Իրավունք 16:17 12/02/2020 Հայաստան

Եղեգնաձորում շուրջ 44 մլն դրամի առերևույթ կոռուպցիոն չարաշումներ են հայտնաբերել

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրության առարկա են դարձվել  ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի շինարարական-վերանորոգման ծրագրերով, կնքած պայմանագրերով կատարված աշխատանքների ստուգման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերն ու տեղեկատվությունը: 

Ոււսումնասիրությամբ պարզվել է, որ Եղեգնաձորի համայնքապետարանը 2016-2017թթ. ընթացքում տարբեր ընկերությունների հետ կնքել է համայնքում տարբեր փողոցներում լուսավորության ցանցերի հիմնանորոգման, «Գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի, թիվ 1 և թիվ 5 մանկապարտեզների խոհանոցի, տանիքի, առանձին բազմաբնակարան շենքի տանիքի հիմնանորոգման պայմանագրեր: Սակայն պայմանագրերով կատարված աշխատանքների տեղազննությունների, հսկիչ չափագրումների արդյունքում պարզվել է, որ աշխատանքներն իրականացրած ընկերությունների կողմից ներկայացված և համայնքի ղեկավարի կողմից ընդունված կատարողական ակտերով, հանձնման-ընդունման փասատթղթերով արձանագրվել են տարբեր չափերի փաստացի պակաս կատարված աշխատանքներ։

Այսինքն Եղեգնաձորի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից կազմված նշված պայմանագրերի կատարողական ակտերում և հանձնման-ընդունման արձանագրություններում գրառված տեղեկությունները շուրջ 3.3մլն դրամի  կատարված շինարարական-վերանորոգման աշխատանքների ծավալների վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանել։

Բացի այդ, ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության շրջանակներում «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի փորձարկման լաբորատորիայի կողմից տեղում իրականացվել են 2 տարբեր ընկերությունների հետ կնքված պայմանագրերով  2018-2019թթ. Եղեգնաձորի տարբեր փողոցների ասֆալտապատման աշխատանքների ընթացքում կատարված ասֆալտբետոնի վերին շերտի հանուկների նմուշառումներ և 5 հիմնական պարամետրերով (հաստություն, միջին խտություն, խտացման գործակից, ջրահագեցման տոկոս, ծակոտկենությունների տոկոս) կատարվել են դրանց լաբորատոր փորձարկումներ: Դրանց արդյունքում պարզվել է, որ նմուշառված հանուկները 3 կամ 4 պարամետրերով չեն համապատասխանել գործող նորմերով ներկայացվող պահանջներին և ըստ ՀՀ ՊՎԾ կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների՝ այդ անհամապատասխանությունների պայմաններում հնարավոր չի լինի ասֆալտը շահագործել նախագծով նախատեսված նորմատիվային ժամանակահատվածի ամբողջ ընթացքում՝ առանց հետագա լրացուցիչ միջոցառումների։ Այսինքն պարզվել է, որ շուրջ 41 մլն դրամի չափով կատարվել է անարդյունավետ ծախս:

Դատախազությունից նշում են, այսպիսով, ՀՀ պետական վերահսկողական ծառայության  և ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ուսումանսիրությունների արդյունքում ստացվել են ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից 2016-2019թթ., պաշտոնական փաստաթղթերում՝ կատարողական ակտերում, հանձնման և ընդունման արձանագրություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3.3մլն դրամի վատնում կատարելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով շուրջ 41 մլն դրամի գործող նորմատիվների հիմնական պահանջներին չհամապատասխանող աշխատանքներն ընդունելու և ծանր հետևանքներ առաջացնելու վերաբերյալ առերևույթ փաստական տվյալներ։

Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու, ծանր հետևանքներ առաջացնելու և 314-րդ հոդվածով նախատեսված` պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:54
Լայչակ․Սլովակիան լիարժեք սատարում է ԼՂ հարցի հանգուցալուծման գործընթացին, որն առաջնորդում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները
Այսօր Հայաստանում է Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերով նախարար Միրոսլավ Լայչակը, որը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդես եկավ...
Աղբյուր` Panorama.am
12:47
Մանոյան. Փաշինյան-Ալիև հրապարակային բանավեճը բանակցությունների շահերից չէր բխում
Հայ դատին տրվող ֆինանսավորումը պակասել է: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո...
Աղբյուր` Panorama.am
12:39
Սլովակիայի դեսպանատան հիմնումը նոր մակարդակի կբարձրացնի ՀՀ-Սլովակիա հարաբերությունների օրակարգը․ Մնացականյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու  Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերով նախարար Միրոսլավ Լայչակն այսօր Երևանում...
Աղբյուր` Panorama.am
12:30
Մալազիայի վարչապետը հրաժարական է տվել
Մալայզիայի վարչապետ Մահաթիր Մոհամադը հրաժարական է տվել: Այս մասին ասված է կառավարության ղեկավարի աշխատակազմի տարածած հայտարարությունում,...
Աղբյուր` Panorama.am
12:23
ԱՄՆ-ը բացատրել է՝ ինչու է ամերիկյան Էսկադրային ականակիրը մտել Սև ծով
ԱՄՆ Էսկադրային ականակիրը մտել է Սև ծով՝ անվտանգության ապահովման և ծովում տարածաշրջանային կայունության բարձրացման գործողության շրջանակներում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
12:15
ՏԶՆԿ. Միջազգային վարկերի հաշվին իրականացվող շինարարության ծավալները կրճատվել են
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է շինարարության դինամիկային 2018-2019թթ.-ին: 2019թ.-ին շինարարության ծավալները...
Աղբյուր` Panorama.am
12:12
Մեկ օրում լսումներին մասնակցելու համար ստացված 600 հայտերը հանձնաժողովին ստիպել է դադարեցնել գրանցումները
««Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով հանրային լսումները մեծ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Դոնալդ Թրամփը ժամանել է Հնդկաստանում՝ երկիր իր առաջին պաշտոնական այցով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանիա Թրամփը երկօրյա պաշտոնական այցով ժամանել են Հնդկաստան։ Թրամփին անձամբ դիմավորել է վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
11:55
Փաշինյան. Իրանի հետ բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հենց նոր ավարտվեց կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որի արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
11:53
Եթե, թեկուզ կորոնավիրուսի 1 դեպք գրանցվի, մեղավորն Արսեն Թորոսյանն է
Lurer.com-ը գրում է.  «Նոր կորոնավիրուսը, բարեբախտաբար, դեռևս Հայաստան չի հասել, սակայն արդեն այն իր որոշակի ազդեցությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Մարինե Սուքիասյան. Մի նկարի խորքային ողբերգությունը
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանը հերթական հոդվածում գրել է. «Ստեփանակերտից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը...
Աղբյուր` Panorama.am
11:42
Դեռևս նախորդ տարվանից պղնձաձուլարան ստեղծելու գործընթացները մեկնարկել են. Անանյան
«Չինաստանը մեր առևտրային չորրոդ գործընկերն է. տարեկան մոտավորապես 800 մլն դոլարի արտահանում և ներկրում է իրականացվում»,- այսօր ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
11:37
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ. Մենք Ադրբեջանի շահերը նկատի առնելու պարտավորության տակ չենք
Երևանում մեկնարկել է և մինչև փետրվարի 28-ը կընթանա ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը՝ Հայ Դատի կենտրոնական խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ
Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: «Կրակից...
Աղբյուր` Panorama.am
11:21
Իրանում պահպանողականները կզբաղեցնեն Մեջլիսի 81%-ը․իրանագետ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տեսակետներն արտահայտող «Ֆարս» լրատվական գործակալությունն Իրանի խորհրդարանկան...
Աղբյուր` Panorama.am
11:16
Իրանը զինված ուժերը ևս կօգտագործի կորոնավիրուսի դեմ պայքարում
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ զինված ուժերը ևս կներգրավվեն նոր տեսակի կորոնավիրուսի՝ COVID-2019 համաճարակի դեմ պայքարում: Այս մասին,...
Աղբյուր` Panorama.am
11:11
Գարեգին Երկրորդ. Քրիստոնյաներիս համար Մեծ Պահքը յուրահատուկ հոգևոր ճամփորդություն է
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձ է հղել Մեծ պահքի առիթով
Աղբյուր` Panorama.am
11:05
Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Վանի երկրաշարժի զոհերի ընտանիքներին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՀՀ-ն ՉԺՀ մաքսային ծառայությունից կստանա ամբողջական տեղեկատվություն 10 ապրանքների վերաբերյալ
«ԵԱՏՄ երկրների մաքսային սահմաններով և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սահմաններով տեղափոխվող ապրաքների և միջազգային փոխադրում...
Աղբյուր` Panorama.am
10:52
ԱՄՆ կլիմայի մասնագետները բացատրում են հյուսիսային կիսագնդի ներկայիս անսովոր տաք ձմռան պատճառները
Bloomberg-ը հայտնում է, որ Միացյալ Նահանգներում կլիմատոլոգները պարզել են 2019-2020 թվականների աննորմալ տաք ձմռան պատճառը: Այդ մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
10:44
Մխիթարյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ
Իտալական Ա Սերիայի 25-րդ տուրում նախօրեին «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել էր  «Լեչչեին»: «Ռոման» 4...
Աղբյուր` Panorama.am
10:33
Բրեքզիթի պատճառով բրիտանական անձնագրի գույնը կփոխվի
Բրիտանիայի իշխանությունները որոշում են կայացրել կապույտ անձնագրերը վերադարձնելու մասին՝ ներկայումս գործող կարմիրների փոխարեն։ Գազետա.ռու-ի...
Աղբյուր` Panorama.am
10:25
Միլանում Ջորջիո Արմանիի ցուցադրությունն անցկացվել է առանց հանդիսատեսի
Հանրահայտ իտալացի դիզայներ Ջորջիո Արմանին որոշել է Միլանի Նորաձևության շաբաթվա իր ցուցադրությունը փակ անցկացնել։ www.kp.ru-ի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
10:09
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական ջիհադի» թիրախներին
Իսրայելական բանակը հայտնել է, որ օդային հարվածներ է հասցրել Սիրիայի և Գազայի հատվածներին։ Ավելի վաղ սիրիական SANA գործակալությունը հայտնել էր,...
Աղբյուր` Panorama.am
10:00
Քանդված «պատմություն»
«Ինչ էինք, ինչ դարձանք» Խորհրդային շրջանում կառուցված որոշ հուշարձաններ, գործարաններ, բնակելի շինություններ արդեն ...
Աղբյուր` Panorama.am
09:55
Չինաստանում գնահատել են կորոնավիրուսի համաճարակի ազդեցությունը տնտեսության վրա
Համաճարակը երկարաժամկետ հեռանկարում էլ չի ազդի ընդհանուր տնտեսական իրավիճակի վրա
Աղբյուր` Panorama.am
09:46
Իրան-Թուրքիա սահմանին գրանցված երկրաշարժից կան զոհեր և տուժածներ
Նախօրեին, տեղական ժամանակով ժամը 20:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 16:00-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական...
Աղբյուր` Panorama.am
09:35
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2592-ի
Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը աճել է մինչև 2592-ի, վերականգնվել է 24734 մարդ: Այս մասին ասված է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}