ։
42-ամյա տուժողը դիմել էր ոստիկանության Կենտրոնական բաժին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հափշտակված քարտով գողը կանխիկացվել էր 75 հազար դրամ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները հետևողական օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզել են փող կանխիկացրած անձի ինքնությունը։ Եղվարդի բնակիչ, 49-ամյա տղամարդը երեկ հայտնաբերվել է Երևանի Ամիրյան փողոցում։
Նա տվել է խոստովանական բացատրություն։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է քննություն։