Զանգերի հատվածում բուք է
Փետրվարի 7-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, ձյուն է տեղում Ապարանի, Սևանի, Գավառի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում։ Տավուշի, Ախուրյանի և Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին անձրև է տեղում։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Մեղրու և Սարավանի լեռնանցքներում (Զանգերի հատվածում) բուք է։
ՏԿԵՆ-ից հայտնում են, որ Վարդենյանց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պաճառով փակ է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն տեղեկացնում են, որ փետրվարի 7-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին տեղում է առատ ձյուն: Գուդաուրի- Կոբի ճանապարհահատվածում սաստիկ բքի, տեսանելիության բացակայության և ձնահյուսի վտանգի պատճառով ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները