Իրավունք 16:41 06/02/2020 Հայաստան

Պետական իրավասու մարմինները չեն ապահովում Գագիկ Խաչատրյանի բուժում ստանալու սահմանադրական իրավունքը

ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը ահազանգում է, որ մշտապես խախտվում են Խաչատրյանի իրավունքները, այդ թվում անհրաժեշտ բուժում ստանալու մասով։ Առկա են միջազգային և տեղական բժիշկների կողմից արձանագրված փաստաթղթեր, որտեղ նշվում է, որ Գագիկ Խաչատրյանը պետք է վիրահատության ենթարկվի, եթե ոչ, ապա կլինեն լուրջ հետևանքներ։ Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Խաչատրյանների փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը։

«Եթե այս խախտումները շարունակվեն և անհապաղ լուծում չստանան, ապա կքննարկենք նաև հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու հարցը», - նշել է պաշտպանը։

Նա հավելել է, որ փաստաբանական խումբը դիմել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին։

«Հուսով ենք և վստահ, որ ՄԻՊ-ը հնարավորինս արագ կարձագանքի այս խախտումներին», - ասել է նա։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 8-ից Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը սրվել է, նրան տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Երեմ Սարգսյանը նշել է, որ Խաչատրյանը մի քանի բժիշկների հսկողության ներքո պետք է բուժում ստանար, սակայն բուժումը չի թույլատրվել և նույն օրը նրան տեղափոխել են «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

«Հունվարի 22-ից դիմում ենք համապատասխան մարմիններին, որ բուժում ստանա, սակայն ոչ մի արձագանք չկա։ Այս կերպ խախտվում են Կառավարության թիվ 825 N որոշումը, Սահմանադրությունը և մի շարք այլ օրենքներ, համաձայն որոնց Խաչատրյանը իրավուն ունի հետազոտվել և բուժում ստանալ այնտեղ, որտեղ իր նախընտրած բժիշկն է աշխատում», - պարզաբանել է պաշտպանը։

Երեմ Սարգսյանը նշել է, ՀՀ կառավարության որոշմամբ և օրենսդրությամբ հստակ սահմանված է. անկախ նրանից, թե քրեակատարողական հիմնարկներում, այդ թվում դատապարտյալների հիվանդանոցում, հնարավոր է բուժում տրամադրել, թե ոչ, եթե անձը ցանկանում է իր ընտրած բժշկի կոմից իր միջոցների հաշվին բուժում ստանալ, այդ իրավունքը ուղիղ պարտադիր պահանջ է, որը պետք է ապահովվի իրավասու մարմինների կողմից։

«Այդ պահանջը մեր կողմից ներկայացվել է 2020թ. հունվարի 23-ից, երբ Գագիկ Խաչատրյանին հետ են տեղափոխել քրեակատարողական հիմնարկ։ Նշեմ նաև, որ ներկայացվել է փաստաթուղթ, իբր թե Գագիկ Խաչատրյանը հրաժարվել է դատապարտյալների հիվանդանոցում բուժում ստանալ», - ասել է պաշտպանը։

