Քաղաքական 11:01 07/02/2020 Հայաստան

Ավետիք Չալաբյանը Փաշինյանին 9 հարց է հասցեագրել

Փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ականատես եղան հիրավի պատմական գործողության։ Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումից, բազմաթիվ պաթոսախառն, «ժողովուրդ» ու «քաղաքացի» բառերը անհարկի շահարկող, հաճախ անբովանդակ, երբեմն էլ զավեշտի հասնող բազմաթիվ պատգամավորական ելույթներից, հիմնական զեկուցողի խղճուկ, կցկտուր և ողջ գործը տապալող պատասխաններից հետո, իշխող ուժը ստիպված եղավ միացնել իր միակ ծանր հրետանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Պարոն Փաշինյանը երեկ ունեցավ իր առավել տպավորիչ ելույթներից մեկը՝ հանգամանալից, արտաքուստ համոզիչ փաստարկներով, իր կողմնակիցներին նորից հեղափոխական պայքարի բարձրացնող, նրանց տարիների կուտակված ատելությունը նորից կոնկրետ մեկ թիրախի վրա ուղղորդող, «ժողովուրդ» տարողունակ եզրի հետ կրկին իրեն նույնացնող, քաղաքական մրցակիցներին նշավակող, յուրայիններին՝ գովերգող։

Համոզված եմ, որ Լենինը, Կաստրոն, կամ Մուսոլինին հիմա եթե արթնանային իրենց հավերժ քնից, կնախանձեին պարոն Փաշինյանի հռետորական տաղանդին։ Ես սակայն, արժանին հատուցելով նրան, կուզեի նաև մի քանի հարց ուղղել՝

Հարց 1: Եթե ամբողջ խնդիրը այն է, որ Հրայր Թովմասյանը ընտրվել է ոչ թե 12 տարով, ինչպես պահանջում է Ձեր «երազանքի Սահմանադրական դատարանի» մասին պատկերացումը, այլ 17 տարով, ինչու պարզապես չսահմանափակել նրա պաշտոնավարումը 12 տարով, և դրանով հանգուցալուծել այս ճգնաժամը։

Հարց 2: Եթե մինչև 2018 թվականը ընտրված ՍԴ անդամները ընտրվել են տվյալ շրջանում գործող օրենքին համապատասխան, ի՞նչ կոնկրետ մեղք ունեն նրանք, և ինչու պետք է դադարացվի նրանց պաշտոնավարումը։ Համոզվա՞ծ եք, որ այդ դեպքում նրանք հայց չեն ներկայացնի Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան, ինչպես Հունգարիայի դեպքում, և չեն շահի այն։ Եվ որքա՞ն ժամանակ կպահանջվի այդ դեպքում վերականգնելու Հայաստանի Հանրապետության հեղինակությունը, և ի՞նչ նոր կորուստներ մենք կունենանք այդ ընթացքում Եվրոպական դատարանում։

Հարց 3: Եթե այս 7 դատավորներին վերագրվող հիմնական մեղքը նախկինում նախագահական ընտրությունների կեղծումը քողարկելն էր, ինչպես վարվել այն փաստի հետ, որ նրանցից առնվազն 5-ը նշանակավել արդեն 2008 թ․ նախագահական ընտրություններից հետո, և չեն մասնակցել իրենց վերագրվող այդ գործողությանը։ Ինչո՞ւ պետք է նրանք պատասխան տան իրենց նախորդների արածի կամ չարածի համար։

Հարց 4: Եթե պնդում եք, որ այս դատավորների պաշտոնավարման դադարեցումը ճանապարհ կբացի իրապես անկախ Սահմանադրական դատարանի ձևավորման համար, ինչպես կբացատրեք այն փաստը, որ 2019 թ․ այս Ազգային ժողովը մի քանի անգամ տապալել է ՀՀ նախագահի կողմից առաջադրված ՍԴ նոր, իրապես ապաքաղաքական թեկնածուների նշանակումը, և փոխարենը ի վերջո ընտրել է թեկնածուի, որը չէր թաքցնում իր կապերը իշխող քաղաքական մեծամասնության հետ։ Այս տրամաբանությամբ, չեք փորձում արդյո՞ք Դուք ձևավորել ոչ թե անկախ, այլ ենց Ձեզ ենթարկվող, Ձեր կամքը կատարող Սահմանադրական դատարան։

Հարց 5: Եթե 7 դատավորի պաշտոնավարում միաժամանակ դադարացվի, արդյո՞ք դա կաթվածահար չի անի սահմանադրական արդարադատությունը մեր երկրում։ Չէ որ Վենետիկի հանձնաժողովը հատուկ նշել է իր կարծիքում, որ չի կարելի թույլ տալ դատավորների պաշտոնավարման միաժամանակյա դադարեցում։ Համոզվա՞ծ եք, որ կկարողանաք արագ 7 նոր, բարձրակարգ և իրապես անկախ դատավոր նշանակել, եթե ընդամենը մեկ դատավորի նշանակումը արդեն մեկ տարուց ավել տևեց։ Ինչպե՞ս պետք է ընթանան իրավական գործընթացները այդ ընթացքում, ինչպես պետք է ընդունվեն մեր երկրի օրենքները։

Հարց 6: Եթե Սահմանադրության 168 հոդվածի 2) կետը աներկբա պահանջում է, որ Սահմանադրական դատարանը «մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը», ինչպես եք Դուք, որպես Կառավարության ղեկավար, ցանկանում սահամանդրական հանրաքվե կազմակերպել, առանց կատարելու Սահմանադրության պահանջը։ Համոզված եք, որ ես ու իմ պես մտածող բազմաթիվ մարդիկ պարտավոր կլինեն ճանաչել այդ հանրաքվեի արդյունքները։

Հարց 7: Մինչ այժմ Հայաստանում տեղի ունեցած ցանկացած սահմանդրական փոփոխություն, առնվազն հավուր պատշաճի, անցել է հանրային և մասնագիտական քննարկում, և ներկայացվել է միջազգային կառույցների (մասնավորապես Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի) հավանությանը։ Համոզվա՞ծ եք, որ առանց այդ ընթացակարգերը անցնելու, մենք կկարողանանք ստանալ այդ կառույցների աջակցությունը։ Համոզվա՞ծ եք, որ դա չի բերի Հայաստանի հետագա միջազգային մեկուսացմանը, մասնավորապես, մեր առանցքային գործընկեր Եվրոպական Միությունից։

Հարց 8: Ինչպես կբացատրեք այն փաստը, որ հենց Ձեր ելույթի օրը ՀՀ Նախագահը հրաժարվեց ստորագրել ԱԺ կողմից ընդունված երկու նոր օրենքի նախագծեր, և ուղարկեց դրանք ՍԴ՝ քննելու դրանց համապատասխանությունը սահմանադրությանը։ Որքան այդպիսի նոր օրենքներ եք Դուք ցանկանում անցկացնել ԱԺ-ով, սահմանափակելով իմ և իմ պես մտածող այլ բազմաթիվ մարդկանց սահմանադրական իրավունքները (տվյալ դեպքում խոսքը վերաբերվում էր բանկային գաղտնիքին):

Հարց 9: Ինչո՞ւ եք այդպես շտապում, և ինչն է Ձեզ ստիպում շտապել։ Ի՞նչ միջազգային համաձայնագրեր եք Դուք ցանկանում վավերացնել, որտեղ Ձեզ պետք է նոր Սահմանադրական դատարանի համաձայնությունը։ Ի՞նչ եք Դուք ցանկանում անել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ։ Ինչ համաձայնագիր եք բանակցում Արցախի շուրջը, և ինչու մենք, քաղաքացիներս, պատկերացում չունենք արդեն մեկ տարի ընթացքող բանակցություննրեի բովանդակության վերաբերյալ։

Այս և շատ այլ հարցեր կախված են լինելու օդում, և Դուք պարտավոր եք դրանց պատասխանները տալ, եթե ցանկանում եք լեգիտիմ արդյունք ստանալ։ Այլապես, Դուք կարող եք նույնիսկ Ձեր կողմնակիցների հետ շահել այս հանրաքվեն, բայց տանուլ տալ Հայաստանի Հանրապետության ապագան, դեմ հանդիման մնալով օր օրի ավելացող խնդիրների, երկրում աճող դժգոհության, տարակուսած և ձեռքերը լվացող միջազգային կառույցների, և նաև իր ոգևորությունը չթաքցնող հակառակորդի հետ։ Եթե չունեք այս հարցերի պատասխանը, գուցե նաև ընդունեք, որ պետք է դրանք բոլորովս միասին գտնենք, և միասին էլ նոր լուծումներ մշակենք, որոնք կլինեն իրավականորեն հիմնավոր, քաղաքականորեն հավասարակշռված, մեզ միավորող, և դրանով իսկ մեր երկրի լավագույն ապագային ծառայող»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:30
Մալազիայի վարչապետը հրաժարական է տվել
Մալայզիայի վարչապետ Մահաթիր Մոհամադը հրաժարական է տվել: Այս մասին ասված է կառավարության ղեկավարի աշխատակազմի տարածած հայտարարությունում,...
Աղբյուր` Panorama.am
12:23
ԱՄՆ-ը բացատրել է՝ ինչու է ամերիկյան Էսկադրային ականակիրը մտել Սև ծով
ԱՄՆ Էսկադրային ականակիրը մտել է Սև ծով՝ անվտանգության ապահովման և ծովում տարածաշրջանային կայունության բարձրացման գործողության շրջանակներում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
12:15
ՏԶՆԿ. Միջազգային վարկերի հաշվին իրականացվող շինարարության ծավալները կրճատվել են
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է շինարարության դինամիկային 2018-2019թթ.-ին: 2019թ.-ին շինարարության ծավալները...
Աղբյուր` Panorama.am
12:12
Մեկ օրում լսումներին մասնակցելու համար ստացված 600 հայտեը հանձնաժողովին ստիպել է դադարեցնել գրանցումները
««Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով հանրային լսումները մեծ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Դոնալդ Թրամփը ժամանել է Հնդկաստանում՝ երկիր իր առաջին պաշտոնական այցով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանիա Թրամփը երկօրյա պաշտոնական այցով ժամանել են Հնդկաստան։ Թրամփին անձամբ դիմավորել է վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
11:55
Փաշինյան. Իրանի հետ բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հենց նոր ավարտվեց կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որի արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
11:53
Եթե, թեկուզ կորոնավիրուսի 1 դեպք գրանցվի, մեղավորն Արսեն Թորոսյանն է
Lurer.com-ը գրում է.  «Նոր կորոնավիրուսը, բարեբախտաբար, դեռևս Հայաստան չի հասել, սակայն արդեն այն իր որոշակի ազդեցությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Մարինե Սուքիասյան. Մի նկարի խորքային ողբերգությունը
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանը հերթական հոդվածում գրել է. «Ստեփանակերտից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը...
Աղբյուր` Panorama.am
11:42
Դեռևս նախորդ տարվանից պղնձաձուլարան ստեղծելու գործընթացները մեկնարկել են. Անանյան
«Չինաստանը մեր առևտրային չորրոդ գործընկերն է. տարեկան մոտավորապես 800 մլն դոլարի արտահանում և ներկրում է իրականացվում»,- այսօր ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
11:37
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ. Մենք Ադրբեջանի շահերը նկատի առնելու պարտավորության տակ չենք
Երևանում մեկնարկել է և մինչև փետրվարի 28-ը կընթանա ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը՝ Հայ Դատի կենտրոնական խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ
Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: «Կրակից...
Աղբյուր` Panorama.am
11:21
Իրանում պահպանողականները կզբաղեցնեն Մեջլիսի 81%-ը․իրանագետ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տեսակետներն արտահայտող «Ֆարս» լրատվական գործակալությունն Իրանի խորհրդարանկան...
Աղբյուր` Panorama.am
11:16
Իրանը զինված ուժերը ևս կօգտագործի կորոնավիրուսի դեմ պայքարում
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ զինված ուժերը ևս կներգրավվեն նոր տեսակի կորոնավիրուսի՝ COVID-2019 համաճարակի դեմ պայքարում: Այս մասին,...
Աղբյուր` Panorama.am
11:11
Գարեգին Երկրորդ. Քրիստոնյաներիս համար Մեծ Պահքը յուրահատուկ հոգևոր ճամփորդություն է
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձ է հղել Մեծ պահքի առիթով
Աղբյուր` Panorama.am
11:05
Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Վանի երկրաշարժի զոհերի ընտանիքներին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՀՀ-ն ՉԺՀ մաքսային ծառայությունից կստանա ամբողջական տեղեկատվություն 10 ապրանքների վերաբերյալ
«ԵԱՏՄ երկրների մաքսային սահմաններով և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սահմաններով տեղափոխվող ապրաքների և միջազգային փոխադրում...
Աղբյուր` Panorama.am
10:52
ԱՄՆ կլիմայի մասնագետները բացատրում են հյուսիսային կիսագնդի ներկայիս անսովոր տաք ձմռան պատճառները
Bloomberg-ը հայտնում է, որ Միացյալ Նահանգներում կլիմատոլոգները պարզել են 2019-2020 թվականների աննորմալ տաք ձմռան պատճառը: Այդ մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
10:44
Մխիթարյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ
Իտալական Ա Սերիայի 25-րդ տուրում նախօրեին «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել էր  «Լեչչեին»: «Ռոման» 4...
Աղբյուր` Panorama.am
10:33
Բրեքզիթի պատճառով բրիտանական անձնագրի գույնը կփոխվի
Բրիտանիայի իշխանությունները որոշում են կայացրել կապույտ անձնագրերը վերադարձնելու մասին՝ ներկայումս գործող կարմիրների փոխարեն։ Գազետա.ռու-ի...
Աղբյուր` Panorama.am
10:25
Միլանում Ջորջիո Արմանիի ցուցադրությունն անցկացվել է առանց հանդիսատեսի
Հանրահայտ իտալացի դիզայներ Ջորջիո Արմանին որոշել է Միլանի Նորաձևության շաբաթվա իր ցուցադրությունը փակ անցկացնել։ www.kp.ru-ի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
10:09
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական ջիհադի» թիրախներին
Իսրայելական բանակը հայտնել է, որ օդային հարվածներ է հասցրել Սիրիայի և Գազայի հատվածներին։ Ավելի վաղ սիրիական SANA գործակալությունը հայտնել էր,...
Աղբյուր` Panorama.am
10:00
Քանդված «պատմություն»
«Ինչ էինք, ինչ դարձանք» Խորհրդային շրջանում կառուցված որոշ հուշարձաններ, գործարաններ, բնակելի շինություններ արդեն ...
Աղբյուր` Panorama.am
09:55
Չինաստանում գնահատել են կորոնավիրուսի համաճարակի ազդեցությունը տնտեսության վրա
Համաճարակը երկարաժամկետ հեռանկարում էլ չի ազդի ընդհանուր տնտեսական իրավիճակի վրա
Աղբյուր` Panorama.am
09:46
Իրան-Թուրքիա սահմանին գրանցված երկրաշարժից կան զոհեր և տուժածներ
Նախօրեին, տեղական ժամանակով ժամը 20:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 16:00-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական...
Աղբյուր` Panorama.am
09:35
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2592-ի
Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը աճել է մինչև 2592-ի, վերականգնվել է 24734 մարդ: Այս մասին ասված է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Ավստրիան դադարեցնում է գնացքների երթևեկությունն Իտալիայի հետ՝ կորոնավիրուսի տարածման պատճառով
Նախօրեին Ավստրիան դադարեցրեց բոլոր գնացքների երթևեկությունը դեպի Իտալիա և Իտալիայից այն բանից հետո, երբ տեղեկացվել էր, որ 2 ուղևորների մոտ առկա...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Աղբյուր` Panorama.am
09:15
Վենետիկի դիմակահանդեսը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով
Հետաձգվել է նաև Իտալիայի A սերիայի մի քանի խաղ։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}