Արևմուտքից տաք օդային հոսանքներ են գալիս
Պայմանավորված արևմուտքից եկող տաք օդային հոսանքներով առաջիկա գիշերվանից սկսած հանրապետությունում առկա սառնամանիքները էականորեն կմեղմվեն։
ԱԻ նախարարության կանխատեսումների համաձայն, այսօր գիշերը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով։
Փետրվարի 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով կտեղա ձյուն։
Հանրապետության տարածքում փետրվարի 14-ի, 16-ի ցերեկը, 12-ի գիշերը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերն առանձին շրջաններում, 13-ի ցերեկը, 14-ի և 16-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 12-13-ն առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-13-ն աստիճանաբար կբարձրանա գիշերը 8-10, ցերեկը՝ 5-7 աստիճանով:
Երևանում փետրվարի 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 12-ի երեկոյան ժամերին, 13-ին, 14-ի գիշերը, 16-ի գիշերը սպասվում է ձյուն։
Այսօր ցերեկը կգրանցի -1-+1 աստիճան, հաջորդող օրերի ցերեկները՝ +2-+4, փետրվարի 16-ի ցերեկը կգրանցվի +5 աստիճան տաքություն։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին