Քաղաքական 12:11 06/02/2020 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Ինչպես մնալ մարդ՝ անմարդկային պայմաններում

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանն իր հերթական հոդվածում գրել է. Համաշխարհային հոգեբանությունն այս խնդիրը խորությամբ ուսումնասիրել է: 20-րդ դարում այդ քննարկումներն ինտենսիվացան՝ բոլշևիզմի և ֆաշիզմի ժողովրդական իշխանությունների հաղթարշավների հետևանքով։ Դժվար փուլերի, փակ համակարգերի հոգեբանության առանցքային հարցերից մեկը սա է. ինչպե՞ս մնալ մարդ անմարդկային պայմաններում։

Մեր այսօրվա հայաստանյան իրականությունը՝ անկախ իր համեստ չափերից, համաշխարհային գործընթացների համար քիչ հետաքրքրություն ներկայացնելու հանգամանքից, չափավոր գավառականության և այլ պարամետրերից, տեղավորվում է ոչ ստանդարտ իրավիճակների, ինչ-որ տեղ՝ փակ համակարգերի հոգեբանության մեջ։ Այդ առումով այսօր Հայաստանում առանցքային խնդիր է՝ մնալ մարդ։ Սա շատ կարևոր է ապագայի համար։ Պայմանները գնալով բարդանալու են, ավելի հաճախ է պահանջվելու՝ անցնել կարմիր գծեր, ավելի ու ավելի դժվար է դառնալու դիմադրելը։ Բայց դա՝ դիմադրելը, շատ կարևոր է հասարակության հետագա առողջացման համար։ Սա, իհարկե, առաջին հերթին անհատական մակարդակի խնդիր է, բայց այն ուղիղ կերպով ազդում է ընդհանուր հասարակության վրա։

Ամեն ներպետական սրացում 2-3՝ հանրությանը ոչ անհայտ դեմքի ստիպում է անցնել կարմիր գիծը, այնպես ինչպես եղավ, օրինակ, ՍԴ-ի  թեմայի շուրջ։ Վիճակագրությունը դեռևս մտահոգիչ չէ, բայց դինամիկան վտանգավոր է։ Անցնել ընկերների, կոլեգաների, դասախոսների «վրայով», շտապել մատնության սեփական հերթին... մենք դեռ առաջիկայում սա տեսնելու ենք։ Ժամանակներն են այդպիսին։ Հանրության աչքի առաջ է այս ամենը արվում։ Անտիուտոպիայի ժանրի հիմնադիրներից համարվող Եվգենի Զամյատինի «Մենք» գրքում կա մի այսպիսի նկարագրություն. «ամեն օր բազմամիլիոնները հերթ էին կանգնում պահապանների բյուրոյի առաջ՝ «միասնական պետության» զոհասեղանին դնելու համար իրենց ընկերներին, սիրելիներին և նույնիսկ իրենք իրենց....»։

Հիմա Հայաստանում կա նաև հանրության աչքից հեռու ընթացող, բայց իր տհաճությամբ այդ տեսարանին չզիջող մի պրոցես։ Նրանք, ովքեր երկար տարիներով դուրս չեն եկել տարբեր նախկին բարձրաստիճանների ընդունարաններից, բաց չեն թողել նրանց սիրաշահելու որևէ առիթ, իրենց կարիերայի աճի համար պարտական են նրանց, անձնական ու ընտանեկան ընկերության էին ձգտում, հիմա, երբ իրավիճակը փոխվել է, և իրենք հրաշքով մնացել են պետական համակարգում, մոռանում են ամեն ինչ, առաջին հերթին՝ իրենք իրենց։ Խուսափում են ընդհանուր միջավայրից, խոսափում են մեկ զանգից անգամ։
Չի պահանջվում լինել հերոս, գերսկզբունքային կամ այլ բարդ բան, պարզապես՝ մնալ մարդ։ Շատ կարևոր է՝ փորձել մնալ մարդ, քանի որ անկայուն, աննորմալ ժամանակները միշտ վերջանում են։
Պատկերացրեք, եթե վաղը ՍԴ լարվածության մի նոր փուլում լայվից հնչի կոչ՝ այրել ՍԴ ներկայիս դատավորների գրքերը, նրանց գիտական աշխատությունները։ Պատկերացրեք՝ ովքեր, ինչ մրցակցային խանդավառությամբ քարշ կտան իրենց քաշից ծանր գրքերը Բաղրամյան փողոց ու ինչ էնտուզիազմով կանեն դա։ Կլինեն ավելի էնտուզիաստներ, որոնք պոռթկման պահին կառաջարկեն գրքերից հետո անցնել հեղինակներին։ Կլինեն մարդիկ իշխանության մեջ, ովքեր կսարսռան այդ տեսարաններից, մարդկային և մտավոր անկումից, իրենց հեռու կպահեն, բայց առայժմ ձայն չեն հանի։ Գուցե կլինեն առաջին մեկ–երկուսը, որ կխոսեն։

Կլինեն գործիչներ՝ ոչ իշխանական, ովքեր հստակ կդատապարտեն, կկանգնեն հեղինակների և մարդկային արժեքների կողքին։ Կլինի «իրավապաշտպանական» մի համայնք, որը ձայն չի հանի՝ հրահանգ չկա, ծայրահեղ դեպքում՝ կմեղադրի Ռուսաստանին...

Կլինեն այնպիսիք, որոնք մի կողմից կդատապարտեն, մյուս կողմից՝ կողջունեն. նրանք էլ միշտ կան։ Եվ իհարկե, կլինի մեծ հասարակություն, որի անունից այդ ամենն արվում է, բայց որը դեռևս անկարող է սեփական տեսակետը ձևավորել և, հետևաբար, պարզապես դիտում է։
Այս ամենը, հուսանք, դեռևս գեղարվեստական ժանրի տիրույթում է, սակայն հանրային պատկերն ընդհանուր առմամբ այդպիսին է։ Վերջին՝ «37-ի նախաձեռնությունը» բոլորիս ցույց տվեց, որ խմբակցության նեղ սենյակում կամ որևէ այլ քաղաքականապես չօդափոխվող կաբինետում կայացվող որոշումները չեն քննարկվում և վիճարկվում՝ անգամ եթե հակասում են համաշխարհային իրավական նորմերին և առողջ բանականությանը։   
Ցավոք, չկա հնարավորություն՝ հասկանալու համար, թե հասարակության քանի՛ տոկոսին են հետաքրքում այսօրվա ՍԴ իրադարձությունները։ Հավանաբար՝ շատ փոքր։ Սա իրականություն է, որի հետ մենք պետք է հաշվի նստենք։ Քանի՞ տոկոսին են հետաքրքրում Մնացականյան-Մամեդյարով 15 ժամյա բանակցությունները։ Հավանաբար՝ շատ քիչ տոկոսին։ Սա նույնպես իրականություն է։ Հոգեբանության մեջ կա ձևակերպում՝ «մշտապես պատշգամբից նայող հասարակություն»։ Նրանք չեն խառնվում, նրանք միշտ հանդիսատես են։ Սա էլ է իրականություն, որը պետք է հաշվի առնենք։

Սրանք կարևոր հարցեր են, շատ գործնական՝ իրավիճակից ելքեր փնտրելու համար։ Պետք է փորձել հնարավորինս ճիշտ հասկանալ հասարակության իրական ապրումները, չբարձրաձայնվող տրամադրությունները։

2017 թվականին մեկ օրում Գազպրոմի և էլցանցերի 5-6 հազար աշխատող դարձավ ՀՀԿ անդամ։ Սա քաղաքականություն չէր, սա ավելի շատ զանգվածային թրաֆիկինգի դրսևորում էր, որը նաև արձանագրեց մեկ այլ ցավալի երևույթ՝ զրոյական անհատական դիմադրության դրսևորում։ Գոնե մեկը չընդվզե՞ց։ Կարծում եք՝ շա՞տ բան է փոխվել այսօր։ Հոգեբանության տեսակետից՝ քիչ հավանական է․ փոխելու համար պետք էր կրթել, իրավագիտակցությունը բարձրացնել, այլ ոչ՝ անխնա օգտագործել, հիմա էլ՝ այլ շահերի համար։ Հիմա էլ ամբողջական կոլեկտիվներ դրվում են սոցիալական ցանցերում գործունեության համար։
Լրիվ այլ ֆենոմեն է հասարակության մի ոչ փոքր շերտի՝ ոչինչ չնկատելը։ Ինչ հակափաստարկ բերես՝ տեղ չի հասնում, և խոսակցությունն ավարտվում է  նույն տեղում՝ Նիկոլը ճիշտ ա անում։ Բացատրությունը, թերևս, հետևյալն է. այս իշխանությունը, չանելով որևէ խորքային լուրջ քայլ, այնուամենայնիվ չի անում նաև որոշ արատավոր քայլեր, որոնք առաջներում բերում էին տարբեր մանր ու միջին օղակներում դժգոհությունների։ Օղակներ, որոնք ուղղակիորեն առնչվում են մարդկանց հետ, ազդում նրանց կենսագործունեության վրա։ Անհասկանալի է մնում, թե ինչպես էին նախորդ իշխանությունները թույլ տալիս, որ այդ հարցերը գոյություն ունենային ու մնային՝ թունավորելով շատերի կյանքը։ Դրանք շատ մակերեսային հարցեր են, որոնք պետք է լուծվեին դեռևս շատ տարիներ առաջ ու շատ զուսպ, աշխատանքային ընթացքում։ Չի արվել։ Մեր «այսօրը» նախանշող՝ երեկ բաց թողնված շատ կարևոր սխալների մասին խոսել եմ նախորդ հրապարակման մեջ՝ նաև հենց սա ի նկատի ունենալով։ Երեկվա կոպիտ տապալումներն ապահովեցին այսօրվա պատահականությունը։

