Քաղաքական 12:20 06/02/2020 Հայաստան

Վանեցյան. Շատ շուտով կհայտարարենք մեր կուսակցության գրանցման մասին

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հիմնել է «Հայաստան» զարգացման հիմնադրամը։ Շուտով կհայտարարի նաև քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին։

«Հիմնադրամի ֆինանսավորման հարցով ես հանդիպել եմ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների հետ, պատմել եմ հիմնադրամի նպատակների մասին։ Նրանցից ստացել եմ հավաստիացում, որ նրանք կաջակցեն մեզ որոշակի ֆինանսներով։  Այս պահին անուններ չեմ ուզի հնչեցնել»,- ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը տպագիր մամուլի խմբագիրների հետ երեկ կայացած հանդիպմանը։

Վանեցյանն ասաց, նրանց բացատրել է, որ այդ գումարները ծախսվելու են բացառապես ազգային օրակարգի ձևավորման համար։

Նա մանրամասնեց, որ հիմնադրամը բարեգործությամբ չի զբաղվելու, այլ կոնկրետ խնդիրների լուծմամբ։

«Շատ կարևորում եմ հիմնադրամի թափանցիկ աշխատանքը, թափանցիկությունը լինելու է առաջնահերթություն։ Հենց աշխատանքները սկսենք, իսկ դա կանենք շատ մոտ ժամանակներս, հիմա տարածքի վերանորգման աշխատանքներն են ավարտվում, կլինի կայք, կլինեն հայտարարություններ, կունենանք հայտեր դրամաշնորհների տրամադրման վերաբերյալ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ հիմնադրամի տարածքում կլինի  առանձնացված մի տարածք մեդիայի համար՝ հագեցած անհրաժեշտ տեխնիկական կահավորմամբ։
Տարածքից կարող են օգտվել ՀԿ-ների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ուսանողներ՝ քննարկումներ ունենալու կոնֆերանսներ, ֆորումներ անցկացնելու համար։

Նա հայտարարեց իր ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մասին, ասաց՝ առաջիկայում կհիմնադրվի նոր քաղաքական ուժ, այդ ուղղությամբ արդեն իսկ իրականացվում են քաղաքական կոնսուլտացիաներ։

«Շատ մոտ ժամանակներս կհայտարարենք մեր կուսակցության գրանցման մասին»,-ասաց նա։
Հարցին, թե նրա՝ քաղաքականություն մուտք գործելու պահանջարկ կա՞, Վանեցյանը պատասխանեց՝ ինքը շատ լավ գիտի քաղաքացիների մտահոգությունները, դրանք, ըստ նրա, համատարած են ու նաև տեղին։

