Աշոցքում և Ամասիայում բուք է և ձյուն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների (բուք է և ձյուն) միջհամայնքային ավտոճանապարհները:
Կապան-Գորիս ավտոճանապարհին, ինչպես նաև Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Շիրակի մարզի Բավրայի անցակետի մոտ (բուք է) կան կուտակված ավտոմեքենաներ:
Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում բուք է:
Սարավան-«Զանգեր» հատվածում և Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում ձյուն է տեղում: