Հրդեհ է բռնկվել «Իսրայել Օրի» հյուրանոցում
Անցած գիշեր՝ ժամը 04:48-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պռոշյան փողոցի թիվ 42 հասցեում գտնվող «Իսրայել Օրի» հյուրանոցի նկուղային հարկում:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:51-ին, մարվել՝ 06:11-ին: Ամբողջությամբ այրվել են շոգեբաղնիքը՝ (6 քմ) և մասամբ նախասրահը՝ գույքով (40 քմ): Տուժածներ չկան: