Քաղաքական 17:59 11/02/2020 Հայաստան

Արտահերթ ընտրություններն Ադրբեջանում․ երբ ցանկալին ներկայացվում է որպես իրականություն

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ըստ վերջին տվյալների, 125 տեղանոց Մեջլիսում 71 տեղը ստացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «Նոր Ադրբեջան» կուսակցությունը։ Մյուս տեղերը զբաղեցրել են փոքր կուսակցությունները կամ անկախ թեկնածուները, որոնք լոյալ են տրամադրված Ալիևի կուսակցությանը։

Այս արտահերթ ընտրությունների անցկացումը Ալիևը մեկնաբանում էր մոդերնիզացիայի, փոփոխությունների, արևմտյան կրթություն ստացած մարդկանցով խորհրդարանը համալրելու պահանջներով։ Սակայն, ինչպես երևում է արդյունքներից, շատ բան ու շատ մարդիկ չփոխվեցին ընտրությունների արդյունքում։ Ընտրությունները չի կարելի համարել նաև կառավարության վստահության քվե, քանի որ նախորդ՝ 2015թ․-ի ընտրություններից մոտ 10 տոկոսով պակաս էր մասնակցությունը։

Կարծիք կա, որ Ալիևը ցանկանում էր այս ընտրություններով առավել ժողովրդավար երևալ՝ հատկապես Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում միջազգային համակրանքը չլինի «ժողովրդավար Հայաստանի» կողմից։

Ընտրությունների անցկացումը ևս նախկիններից առանձնապես չտարբերվեց․ կիրառվեցին ստանդարտ կեղծիքներ՝ լցոնումներ, ընտրական կարուսել, ահաբեկումներ, ինչն արձանագրեցին նաև միջազգային դիտորդները։

Այսպես, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ),  ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդների նախնական զեկույցում ասվում է, որ չնայած մեծ թվով թեկնածուների մասնակցությանը (մոտ 1300)՝ ընտրությունները չեն եղել մրցակցային, ժողովրդավարական, ընտրություններում արձանագրվել են հաշվարկի ընթացակարգերի համատարած խախտումներ, մեդիան համաչափ չի ներկայացրել թեկնածուներին, և որ սահմանափակող օրենսդրությունն ու քաղաքական միջավայրը կանխել են իսկական մրցակցային ընտրությունները երկրում։

Հետաքրքրական է դիտորդական առաքելության զեկույցի այն հատվածը, որում ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Արթուր Գերասիմովն անդրադառնում է «ներքին տեղահանվածների ընտրական իրավունքին» և ասում, թե  գիտակցում է՝ «ինչ ազդեցություն ունի Հայաստանի հետ հակամարտությունն այս երկրում ընտրությունների կազմակերպման վրա և գնահատում է արված ջանքերը՝ ապահովելու ներքին տեղահանվածների մասնակցությունն ընտրություններին»:

Ադրբեջանական ԶԼՄ-ները դիտորդի այս խոսքերին հավելել են այն, թե նա ասել է, որ Ադրբեջանի տարածքի մի մասը 25 տարի օկուպացիայի տակ է։ Ինչպես ասում են, ցանկալին իրականություն ներկայացնելու քարոզչություն։

Քարոզչական գործիք է նաև «Ստեփանակերտից» պատգամավոր ունենալու Ադրբեջանի ցանկությունը։ Հայկական տիրույթում ուշադրության արժանացավ Ադրբեջանի համար «վիրտուալ» տարածքից՝ Ստեփանակերտից, «առաջադրված» ու «ընտրված» թեկնածուն։ Սա, սակայն, նորություն չէր։ Ադրբեջանի գործող խորհրդարանում ևս կա այդ տարածքից «ընտրյալ»։ Այս անգամ արդեն «Ստեփանակերտի» մանդատով Մեջլիս է անցել Թուրալ Գյանջալիևը, որը ներկայանում է որպես «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» նախագահ։ Բաքվում տեղակայված ընտրատեղամասում ընտրությանը համայնքի նախագահ լինելու փաստը Գյանջալիևին այնքան էլ չի օգնել, այլ օգնել են բազում խախտումները։ Ադրբեջանի կողմից թմբկահարվող 1մլն փախստականներից այս «վիրտուալ» 122 ընտրատեղամասում գրանցված է եղել 5000 ընտրող։ Գյանջալիևի օգտին քվեարկել է 1596 մարդ կամ մասնակցածների՝ 56,7 տոկոսը։

Այս ընտրությունների միակ նորությունն այն է, որ «ReAl» ընդդիմադիր կուսակցությունն ունեցավ 1 ներկայացուցիչ, սակայն կուսակցության ղեկավար Իլգար Մամադովը, որը 5 տարի անցկացրեց բանտում, թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին։

Դիտորդների քննադատություններին Ադրբեջանի պատասխանը ևս նորություն չէր․ Ալիևը հայտարարեց, որ միջազգային դիտորդներն Ադրբեջանում ընտրություններին կողմնակալ են վերաբերում և որ նրանց եզրակացությունները պատրաստվում են ընտրություններից առաջ։

Հիշենք, որ Իլհամ Ալիևը վերջին անգամ ևս ընտրվել է արտահերթ ընտրությունների միջոցով։ Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի ունեցան 2018թ. ապրիլին՝ նախատեսվող հոտկեմբերի փոխարեն։ 2016թ. սահմանադրական բարեփոխումներից հետո, որով նախագահի ժամկետը 5-ից դարձավ 7 տարի, սա առաջին ընտրությունն էր, որի արդյունքում Ալիևը հերթական անգամ վերընտրվեց՝ այս անգամ 7 տարով։

Այսքանից հետո առավել արդիական է հարցը՝ ինչու է Ալիևը նախընտրում իր իշխանությունը վերարտադրել արտահերթ ընտրությունների միջոցով, ինչ կարող է փոխվել 6 կամ 10 ամսվա ընթացքում, ինչն է ստիպում արագացնել ընտրությունը։

Արտահերթ ընտրությունների անցկացմանը կարող են լինել մի քանի ռացիոնալ բացատրություններ, ինչպես օրինակ ներիշխանական կլանային պայքարի սրացում, հակամարտության կարգավորման վճռական փուլից առաջ իշխանության ամրացում, աշխարհաքաղաքական զարգացումների դիմագրավման հրամայական և այլն։

Թերևս հակված ենք այն կարծիքին, որ Իլհամ Ալիևի հիմնական դրդապատճառներից է արտահերթ ընտրություններով անակնկալի բերել առանց այն էլ փոշիացված ընդդիմությանը և տանել վստահելի հաղթանակ։ Անվիճարկելի իշխանության պահպանումը բոլոր ինքնակալների հիմնական նպատակն ու մոլուցքն է, իսկ մնացածը պարզապես ուղեկցող խոսակցություններ են։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:11
«Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի ևս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաև Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024թ., հունվարի 20-ին Վայք քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ըստ համազեկուցողի՝ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ
Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ, «Ազատության»  փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
08:54
Ապրիլի 19-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան
Ո՞նց կարելի է պետական դավաճանությունը ներկայացնել որպես ազգային փրկություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանյայաց Առաքելական...
Աղբյուր` Panorama.am
23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}