Հասարակություն 18:00 12/02/2020 Հայաստան

Հասմիկ Պապյանը բացատրություն է պահանջում բանակում զոհերի մասին

Հավատացեք, այլևս հնարավոր չէ դիմանալ սովորական դարձած այս ամենօրյա «չափաբաժնին»»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը՝ անդրադառնալով բանակում գրանցված մահվան դեպքերին: 

«Չեմ կարող և չեմ ուզում հավատալ ոչ լուսավոր, ոչ բարգավաճ, ոչ էլ հայ ժողովրդին պայծառ ապագա խոստացողներին, մինչև որ վերջ չդրվի այս մղձավանջին: Բացատրություն եմ պահանջում, ընդ որում հիմնավորված, խղճի, բարոյականության և պատասխանատվության ծիրում: Չեմ ուզում լսել Ձեր բարոյախրատական ճառերը, անիմաստ մամլո ասուլիսները, առավել ևս բանաստեղծությունները: Ես կորցնում եմ իմ համբերությունը...»,- գրել է Պապյանը: 

Այս տարի բանակում արդեն արձանագրված դեպքերն են՝

Հունվարի 1. Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծատայությունից հայտնել են, որ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումներից մեկում հիվանդության  հետևանքով մահացել է ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արտյոմ Արթուրի Ղազարյանը:

Հունվարի 6. ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պայմանագրային զինծառայող Գեղամ Վիկտորի Խաչատրյանը, իրեն կցված գնդացրից կրակոց կատարելով, ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում: 

Հունվարի 11.  ՀՀ ՊՆ հաղորդմամբ, Տավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիյանը հայտնել էր,  որ հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա

Հունվարի 15. ՀՀ ՊՆ–ից հայտնել են, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ): Զինծառայողը տեղափոխվել է Երևանի ԿԿԶՀ:

Հունվարի 21. Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դժբախտ պատահարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Արթուր Մարտունի Նալբանդյանը:  

Հունվարի 24.  Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:  Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր: 

Հունվարի 28. ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Նվեր Արմանի Ավետիսյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վերջինիս վիճակը գնահատվում էր ծանր:

Հունվարի 30. ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը: 

Փետրվարի 3. ԱՀ ՊՆ մամուլի ծառայության  հաղորդմամբ, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, թեթև հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արթուր Տիգրանի Դալաքյանը:

Փետրվարի 7. ՀՀ ՊՆ հաղորդմամբ, ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ են մնացել չորս պայմանագրային զինծառայողներ: Ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ, շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) և կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի Շահբազյանի (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ)  դիերը: Պայմանագրային զինծառայող, շարքային Համլետ Գրենիկի Միրզոյանին (ծնվ. 1998թ., զինված ուժերում է 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) հաջողվել է դուրս բերել ձնահյուսից: Հայտնաբերված զինծառայողը ստացել է մարմնական թեթև վնասվածքներ, առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Փետրվարի 9.  Արցախի ՊՆ հաղորդմամբ, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել զինծառայող Վալերի Նելսոնի Պետրոսյանը (ծնվ. 2001թ., Ստեփանակերտի ԶԿ):  

Փետրվարի 12-ին. Արցախի ՊՆ-ից հայտնել են, որ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:

Փետրվարի 12-ին. Արցախի ՊՆ- ն հաղորդմամբ, ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Հուսիկի Մխոյանը:
 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:00
Կազմակերպվել է ԱՄՆ-ում գտնվող հայ ուսանողների վերադարձը ՀՀ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է. «Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված մինչ օրս հաշվառվելու,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Փաշինյան. Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բավականին լարված է
Այսօր մոտավորապես 35 նոր ախտորոշում է եղել։
Աղբյուր` Panorama.am
20:06
Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել
Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկատվական շտաբին փոխանցում են, որ հանրապետության բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գալստյան կիրակի՝ մարտի 29
Գալստյան կիրակիի խորհուրդը համբերության, բարեպաշտության, առաքինության կոչն է, որովհետև հոգու բյուրեղացմամբ և ճշմարիտ հավատով մարդ կարող է սպասել Տիրոջ Հրաշափառ Գալստյանը:
Աղբյուր` Panorama.am
19:53
Հիվանդության պատճառով Սևանա լճում խեցգետնի քանակը կտրուկ նվազել է.մասնագետ
Խեցգետինը համարվում է  լճի սանիտար: Նրանք մաքրում են լիճը օրգանանական նյութերից: Որքան շատ է խեցգետնի պաշարը լճում, այդքան մաքուր է ջուրը և...
Աղբյուր` Panorama.am
19:42
Ամառային Օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն 2021 թվականի ամռանը
Տոկիոյի ամառային օլիմպիական և պարաօլիմպիկ խաղերի կազմկոմիտեն կարծում է, որ մրցույթը պետք է անցկացվի հաջորդ տարվա հունիսից սեպտեմբեր ընկած...
Աղբյուր` Panorama.am
19:35
Վենեսուելացի պաշտոնաթող գեներալը հանձնվել է ԱՄՆ-ին
Վենեսուելայի թոշակառու գեներալ-մայոր Կլավեր Ալկալի Կորդոնեսը, ով վերջին երկու տարի բնակվում է Կոլումբիայում, հանձնվել է ԱՄՆ-ի թմրամիջոցների...
Աղբյուր` Panorama.am
19:27
Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը մեկ ժամով կանջատվի
«Մոլորակի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում այսօր՝ մարտի 28-ին, ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական...
Աղբյուր` Panorama.am
19:24
Մահացել է ԱՄՆ-ում ռասսայական խտրականության դեմ պայքարող Ժոզեֆ Լոուերին
98 տարեկան հասակում  մահացել է ամերիկացի իրավապաշտպան և ռասայական խտրականության դեմ պայքար մղած Ժոզեֆ Լոուերին, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
19:11
14 լավագույն հայկական մուլտերն ու անիմացիոն ֆիլմերը՝ մեկ հարթակում
Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ, webtv.am youtube-յան մշակութային ալիքում ստեղծվել է «Ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:57
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք
Մարտի 28-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ մուտքի հիշատակության օրը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
18:55
Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ
Մարտի 22-28-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր...
Աղբյուր` Panorama.am
18:46
Բոբ Դիլանը երգել է Քենեդու սպանության մասին
Ամերիկացի երգիչ Բոբ Դիլանը ութ տարում առաջին անգամ հանդես է եկել «Ամենակեղտոտ սպանությունը» («Murder Most Foul») երգով,...
Աղբյուր` Panorama.am
18:44
Վեց ժամով արգելվել է որոշ սուպերմարկետների գործունեությունը
ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը։...
Աղբյուր` Panorama.am
18:35
ՊՆ. Խաղաղապահ առաքելություններ իրականացնող զինծառայողներն առողջական խնդրահարույց հարցեր չունեն
«Մենք մշտական կապի մեջ ենք արտերկրում ծառայություն իրականացնող խաղաղապահ առաքելություն իրականացնող մեր զորախմբերի հետ, տիրապետում ենք...
Աղբյուր` Panorama.am
18:29
Մարկոս Պիզելլի. Ծունկս արդեն ավելի լավ է
«Այժմ լավ եմ զգում, վերջերս եմ վերադարձել ԱՄՆ-ից և ներկայումս ընտանիքիս հետ մեկուսացման մեջ եմ Բրազիլիայում: Ծունկս արդեն ավելի լավ է,...
Աղբյուր` Panorama.am
18:20
Աբխազիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը. lenta.ru
Աբխազիան փակել է սահմանը Ռուսաստանի հետ՝ կորոնավիրուսի տարածման պատճառով, այս մասին հաղորդվել է հանրապետության նախագահի կայքում, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
18:13
Բռնցքամարտի ֆեդերացիաների հակասող հայտարարությունները
Այսօր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն էր տարածել, որի համաձայն. «Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները...
Աղբյուր` Panorama.am
18:04
Շրի Լանկայում ավելի քան հինգ հազար մարդ խախտել է պարետային ժամը. ria.ru
Շրի Լանկայի ոստիկանությունը ձերբակալել է 5185 մարդու՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված պարտադրվող պարետային ժամի խախտման համար, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Իրանը մեկնաբանել է պատժամիջոցները վերացնելու վերաբերյալ ՄԱԿ-ին ուղղված կոչը
Իրանի արտգործնախարարության խոսնակ Աբբաս Մուսավին աննախադեպ և կարևոր քայլ է անվանել Ռուսաստանի Դաշնության և յոթ այլ երկրների կոչը՝ ուղղված ՄԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նիգերիայում պայթյունից տուժել են եկեղեցու ներսում գտնվող մարդիկ
Նիգերիայում ուժեղ պայթյունից տուժել են եկեղեցու ներսում գտնվող մարդիկ, նաև դպրոցի անվտանգության երեք աշխատակիցներ, վնասվել է շուրջ100 շենք։...
Աղբյուր` Panorama.am
17:36
Հռոմի պապն աղոթել է դատարկ հրապարակում
Հռոմի Ֆրանցիսկոս պապը երեկ սուրբ Պետրոսի հրապարակում,  անսովոր պայմաններում՝ առանց մարդկանց մասնակցության,  աղոթել է մարդկության...
Աղբյուր` Panorama.am
17:24
Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում
Հայաստանում գտնվող Արցախի քաղաքացիները ընտրություններին կմասնակցեն Հայաստանում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Հայաստանում Արցախի...
Աղբյուր` Panorama.am
17:15
Ուկրաինայի ռադայի պատգամավորը վարակվել է կորոնավիրուսով. Gazeta.ru
Ուկրաինայի բարձր ռադայի անկուսակցական պատգամավոր Աննա Սկորոխոդը վարակվել է կորոնավիրուսով, փոխանցում է gazeta.ru-ն։ Այս մասին պատգամավորը...
Աղբյուր` Panorama.am
17:06
Ֆինլանդիայում կորոնավիրուսի ֆոնին կփակվեն ռեստորաններն ու բարերը. «ՏԱՍՍ»
Ֆինլանդիայի պառլամենտը հավանություն է տվել երկրի կառավարության առաջարկությանը` կորոնավիրուսի ֆոնին փակել երկրում ռեստորանները, սրճարաններն ու...
Աղբյուր` Panorama.am
16:53
Բելգիայում COVID-19-ով վարակվածների թիվը 9134 է. gazeta.ru
Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9.134-ի, փոխանցում է gazeta.ru-ն՝ հղում տալով «RTL»-ին։ Նշվում է, որ երկրում...
Աղբյուր` Panorama.am
16:41
ԱՀԿ-ն նշում է կորոնավիրուսային վարակի բուժման հիմնական գործոնը. Ria.ru
Կորոնավիրուսով հոսպիտալացված հիվանդներին բուժելիս ամենակարևորը վերջինիս վաղ փուլում թթվածնով ապահովելն է, հարկավոր չէ հենվել դեղահաբերի վրա,...
Աղբյուր` Panorama.am
16:30
«Յուվենտուսի» ֆուտբոլիստները համաձայնվել են աշխատավարձի իջեցմանը
Իտալական «Յուվենտուս» ակումբի խաղացողները համաձայնվել են աշխատավարձի իջեցմանը ակումբի աշխատակիցների օգտին։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}