Ինչո՞ւ հասարակության մի զգալի շերտ, անգամ եթե հասկանում է այսօրվա ռիսկերը, այսօրվա իրականության այլընտրանք համարում է նախկին «հանցագործ», մաֆիոզ համակարգերը և դրան, բնականաբար, նախընտրում ռիսկային այսօրը։ Այն դեպքում, երբ նախորդ բոլոր իշխանություններում կային զգալի թվով գրագետ, զուսպ, կարգին մարդիկ։
Հասկանալ այսօր հայ հասարակությանը՝ չափազանց բարդ է։ Չհասկանալով փորձել քաղաքական ծրագրեր մշակել՝ անլուրջ է։ Մնալ դիտորդ՝ անազնիվ է, եթե դու հասկանում ես օրվա ռիսկայնությունը, եթե դու հասկանում ես, որ այսօր մենք ձախողում ենք մեր վաղը։
Իսկապես հիմա ավելի շատ բան հնարավոր է անել անհատական մակարդակով, քան՝ խմբային։ Անհատական մակարդակն այսօր համախոհների, կոնսոլիդացիայի ավելի մեծ ռեսուրս է տալիս, քան՝ թիմայինը, կազմակերպչականը։ Այնուհանդերձ, ճիշտ քաղաքական գործունեության համար մի քանի կետեր ուրվագծվում են.
1. Մնալ մարդ ցանկացած պայմաններում
2. Աշխատել ինքնուրույն մտածողների հետ, աշխատել ինքնուրույն մտածողների թվի ավելացման ուղղությամբ
3. Մարդկանց համբերատար կերպով ցույց տալ երևույթների միջև կապերը։ Օրինակ՝ վատ բանակցությունների և պատերազմի միջև կապը, ՌԴ հետ լարված հարաբերությունների և ազգային  անվտանգության, վատ կառավարման և կյանքի վատ որակի, հեղափոխական մթնոլորտի և ներդրումների բացակայության,   պատվերով դատավճիռների և արդարադատության փլուզման, և այլն և այլն։ Սովորաբար հանրության լայն շերտերը այս երևույթների միջև կապերն ուղղակի չեն պատկերացնում։
4. Մտածել քաղաքական և հանրային դաշտի խիզախ վերադասավորումների մասին։ Այստեղ իսկապես կաղապարներից հրաժարվելու ժամանակն է։
5. Քաղաքական նպատակներով տուրք չտալ հետադիմական գաղափարներին, չհենվել հասարակության ցածր որակների վրա։
6. Հասկանալ, թե ի՛նչ ընդհանրություններ ունենք։ Տարաձայնությունները մի պահից արդեն սուր չեն լինելու։ Շատ ավելի կարևոր են ընդհանրությունները՝ ինքնուրույն մտածողների տիրույթում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Թքեմ այս իշխանության, Նիկոլի, կնոջ երեսին. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի
«Պապիի վրա համապատասխան արձանագություն կկազմվի, վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերով քննության բաժինը կորոշի՝ պապիի ձկները...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
Ստավրոպոլի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
12:52
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց
Արցախից ռուսական խաղաղապահ զորախումբը դուրս բերվեց ավելի շուտ, քան նախատեսված էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրով։...
Աղբյուր` Panorama.am
12:20
Իրանը հարձակումից հետո Իսրայելի դեմ անհապաղ պատասխան գործողություն չի նախատեսում
Իրանը չի ծրագրում անհապաղ պատասխան հարված հասցնել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո, ինչպես նաև պարզ չէ, թե կոնկրետ ով է կանգնած դրա...
Աղբյուր` Panorama.am
11:46
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք՝ Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
«Գործարան չկա, աշխատատեղ չկա։ Մեկը մաքրուհի է աշխատում, մյուսը վաճառողուհի, հիմա այս մարդու աշխատանքն էլ սա է»,- ասաց մի քաղաքացի՝...
Աղբյուր` Panorama.am
11:26
«Իրավունք չունե՞մ ապրելու ... Գնացեք, սահմանների հարցը լուծեք». առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը
Երևանի կենտրոնական փողոցներում քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքն են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}