Խաչատրյանների փաստաբանական խումբը հարցումներ է ուղարկել իրավասու մարմիններին՝ պահանջելով տեղեկատվություն հայտնել, թե ով և երբ է Գագիկ Խաչատրյանին ուղարկել դատապարտյալների հիվանդանոց բուժում ստանալու և երբ է Գագիկ Խաչատրյանը հրաժարվել այդ առաջարկից, քանի որ դա պետք է լինի գրավոր ձևաչափով։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը: Փաստաբանները միջնորդել էին նաև Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով, ինչը ևս մերժվեց։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:14
«Երևան» ֆուտբոլային ակումբը չի մասնակցի բարձրագույն խմբի մրցաշարին
«Երևան» ֆուտբոլային ակումբը չի մասնակցի բարձրագույն խմբի մրցաշարին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: «Երևան ՖԱ»-ն...
Աղբյուր` Panorama.am
20:06
Լուսաձորի ղեկավարը ձևական աճուրդներ է կազմակերպել՝ հողատարածքները վաճառելով տարբեր անձանց
Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերի շրջանակում ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական...
Աղբյուր` Panorama.am
20:02
Բրազիլիայում բացվել է Պելեի ոսկե քանդակը
«Մի քիչ գեղեցիկ է ինձանից»
Աղբյուր` Panorama.am
19:56
Պետությանը պատճառվել է 34 միլիոն դրամից ավելի վնաս
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով...
Աղբյուր` Panorama.am
19:50
Կարո Փայլանը շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգային օրը
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ի իր էջում  շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգային օրը: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
19:41
Թրամփը դժգոհ է «Օսկարում» կորեական «Մակաբույծների» հաղթանակից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգացմունքային է մեկնաբանել կինոակադեմիկոսների ընտրությունը, որոնք «Օսկարի» գլխավոր մրցանակը հանձնել են...
Աղբյուր` Panorama.am
19:30
Երգչուհի Վալերիան ստեղծում է քաղաքական կուսակցություն
Ռուս հայտնի երգչուհի Վալերիան պատրաստվում է ստեղծել կուսակցություն և մասնակցել 2021 թվականի պետդումայի ընտրություններին։ Գազետա.ռու-ի...
Աղբյուր` Panorama.am
19:21
Հարյուր հազարավոր փախստականներ այս պահին շարժվում են դեպի թուրք-սիրիական սահման.Էրդողան
Սիրիայում Ռուսաստանի «Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի» ներկայացուցիչ, փոխծովակալ Օլեգ Ժուրավլյովը հայտարարել է, որ անհիմն են...
Աղբյուր` Panorama.am
19:10
Պատրաստվում ենք դիմել դատարան՝ բողոքարկելու այդ խուզարկության որոշումը. Հովհաննես Շահինյան
Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը հրաժարվել է պատասխանել քննիչի հարցերին, քանի որ հարցերը իր հետ որևէ առնչություն չեն ունեցել։...
Աղբյուր` Panorama.am
19:02
Ցավ ես զգում, որ նման մարդիկ հեռանում են.արվեստի գործիչները՝ Մանարյանի մասին
Սբ. Հովհաննես եկեղեցում այսօր տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությունը։ Այնտեղ էին հավաքվել մշակույթի...
Աղբյուր` Panorama.am
19:00
Կորոնավիրուսից մահացության ցուցանիշն ավելի բարձր է տղամարդկանց մոտ
Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 21-ի, ժամը 16:00 դրությամբ կորոնավիրուսային հիվանդության...
Աղբյուր` Panorama.am
18:50
Մի շարք որոշումներ են ընդունվել ՀՖՖ գործկոմի նիստում
Փետրվարի 21-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքը:  Տեխնիկական...
Աղբյուր` Panorama.am
18:40
Էրդողանը հրաժարվում է բանակցել Հաֆթարի հետ Լիբիայի հարցով
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքը չի բանակցելու Լիբիայի ազգային բանակի մարշալի Խալիֆա Հաֆթարի հետ։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:34
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ նախկին պետին
ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի...
Աղբյուր` Panorama.am
18:29
Ամերիա Սերունդ. 2012թ.-ից երիտասարդների կողքին
Մեկնարկում է Ամերիաբանկի հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` «Ամերիա Սերունդ 12»-ը, այս անգամ նոր ձևաչափով, նոր մոտեցումներով ու...
Աղբյուր` Panorama.am
18:24
Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան. Այդ ամեն ինչը հորինված է
«Ամոթ ձեզ, ամոթ, ծաղրածուներ»
Աղբյուր` Panorama.am
18:20
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թվով 55 վարույթ է հարուցել
2019 թ հուլիսից-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաշտոնի ստանձնման և պաշտոնը դադարեցնելու հայտարարգիր չներկայացնելու համար Կոռուպցիայի կանխարգելման...
Աղբյուր` Panorama.am
18:15
Սայաթ-Նովա գյուղի կրակոցների գործով ոստիկանություն են բերվել երիտասարդներ
Ոստիկանության Մասիսի բաժնում փետրվարի 18-ին, ժամը 21.10-ին,հաղորդում էր ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղում կրակում են: Ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Երևանում և Ստեփանակերտում գումարվելու է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողով
Փետրվարի 24-28-ը Երևանում և Ստեփանակերտում գումարվելու է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը՝ Հայ Դատի կենտրոնական խորհուրդի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Թադևոս Ավետիսյան. Մյունխենում փորձ է արվել ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների մոտ մեղադրել Վենետիկի հանձնաժողովին
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանն օրակարգային որոշ դիտարկումներ է հրապարակել վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
17:50
Լուկաշենկոն սպառնացել է գնալ չինական շուկա
Մինսկում հայտարարել են, որ Ռոսսելխոզնադզորը պետք է դադարեցնի Բելառուսի դեմ սահմանափակումներ մտցնե, այլապես հանրապետությունը կավելացնի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Երվանդ Մանարյանի հուղարկավորության հանձնաժողով է ստեղծվել
Հայաստանի  ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է թաղման...
Աղբյուր` Panorama.am
17:39
ԱԳՆ-ն պատրաստ է Իրանի հետ համագործակցությամբ ձեռնարկել կորոնավիրուսին առնչվող բոլոր քայլերը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում Իրանի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձեռնարկել կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
17:33
Նախկինում ունեցել ենք սուպերնախագահական մոդել. Մակունց
«Ամեն ինչ պետք է զսպումների և հակակշիռների տրամաբանության մեջ լինի, հետևաբար չափազանց կարևոր է իշխանության բոլոր ճյուղերի անկախությունը,...
Աղբյուր` Panorama.am
17:26
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը
ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ուհանում ավարտվել է ևս մեկ ժամանակավոր հիվանդանոցի կառուցումը
Չինաստանի Ուհան նահանգում ավարտվել է կորոնավիրուսային հիվանդանոցի կառուցումը։ Առավելագույն քանակով մահճակալներ ունեցող հիվանդանոցը շուտով կսկսի...
Աղբյուր` Panorama.am
16:57
Սամվել Մարտիրոսյան. Հայաստանում կան մի քանի խնդիրներ, որոնք ավելի են բարդացնում իրավիճակը
«Այն մարդը, որը դրսևորում է ատելություն, առաջին հերթին իրեն է վնասում։ Նա գտնվելով այդ ատելության մթնոլորտում և դա հեռարձակելով դեպի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 15:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
16:38
ԱԱԾ-ն արձագանքել է Լևոն Քոչարյանի կոչին
Ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}