«Ուսումնասիրություններ ենք կատարել, կարծում եմ, անհրաժեշտություն կա ստեղծել մի քաղաքական ուժ, որը կհամախմբի հասարակության լայն զանգվածներին, որոնք այսօր դժգոհ են իշխանությունների գործելակերպից, չեն արդարացել նրանց հույսերը, նրանք մարդիկ ենք, ովքեր չեն ուզում վերադարձ անցյալին»,-ասաց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:45
Զեկույց․ Թուրքիայում լրագրությունը ասոցացվում է ահաբեկչության հետ
Թուրքիայում գործող «Մամուլի և իրավական աշխատանքների միությունը» (MLSA) «Մամուլի միջազգային ինստիտուտի» (IPI) հետ...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ավտովարկավորման շահավետ պայմաններ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ավտովարկավորման շահավետ պայմաններ և վարկի ձևակերպման արագ ու հարմարավետ գործընթաց՝ ինչպես առաջնային, այնպես էլ...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ե՞րբ կլինեն Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղերը
ՈւԵՖԱ-ի Նիոնի գրասենյակում տեղի է ունեցել Եվրոպայի լիգայի խաղերի հերթականության վիճակահանությունը, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am
16:17
Շիրակում կարկուտը և հորդառատ արձրևը վնասել են ցանքատարածությունները
Հուլիսի 9-ի երեկոյան տեղացած կարկուտը և հորդառատ արձրևը վնասներ են հասցրել Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի Հացիկ, Շիրակ, Մարմաշեն,...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հունիսին մրգի և բանջարեղենի գներն աճել են
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. հունիսը 2019թ. հունիսի նկատմամբ) կազմել է 1.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
16:04
«Լոռի ՖԱ»-«Արարատ» հանդիպումը չի կայանա
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի վերջին տուրի` hուլիսի 14-ին  նախատեսված «Լոռի ՖԱ» - «Արարատ»  հանդիպումը...
Աղբյուր` Panorama.am
15:56
Ռոբերտ Քոչարյանը հեռավար հանդիպում է ունեցել իր համախոհների և աջակիցների հետ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հեռավար հանդիպում է ունեցել իր ավելի քան 70 համախոհների և աջակիցների հետ: Հանդիպման...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանին նոր դրամաշնորհ է տրամադրել
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինին հեռակա կարգով նոր դրամաշնորհի պայմանագիր են ստորագրել,...
Աղբյուր` Panorama.am
15:44
Կանխվել է ապօրինի որսված կարմիրգրքյան կենդանու վաճառքը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի ու ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի աշխատակիցների...
Աղբյուր` Panorama.am
15:38
Թույլատրվել է «ՎԵՈՆ Արմենիա»-ի և «Թիմ»-ի համակենտրոնացումը
ՏՄՊՊՀ նիստում որոշում է կայացվել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ...
Աղբյուր` Panorama.am
15:32
Դատախազություն. Ապօրինություններ Գորիսում պետական սեփականության հողամասը վարձակալության հանձնելու գործընթացում
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված՝ Գորիս...
Աղբյուր` Panorama.am
15:25
Փաստաբան. ԲԴԽ որոշումը ծանր ցայտնոտի մեջ գցեց ՀՔԾ-ին
«Իրականում ոչինչ տեղի չունեցավ,  ընդամենը ԲԴԽ-ն արձանագրեց այն, ինչ պետք է արձանագրեր, կատարեց իր սահմանադրաիրավական...
Աղբյուր` Panorama.am
15:18
Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսի 63 հազար նոր դեպք
ԱՄՆ-ում անցած մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 63 հազար նոր դեպք, ավելի քան 900 մարդ մահացել է, փոխանցում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
15:10
Հարուցվել է քրեական գործ՝ Շենգավիթում կատարված սպանության փորձի առթիվ
Հուլիսի 9-ին՝ ժամը 22:40-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ դանակահարված վիճակում բուժօգնության է...
Աղբյուր` Panorama.am
15:01
«Թվիթերում» կարող է վճարովի բովանդակության հարթակ ստեղծվել
«Թվիթերը» փնտրում է առաջատար ծրագրավորող, որը կստեղծի վճարովի բովանդակության հարթակ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am
14:52
Տեսչական մարմինը հայտնաբերել է գերբեռնված տրանսպորտային միջոցներ
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ պարետի՝ 2020 թ․ հունիսի 3-ի N 110 որոշման համաձայն, ՀՀ ՃՈ...
Աղբյուր` Panorama.am
14:36
Հաջորդ շաբաթ նախատեսվում է հանրայնացնել առարկայական չափորոշիչները
Չափորոշիչը նախատեսվում է ներդնել 2022-23 ուստարում։
Աղբյուր` Panorama.am
14:20
Կիբեհանցագործների թիրախում սոցիալական և ֆինանսական խնդիր ունեցողներն են
«Ցանկանում եմ մեր քաղաքացիներին խորհուրդ տալ և հորդորել, որ հետևեն համակարգչից և համացանցից օգտվելու տարրական հիգիենիայի...
Աղբյուր` Panorama.am
14:16
Ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին, Սոնա Աղեկյանին և նրանց համակիրներին
«Մենք նամակ ենք բերել հանձնելու Հանրապետության նախագահին, ամոթանք տալու Լանզարոտեի կոնվենցիայի ընդունման համար»,- Բաղրամյան 26-ի...
Աղբյուր` Panorama.am
14:01
Բունդեսթագի աշխատակից սիրիահայը Բեռլինում հարձակման է ենթարկվել իսլամիստների կողմից
Հուլիսի 6-ին Բեռլինում երկու իսլամիստների կողմից դանակով հարձակման է ենթարկվել Բունդեսթագի աշխատակից, սիրիահայ Գևորգ Ալմասյանը և հազիվ է...
Աղբյուր` Panorama.am
13:50
«Հայաստանում գործում է թուրքերին ներող ադրբեջանասերների մի փոքրիկ պսևդոհայերի ակումբ»
Հայաստանում շատ վաղուց գործում է (մոտ տաս տարուց ավելի) այսպես կոչված «թուրքերին ներող ադրբեջանասերների» մի փոքրիկ, բայց այսօր...
Աղբյուր` Panorama.am
13:48
Իրանը հերքել է Թեհրանում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը
Տեղական իշխանությունները հերքել են տարածված տեղեկությունները, ըստ որոնց Թեհրանի արևմտյան մասում տեղի է ունեցել պայթյուն:  IRIB պետական...
Աղբյուր` Panorama.am
13:46
Գագիկ Ծառուկյան. Լրջանալ ու աշխատել
«Հրապարակ»-ը հրապարակել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար  Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը։ Այն...
Աղբյուր` Panorama.am
13:44
«Իմ Ձայնը». Փառատոն՝ մահերի և մշակութային բացարձակ կարանտինի ֆոնին
«Իմ Ձայնը» նախագծի՝ տարածած հոդվածում ասված է. «Օպերային երգչուհի Վերոնիկա Ջիոեվան ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է...
Աղբյուր` Panorama.am
13:41
Ճարտարապետ. Ակնհայտ է, որ ոլորտի համակարգողը շարունակում է մնալ Նարեկ Սարգսյանը
Ճարտարապետ, պատմաբան, Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ Սերգո Տոնոյանն այն կարծիքին է, որ թեև Խորհրդային միությունն արդեն չկա,...
Աղբյուր` Panorama.am
13:38
Պայթյունի հետևանքով արևմտյան Թեհրանը հոսանքազրկվել է
Իրանական IRIB լրատվական գործակալության հրապարակման համաձայն,  պայթյունի ձայնը է լսվել Թեհրանի արևմուտքում, և պայթյունի տարածքում...
Աղբյուր` Panorama.am
13:32
Արա Ղազարյան. Վստահ եմ, որ ՍԴ դատավորները ՄԻԵԴ-ում կշահեն
«Գիտե՞ք, իմ 18 տարվա պրակտիկայում նման արագությամբ քննության երբեք ես չեմ հանդիպել»։
Աղբյուր` Panorama.am
13:24
Սալոնիկում Աթաթուրքի տունը պետք է դառնա հույների ցեղասպանության թանգարան․ Greek City Times
Թուրք-հունական հարաբերություններն առավել են լարվել, քանի որ թուրքերը տեղեկացել են, որ հույները ցանկանում են Սալոնիկում Քեմալ Աթաթուրքի տունը...
Աղբյուր` Panorama.am
13:14
Հայաստանում կրկնակի ավելացել է կիբերհանցագործությունների թիվը
«2020 թվականի միայն առաջին կիսամյակում քննչական կոմիտեում գրեթե այնքան հանցագործություններ են քննվել կիբերանվտանգության գործերով, որքան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}