Թուրքիայում հանգստի ընթացքում մահացած ռուսների թիվը գերազանցում է 100-ը
Անցյալ տարի ավելի քան 150 Ռուսաստանի քաղաքացի մահացել է Թուրքիայի միջերկրածովյան հանգստավայրերում և 31-ը՝ Ստամբուլում: Այս մասին գրում է ria.ru-ն՝ մեջբերելով Թուրքիայում ՌԴ դեսպանի խոսքը։
«Ռուսաստանից դեպի Թուրքիա տուրիստական հոսքը շարունակում է աճել: 2018-ին մենք խոսում էինք 6 միլիոն մարդու մասին, իսկ 2019-ի ընթացքում զբոսաշրջիկների թիվն աճել է ևս 17% -ով և գերազանցել 7 միլիոնը: Նախոր տարի տուրիստական սեզոնի ընթացքում մեր երկրի 154 քաղաքացի մահացել է թուրքական հանգստավայրերում, ևս 31 մարդ՝ Ստամբուլի հյուպատոսական շրջանում»,- նշել է Ալեքսեյ Երխովը։
Նշվում է, որ 2018 թվականի համամատ թուրքական հանգստավայրերում մահացած ռուսների թիվը փոքր-ինչ նվազել է։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին