Հասարակություն 17:52 12/02/2020 Հայաստան

Հետազոտություն. ՀՀ բնակչության մեծամասնությունը գտնում է, որ ծխախոտային արտադրանքի միատեսակ փաթեթավորման կիրառումը չի ծառայի իր նպատակին

Մինչ ՀՀ Ազգային Ժողովը պատրաստվում է հաստատել նոր օրենսդրական փաթեթ, որը կսահմանի ծխախոտի այսպես կոչված «պարզ» փաթեթավորումը (այսուհետ՝ Միատեսակ փաթեթավորում), «Ջեյ Թի Այ» ընկերության կողմից պատվիրված և անկախ հետազոտությունների առաջատար «Էմ Փի Ջի» ընկերության կողմից անցկացված նոր հետազոտությունը բացահայտում է, որ հարցվածների մեծամասնությունը կասկածի տակ է դնում այդ մոտեցման արդյունավետությունը՝ 69%-ը կարծում է, որ Միատեսակ փաթեթավորումը չի կարող ստիպել չափահաս ծխողներին հրաժարվել ծխելու սովորությունից: Հարցման արդյունքները ցույց են տալիս նաև, որ կարգավորման դաշտում հասարակության համար շատ ավելի կարևոր և արդիական խնդիրներ կան:

«Ջեյ Թի Այ» ընկերությանից հայտնում են, որ հարցման ժամանակ, երբ մարդկանց խնդրել են դասակարգել կարգավորումները ըստ կաևորության՝ Միատեսակ փաթեթավորումը վերջին տեղն է զբաղեցրել (հարցման մասնակիցներից միայն 20% այդ խնդիրը համարում «շատ կարևոր»): Հարցվածների համար առավել կարևոր և առաջնային գերակայությունների շարքում նշվել են՝ Առողջապահական համակարգից կոռուպցիայի վերացումը, որը դիտվում է որպես թիվ 1 գերակայություն (գրեթե բոլոր հարցվածները՝ 96% նշել են այն որպես կարևոր), երկրորդ հորիզոնականում գործող կանոնակարգերի ավելի լավ կիրառումն է դեռահասներին ծխախոտ ձեռք բերելու հնարավորությունները կանխելու համար (հարցվածների 93% նշել են, որ այդ հարցը կարևոր է), և երիտասարդության շրջանում կրթության և գովազդի ներդրումը ծխելու ռիսկերի տեղեկացման վերաբերյալ կարևորվում է հարցվածների 88% կողմից։

«Միատեսակ փաթեթավորումը դա ապրանքանիշերի օգտագործման արգելք է: Այն պահանջում է գույների, պատկերների, պատկերանշանների և ապրանքային նշանների հեռացում ծխախոտային տուփերի վրաից, բրենդի անվանումով միատեսակ փոքր չափի տեքստային տպագրությամբ և միանման ֆոնային գույնով բոլոր ապրանքանիշերի համար:

Հետազոտությունը ցույց է տալիս, որ կարգավորումն իրականացվում է այն ժամանակ, երբ հարցվածների ճնշող մեծամասնությունը (90%) նույնիսկ չգիտի, թե որն է Միատեսակ փաթեթավորումը: Սա շատ մտահոգիչ է: Այնուամենայնիվ, հարցումները ցույց են տալիս, որ երբ մարդկանց պատշաճ կերպով բացատրվել է թե ինչ է իրենից ներկայացնում Միատեսակ փաթեթավորումը, 69%-ը կարծում է, որ այս արգելքը չի համոզի ծխողներին ծխելը դադարեցնել»,- նշում է Բելառուսի և Կովկասի Գլխավոր տնօրեն Կոնստանտին Ֆեդորովը։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ հարցվածների 60%-ը կարծում է, որ պարզ փաթեթավորումը մեծ հավանականությամբ կհեշտացնի կեղծարարների կողմից ծխախոտի փաթեթավորումը և էապես կմեծացնի Հայաստանում վաճառվող ապօրինի ծխախոտի քանակը: Չնայած այս պահին դա մեծ խնդիր չէ, սակայն շատ կարևոր խնդիր է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) համատեքստում:

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությանը հաջողվեց փոխել իր իմիջը միջազգային ասպարեզում՝ որպես օրենքը հարգող երկիր, որը պաշտպանում է միջազգային ներդրումները և պահպանում է Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության կողմից կիրառվող կարգավորումների բարելավման սկզբունքները: Միատեսակ փաթեթավորման առաջարկը դեմ է այս ջանքերին: Այն հակասում է նաև ԵՏՄ-ի շրջանակներում ՀՀ պարտավորություններին, որոնք սահմանում են միանման կանոնների համակարգ տարածաշրջանում:

