Վահրամ Ավագյանի մահվան դեպքով քրգործով երեք համածառայակիցներ կալանավորվել են
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դ. Մ.-ին, Խ.Գ.-ին և Ա.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հայտնում են քննչական կոմիտեից։
Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Վահրամ Ավագյանի մահվան դեպքի գործով զինծառայողներ Խ.Գ.-ին և Ա.Ս.-ին մեղադրանք է առաջադվել
- Առաքել Մովսիսյանի որդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
- Զինծառայողի դին Երևան բերող հարազատներին Տոնոյանը տեղեկացրեց՝ ձերբակալվել է Շմայսի որդին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