Կազանում կկառուցվի հայկական եկեղեցի
Թաթարստանի մայրաքաղաք Կազանում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ․ Եզրաս արք․ Ներսիսյանի օրհնությամբ տեղի հայերի ջանքերով շուտով կկառուցվի այսպիսի հայկական եկեղեցի։ Այս մասին տեղեկանում են Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմից:
Փետրվարի 11-ին Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում Եզրաս սրբազանն ընդունել է Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանում գրանցված եկեղեցական համայնքի նախկին և ներկա ատենապետերին՝ Նարվիկ Առաքելյանին և Վաղինակ Մանուկյանին։
Ներկայացնելով համայնքային կյանքը՝ ատենապետ Վաղինակ Մանուկյանը նշել է, որ քաղաքային իշխանությունների կողմից կատարվել է հողհատկացում հայկական եկեղեցի և մշակութային կենտրոն կառուցելու համար։ Զրույցի ընթացքում քննարկվել են եկեղեցու նախագծին և շինարարությանն առնչվող մի շարք հարցեր, խոսվել նաև առաջիկայում Եզրաս սրբազանին Կազան հրավիրելու և եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը կատարելու մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները