Իրավունք 13:14 07/02/2020 Հայաստան

«Նախագահն ունի 72 ժամ, մեկ գրիչ և 2 ընտրություն»

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանն իր հերթական հոդվածում գրում է.

«Ըստ երեկ ԱԺ կայացրած որոշման, առաջիկայում Հայաստանին սպասվում է Սահմանադրության փոփոխությունների բարդ գործընթաց։ Գործընթացն արդեն իսկ վիճահարույց է, քանի որ Սահմանդրության փոփոխությունների լեգիտիմությունն հարցականի տակ է դրվում Սահմանադրական դատարան դիմելու հստակ պահանջը չպահպանելու, խախտելու պարզ պատճառով։

ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածը նախատեսում է, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ։ Մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Սահմանադրության 202-րդ հոդվածը սահմանում է, որ եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի:

Սահմանադրության 168-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը։

Սահմանադրական փոփոխություններ իրականացումը՝ շրջանցելով Սահմանադրական դատարանին, հակասում է Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետին և 169-րդ հոդվածի 2-րդ մասին: Այս նորմերով նախատեսվում է, որ ՍԴ-ն Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը: Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով։ Նշված դրույթների իրավական վերլուծությունը ցույց է տալիս, որ ԱԺ-ն ոչ մի կերպ չի կարող ունենալ հայեցողական լիազորություն Սահմանադրական դատարան դիմելու հարցում։

Եվ քանի որ Ազգային Ժողովը շրջանցել է ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված հստակ պահանջը, ապա Նախագահը, եթե իսկապես հավատարիմ է Սահմանադրությունը պահպանելու իր կոչմանը, ստորագրելուց առաջ պետք է ունենա հանրաքվեի որոշման սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական Դատարանի գնահատականը։

Նախագահը չպետք է անտեսի նաև ԵԽԽՎ համազեկուցողների կոչն ուղղված Հայաստանի իշխանություններին հնարավորինս արագ կարծիք հայցել Վենետիկի հանձնաժողովի սահմանադրական իրավունքի փորձագետներից, քանի որ այդ կարծիքը, որ կարող է շատ արագ մշակվել արագացված ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր կողմերի, այդ թվում՝ հայաստանյան ընտրողների համար՝ հանրաքվե անցկացնելու պարագայում։

Մնում է միայն որոշել, արդյոք մենք ձգտում ենք լեգիտիմ սահմանադրական փոփոխությունների ապահովմանը։
Այս պահին, երեկվա փաստից ամենակարևոր քայլը նախագահ Արմեն Սարգյանինն է։

Եթե նա կարող է հանդիպել բանկիրների հետ և դրանից հետո չստորագրել բանկային գաղտնիքի մասին օրենքը, ապա ինչն է իրեն խանգարում հանդիպել իրավաբանների, իրավապաշտպանների, փաստաբանական պալատի / երեկվա հայտարարությունը՝ ի գիտություն/ , սահմանադրագետների՝ այդ թվում նրանց, ում նա առաջարկում էր որպես ՍԴ դատավորի թեկնածու և Իմ քայլը համառորեն մերժում էր։

Ինչու խուսափել այս ամենից»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:12
Մեկ օրում լսումներին մասնակցելու համար ստացված 600 հայտեը հանձնաժողովին ստիպել է դադարեցնել գրանցումները
««Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով հանրային լսումները մեծ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Դոնալդ Թրամփը ժամանել է Հնդկաստանում՝ երկիր իր առաջին պաշտոնական այցով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանիա Թրամփը երկօրյա պաշտոնական այցով ժամանել են Հնդկաստան։ Թրամփին անձամբ դիմավորել է վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
11:55
Փաշինյան. Իրանի հետ բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հենց նոր ավարտվեց կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որի արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
11:53
Եթե, թեկուզ կորոնավիրուսի 1 դեպք գրանցվի, մեղավորն Արսեն Թորոսյանն է
Lurer.com-ը գրում է.  «Նոր կորոնավիրուսը, բարեբախտաբար, դեռևս Հայաստան չի հասել, սակայն արդեն այն իր որոշակի ազդեցությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Մարինե Սուքիասյան. Մի նկարի խորքային ողբերգությունը
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանը հերթական հոդվածում գրել է. «Ստեփանակերտից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը...
Աղբյուր` Panorama.am
11:42
Դեռևս նախորդ տարվանից պղնձաձուլարան ստեղծելու գործընթացները մեկնարկել են. Անանյան
«Չինաստանը մեր առևտրային չորրոդ գործընկերն է. տարեկան մոտավորապես 800 մլն դոլարի արտահանում և ներկրում է իրականացվում»,- այսօր ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
11:37
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ. Մենք Ադրբեջանի շահերը նկատի առնելու պարտավորության տակ չենք
Երևանում մեկնարկել է և մինչև փետրվարի 28-ը կընթանա ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը՝ Հայ Դատի կենտրոնական խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ
Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: «Կրակից...
Աղբյուր` Panorama.am
11:21
Իրանում պահպանողականները կզբաղեցնեն Մեջլիսի 81%-ը․իրանագետ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տեսակետներն արտահայտող «Ֆարս» լրատվական գործակալությունն Իրանի խորհրդարանկան...
Աղբյուր` Panorama.am
11:16
Իրանը զինված ուժերը ևս կօգտագործի կորոնավիրուսի դեմ պայքարում
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ զինված ուժերը ևս կներգրավվեն նոր տեսակի կորոնավիրուսի՝ COVID-2019 համաճարակի դեմ պայքարում: Այս մասին,...
Աղբյուր` Panorama.am
11:11
Գարեգին Երկրորդ. Քրիստոնյաներիս համար Մեծ Պահքը յուրահատուկ հոգևոր ճամփորդություն է
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձ է հղել Մեծ պահքի առիթով
Աղբյուր` Panorama.am
11:05
Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Վանի երկրաշարժի զոհերի ընտանիքներին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՀՀ-ն ՉԺՀ մաքսային ծառայությունից կստանա ամբողջական տեղեկատվություն 10 ապրանքների վերաբերյալ
«ԵԱՏՄ երկրների մաքսային սահմաններով և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սահմաններով տեղափոխվող ապրաքների և միջազգային փոխադրում...
Աղբյուր` Panorama.am
10:52
ԱՄՆ կլիմայի մասնագետները բացատրում են հյուսիսային կիսագնդի ներկայիս անսովոր տաք ձմռան պատճառները
Bloomberg-ը հայտնում է, որ Միացյալ Նահանգներում կլիմատոլոգները պարզել են 2019-2020 թվականների աննորմալ տաք ձմռան պատճառը: Այդ մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
10:44
Մխիթարյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ
Իտալական Ա Սերիայի 25-րդ տուրում նախօրեին «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել էր  «Լեչչեին»: «Ռոման» 4...
Աղբյուր` Panorama.am
10:33
Բրեքզիթի պատճառով բրիտանական անձնագրի գույնը կփոխվի
Բրիտանիայի իշխանությունները որոշում են կայացրել կապույտ անձնագրերը վերադարձնելու մասին՝ ներկայումս գործող կարմիրների փոխարեն։ Գազետա.ռու-ի...
Աղբյուր` Panorama.am
10:25
Միլանում Ջորջիո Արմանիի ցուցադրությունն անցկացվել է առանց հանդիսատեսի
Հանրահայտ իտալացի դիզայներ Ջորջիո Արմանին որոշել է Միլանի Նորաձևության շաբաթվա իր ցուցադրությունը փակ անցկացնել։ www.kp.ru-ի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
10:09
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական ջիհադի» թիրախներին
Իսրայելական բանակը հայտնել է, որ օդային հարվածներ է հասցրել Սիրիայի և Գազայի հատվածներին։ Ավելի վաղ սիրիական SANA գործակալությունը հայտնել էր,...
Աղբյուր` Panorama.am
10:00
Քանդված «պատմություն»
«Ինչ էինք, ինչ դարձանք» Խորհրդային շրջանում կառուցված որոշ հուշարձաններ, գործարաններ, բնակելի շինություններ արդեն ...
Աղբյուր` Panorama.am
09:55
Չինաստանում գնահատել են կորոնավիրուսի համաճարակի ազդեցությունը տնտեսության վրա
Համաճարակը երկարաժամկետ հեռանկարում էլ չի ազդի ընդհանուր տնտեսական իրավիճակի վրա
Աղբյուր` Panorama.am
09:46
Իրան-Թուրքիա սահմանին գրանցված երկրաշարժից կան զոհեր և տուժածներ
Նախօրեին, տեղական ժամանակով ժամը 20:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 16:00-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական...
Աղբյուր` Panorama.am
09:35
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2592-ի
Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը աճել է մինչև 2592-ի, վերականգնվել է 24734 մարդ: Այս մասին ասված է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Ավստրիան դադարեցնում է գնացքների երթևեկությունն Իտալիայի հետ՝ կորոնավիրուսի տարածման պատճառով
Նախօրեին Ավստրիան դադարեցրեց բոլոր գնացքների երթևեկությունը դեպի Իտալիա և Իտալիայից այն բանից հետո, երբ տեղեկացվել էր, որ 2 ուղևորների մոտ առկա...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Աղբյուր` Panorama.am
09:15
Վենետիկի դիմակահանդեսը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով
Հետաձգվել է նաև Իտալիայի A սերիայի մի քանի խաղ։
Աղբյուր` Panorama.am
09:00
Սկսվում է Մեծ պահքը
Այն տևում է 48 օր։ Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
Աղբյուր` Panorama.am
19:50
Հայաստանը երկու շաբաթով կփակի Իրանի հետ սահմանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, Հիմնվելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}