Քաղաքական 12:28 11/02/2020 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Մեծ ծուղակ

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում  գրում է.

«Այն համոզման եմ, որ հանրաքվեի գաղափարը Փաշինյանինը չի եղել, առավել ևս՝ «Իմ քայլինը»։ Օրվա մեջ ոտքի վրա փոփոխվող տարբերակները, հապճեպությունը և, ամենակարևորը, այդքա՛ն չհաշվարկված սխալը հուշում են, որ.
ա/ կա երրորդ կողմ, որը հուշել է այս տարբերակը
բ/ Փաշինյանի դուրն այն առաջին հայացքից եկել է, նա  տվել է էմոցիոնալ ռեակցիա, իջեցրել է հրահանգը 88-ին, ու պրոցեսը գնացել է։ Վստահ եմ՝ ոչ մի իշխանություն, այդ թվում՝ այս, չէր կարող սառը, ռացիոնալ պայմաններում նման որոշման գնալ։ Հնարավոր չէ սառը, հանդարտ պայմաններում այդքան չտեսնել սեփական շահը, չտեսնել ռիսկերը սեփական իշխանության համար։ Չեղած թեման բերել հանգեցնել խիստ անկանխատեսելի ելքով իրավիճակի։ Ամեն ինչ հուշում է, որ հանրաքվեի գաղափարը եղել է ուրիշինը, իսկ Փաշինյանը ժամանակային սղության պայմաններում կայացրել է էմոցիոնալ որոշում։ Հարց է ծագում. ո՞վ կարող էր նման բան հուշել։ Ես ունեմ իմ վարկածը, որը սուբյեկտիվ է, այդ պատճառով այս պահին չեմ ներկայացնի։ Բայց դրա հեղինակը հետապնդել է իր սեփական մանր շահը՝ իրենից վանել պատասխանատվությունը, այն «գցել» ժողովրդի վրա։ Ինչ վերաբերում է այն բանին, որ սրանով ինքը Փաշինյանին դնում է ուժեղ ռիսկի տակ, ապա հանրաքվեի գաղափարի հեղինակը դրա վրա թքած ունի։ Այլ հարց է, որ Փաշինյանը դա չի ֆիքսել։

Իշխանության ռիսկերը. էժան և մեծ ծավալի էմոցիա

Ակնհայտ է, որ իշխանությունը և անձամբ վարչապետը քարոզչության փուլը վերածելու են անդադար միտինգի, բուն թեմայի հետ կապ չունեցող պրոցեսի, ասելու և անելու են բաներ, որոնք սովորաբար հրապարակային գործիչներն իրենց թույլ չեն տալիս, մի խոսքով՝ ծախելու են մեծ ծավալի էժան էմոցիա։ Սա է քաղաքական ապրանքը, որն իշխանությունը փորձելու է "ծախել"։
Այդ պրոցեսն արդեն սկսված է. «Ապրիլի 5-ին հեղափոխությանն ասում ենք այո, Ազատությանը ասում ենք այո, Ապագային ասում ենք այո...» գրառումը դրա ապացույցն է։

Ամբողջ խնդիրն այն է, որ հեղափոխությանը, ազատությանը, ապագային մարդիկ ասել են Այո. մեկ անգամ՝ 2018-ի ապրիլին, մեկ անգամ էլ՝ դեկտեմբերին՝ ԱԺ ընտրություններում։ 70 տոկոս ձայն ստացած իշխանությունը չի կարող հեղափոխությունից 2 տարի, ընտրություններից  1 տարի անց «այո»-ի պահանջ ունենալ։ Սա լինում է մեկ դեպքում՝ երբ տապալվում է գործը, երբ երկրի իրական օրակարգը տապալվում է, և կարիք է առաջանում կեղծ օրակարգեր առաջին պլան բերել ու էմոցիա ծախել։ Սա այլ բան էլ է նշանակում։ Այսօրվա իշխանության օրակարգը կարողանում է ուրիշը ձևավորել, և քանի որ իշխանությունը չունի ֆիլտրեր՝ ինտելեկտուալ և ինստիտուցիոնալ, ապա ուրիշն այդ օրակարգը անարգել առաջ է տանում։ Մեխանիզմը վտանգավորության աստիճանի պարզ է. Փաշինյանին կարողացար էմոցիոնալ ալիքի վրա հրամցնել գաղափարը՝ այլևս ոչ մի խոչընդոտ չի լինում։ ԱԺ մեծամասնությունը դառնում է «88 միաձայն», ներսում չկա ինքնուրույն կարծիքի իրավունքով հեղինակություն, իսկ դրսից կարծիք ունեցողները պաշտոնապես հռչակված են թշնամիներ։

