Քամին պոկել է Դիլիջանի հանրախանութի տանիքը
ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն երեկ տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 76 հասցեում գտնվող հանրախանութի տանիքը քամու հետևանքով պոկվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քամու հետևանքով հանրախանութի տանիքն ամբողջությամբ պոկվել, ընկել է «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի վրա. կոտրվել է նաև եղևնի: Տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, մասնատել եղևնին, հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ավտոմեքենան դուրս բերել կառուցատարրերի տակից:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները