Ռուբեն Մելիքյան. Նախագահի ինստիտուտի դերն այլևս զրոյական է
Հանրապետության նախագահին ուղղված խնդրագրի համահեղինակ, իրավաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Անտեսելով մասնագիտական ու քաղաքացիական ծանրակշիռ փաստարկները, հաշվի չառնելով Եվրոպայի խորհրդի ներկայացրած պահանջը՝ խիստ վիճելի նախագիծը Վենետիկի հանձնաժողով կարծիքի ուղարկելու մասին՝ Հանրապետության նախագահն այնուհանդերձ որոշեց ստորագրել հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը։
Կտրականապես չեմ ընդունում այն պնդումը, որ հրամանագիրը ստորագրելուց բացի՝ նախագահը այլ հնարավորություն չուներ։ Ուներ, բայց ընտրեց վատագույնը։
Ամեն դեպքում, փաստ է, որ մեր երկրում լրջորեն խաթարված է սահմանադրական կարգը, զուգահեռաբար՝ ամբողջ թափով ընթանում է ընդդիմախոսների, չհամաձայնվողների նկատմամբ ատելություն ու թշնամանք գեներացնելու գործընթաց, որը նոր շունչ ստացավ «շնաբարո դուրսպրծուկներ» ու «հակապետական ուժեր» վարչապետական ազդանշաններով։
Այս պայմաններում պնդել, որ Հանրապետության նախագահի լիազորությունը սոսկ տեխնիկական էր և անայլընտրանք, պարզապես նշանակում է հրաժարվել Հանրապետության նախագահի ծանր ու պատասխանատու առաքելությունից։
«Դե ֆակտո» հանրաքվեով լինի թե մեկ այլ ճանապարհով՝ խարխլված սահմանադրական կարգը մի օր վերականգնվելու է։ Սակայն Հանրապետության գործող նախագահը այլևս ի զորու չէ դերակատարություն ունենալ այդ գործընթացում, իսկ այդ ինստիտուտի դերը, որպես ծայրահեղությունները հարթող, վճռական պահին խաթարված իրավակարգը ճիշտ հուն վերադարձնող, ցավոք, այլևս զրոյական է»։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Նախագահը սեփական ստորագրությամբ ընտրեց վատագույն տարբերակը
- Գոհար Մելոյան. Նախագահի աշխատակազմին պրո-բոնո հիմունքներով մասնագիտական աջակցությունս եմ հայտնում
- Հանրապետության նախագահին ուղարկված խնդրագրի ներքո ստորագրել է 132 իրավաբան ու իրավապաշտպան
- ՓՊ խորհրդի կոչը ԱԺ պատգամավորներին՝ հետ կանգնել սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունից
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