Զանգվածային ամուսնություն սմոքինգով, հարսի զգեստով ու բժշկական դիմակով
Հարավային Կորեայում, չնայած նոր կորոնավիրուսի տարածման վտանգի, կայացել է ավանդական զանգվածային ամուսնություն։ Այս մասին գրում է euronews.com-ը։
Ամուսնացել է 6000 զույգ։ Միջոցառմանը ներկա է եղել 18 հազար հյուր աշխարհի տարբեր երկրներից։
Նշվում է, որ ոչ մի զույգ կորոնավիրուսի պատճառով չեղյալ չէր հայտարարել պսակադրության արարողությունը։
Մի քանի կանայք և հարսնացուներ բժշկական դիմակներ են կրել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Ներկա պահին Հարավային Կորեայում արձանագրված է կորոնավիրուսի 24 դեպք։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