Մեր կյանքն առաջիկայում վերածվելու է էժան էմոցիայի բորսայի։ Սա նշանակում է, որ բնականորեն ձևավորվելու է ուժեղ «կոնտրբորսա», որի հիմնական նպատակը լինելու է՝ գտնել իշխանության քարոզարշավային հիստերիայի հակաթույնը։ Դա, անկասկած, լինելու է։ Սրա արդյունքում Հայաստանում սկսվելու է նոր բաժանում՝ էժան էմոցիայի սպառողներ և ինքնուրույն մտածող շերտ։ Ո՞րն է սրա վտանգը իշխանության համար. իշխանությունն այս հանրաքվեի արդյունքում կորցնելու է իր ինտելեկտուալ լեգիտիմությունը։ Սա լինելու է ամենանկատելի հարվածը։

Իշխանությունը պիտի հասկանա, որ ամեն անգամ էմոցիաների տոնավաճառից հետո ինքը կորցնում է իր ինտելեկտուալ կշիռը։ Հասկանալի է, որ այլ ճանապարհ այս քարոզարշավում ինքը չունի, բայց գինն էլ արդեն թանկ է։ Հայաստանում այս երկու տարվա մեջ արդեն ձևավորվել է հանրային ուժեղ հոսանք, որը գիտակցում է, որ չի կարելի պառակտել հասարակությանը, չի կարելի միայն խոսել, չի կարելի անընդհատ թշնամիներ ու հանցագործներ փնտրել։
Իշխանական ռիսկերի մյուս թեման, իհարկե, ձայների քանակն է։ 650 հազար «այո»-ն անհնարինության չափ բարդ գործ է։ Սա գիտեն բոլոր նրանք, ովքեր երբևէ ընտրական պրոցեսներին մասնակցել են. սա գիտի նաև Տ. Մուկուչյանը։ Չստանալ 650 հազար ձայն՝ նշանակում է պարտվել ու ժողովրդի անունից 2 տարի ցանկացած բան անելու էջը փակվում է։ Կեղծել և ստանալ 650 հազար ձայնը, դա բարոյական ինքնասպանություն է։ Ընդունենք, որ դրա բոլոր նախադրյալները կան. 2 տարվա մեջ ինստիտուցիոնալ ոչինչ չի արվել ընտրակեղծիքի մեքենան ջարդելու համար։ Այն պոտենցիալ կազմ ու պատրաստ է։ Համայնքապետերից մինչև գողական և ուժային կազմ ու պատրաստ են՝ ձայներ ապահովելու համար։ Մնում է քաղաքական որոշումը. կեղծե՞լ, թե ոչ։ Առաջին տարբերակը կարող է առաջին հայացքից գայթակղիչ թվալ, բայց դա իսկապես կլինի բարոյական ինքնասպանություն։

Ձայների հարաբերակցության պահով կա նաև մեկ այլ հաշվարկ. ամենայն հավանականությամբ «այո»-ների քանակը լինելու է շատ ավելի քիչ, քան «ոչ»-ը և ընտրատեղամասեր չգնացածները։ Սա նշանակում է, որ 70 տոկոսի լեգենդը փլուզվում է, իսկ սա էլ իր հեթին նշանակում է, որ ոչ իշխանական բևեռն առաջին անգամ ստանում է հստակ հաշվարկելի ու զգալի ընտրազանգված։ Սա կլինի առանցքային պահ, որովհետև դրանից հետո մինչև զանգվածային խաղաղ փողոցային պայքար մեկ քայլ է։ Մի բան, որից խորհրդարանական կառավարման պայմաններում հաճախ փոխվում են կառավարությունները։

Ու դարձյալ գալիս է հիմնական հարցը. ինչո՞ւ իշխանությունը գնաց նման ռիսկի։ Դժվար է գտնել այլ բացատրություն, քան՝ վերը ասվածը՝ սա իրենց գաղափարը չէր, ինչ-որ մեկը դիտմամբ սխալ բան է հուշել, իսկ իրենք փաստը կատարվելուց հետո են դա միայն հասկացել կամ գուցե  հասկանալու են վաղը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Թքեմ այս իշխանության, Նիկոլի, կնոջ երեսին. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի
«Պապիի վրա համապատասխան արձանագություն կկազմվի, վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերով քննության բաժինը կորոշի՝ պապիի ձկները...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
Ստավրոպոլի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
12:52
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց
Արցախից ռուսական խաղաղապահ զորախումբը դուրս բերվեց ավելի շուտ, քան նախատեսված էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրով։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}