Միևնույն ժամանակ ցանկանում ենք շեշտել, որ նախագծում առաջարկված միատեսակ փաթեթավորման պահանջը հակասում է Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 51, 52 և 53-րդ կետերի հիմնական սկզբունքներին, որոնք պարտադիր են միության անդամ-պետությունների համար: Նշված հակասություններից խուսափելու նպատակով ծխախոտի արտադրանքների համար առաջարկվող դրույթները, որոնք կապված են տեխնիկական կանոնակարգերին, այդ թվում նաև փաթեթավորմանը և մակնշմանը, հարկավոր է հեռացնել նախագծից և տվյալ հարցը բարձրացնել ԵՏՄ մակարդակ:
Կարևոր է նշել, որ Ավստրալիայում, որտեղ յոթ տարի առաջ ներդրվեց Միատեսակ փաթեթավորում, այդ փորձը ձախողվեց. երկարաժամկետ ծխելու մակարդակի անկումը փաստորեն դադարեց: Համանման պատկեր է նկատվել  Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում: Ֆրանսիայի հանրային իշխանությունների կողմից հրապարակված և Ֆրանսիայի առողջապահության նախարարի կողմից մեկնաբանված տվյալները ցույց են տալիս, որ Միատեսակ փաթեթավորումը որևէ տեսանելի ազդեցություն չի ունեցել ծխախոտի վաճառքի վրա: Սա նաև համահունչ է վերջին փորձագիտական վերլուծություններին, որոնք ցույց են տալիս, որ Միատեսակ փաթեթավորման գործարկումը Ֆրանսիայում կամ Մեծ Բրիտանիայում ծխախոտի սպառման վրա նկատելի ազդեցություն չի ունեցել:
«Հայաստանի հասարակությունը հայտնել է իր կարծիքը: Մենք կոչ ենք անում Ազգային ժողովին լսել նրանց հուզող իրական խնդիրները և կենտրոնացնել ռեսուրսները իրոք կարևոր հարցերի վրա, փոխարենը իրականացնելու այնպիսի քաղաքականություն, որը հայտնի է, որ այլուր ձախողվել է», - եզրափակում է Կոնստանտին Ֆեդորովը:

«Ջեյ Թի Այ» ընկերության մասին

«Ջեյ Թի Այ» ընկերությունը, լինելով Japan Tobacco ընկերությունների խմբի անդամ, հանդիսանում է միջազգային առաջատար ծխախոտ և նորարար ծխախոտային արտադրատեսակներ արտադրող ընկերություններից մեկը: Հայկական շուկայում այն ներկայացնում է համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են՝ Winston, Camel, Sobranie, LD, Monte Carlo և Donskoy Tabak-ը: JTI-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում։ Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է աշխարհի ավելի քան 130 երկրներում և ամբողջ աշխարհում ունի ավելի քան 45 000 աշխատակից: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունները համար այցելեք՝ www.jti.com

Հետազոտության ամբողջական արդյունքները հասանելի են այս հղումով։
 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:00
Կազմակերպվել է ԱՄՆ-ում գտնվող հայ ուսանողների վերադարձը ՀՀ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է. «Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված մինչ օրս հաշվառվելու,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Փաշինյան. Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բավականին լարված է
Այսօր մոտավորապես 35 նոր ախտորոշում է եղել։
Աղբյուր` Panorama.am
20:06
Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել
Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկատվական շտաբին փոխանցում են, որ հանրապետության բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գալստյան կիրակի՝ մարտի 29
Գալստյան կիրակիի խորհուրդը համբերության, բարեպաշտության, առաքինության կոչն է, որովհետև հոգու բյուրեղացմամբ և ճշմարիտ հավատով մարդ կարող է սպասել Տիրոջ Հրաշափառ Գալստյանը:
Աղբյուր` Panorama.am
19:53
Հիվանդության պատճառով Սևանա լճում խեցգետնի քանակը կտրուկ նվազել է.մասնագետ
Խեցգետինը համարվում է  լճի սանիտար: Նրանք մաքրում են լիճը օրգանանական նյութերից: Որքան շատ է խեցգետնի պաշարը լճում, այդքան մաքուր է ջուրը և...
Աղբյուր` Panorama.am
19:42
Ամառային Օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն 2021 թվականի ամռանը
Տոկիոյի ամառային օլիմպիական և պարաօլիմպիկ խաղերի կազմկոմիտեն կարծում է, որ մրցույթը պետք է անցկացվի հաջորդ տարվա հունիսից սեպտեմբեր ընկած...
Աղբյուր` Panorama.am
19:35
Վենեսուելացի պաշտոնաթող գեներալը հանձնվել է ԱՄՆ-ին
Վենեսուելայի թոշակառու գեներալ-մայոր Կլավեր Ալկալի Կորդոնեսը, ով վերջին երկու տարի բնակվում է Կոլումբիայում, հանձնվել է ԱՄՆ-ի թմրամիջոցների...
Աղբյուր` Panorama.am
19:27
Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը մեկ ժամով կանջատվի
«Մոլորակի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում այսօր՝ մարտի 28-ին, ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական...
Աղբյուր` Panorama.am
19:24
Մահացել է ԱՄՆ-ում ռասսայական խտրականության դեմ պայքարող Ժոզեֆ Լոուերին
98 տարեկան հասակում  մահացել է ամերիկացի իրավապաշտպան և ռասայական խտրականության դեմ պայքար մղած Ժոզեֆ Լոուերին, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
19:11
14 լավագույն հայկական մուլտերն ու անիմացիոն ֆիլմերը՝ մեկ հարթակում
Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ, webtv.am youtube-յան մշակութային ալիքում ստեղծվել է «Ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:57
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք
Մարտի 28-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ մուտքի հիշատակության օրը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
18:55
Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ
Մարտի 22-28-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր...
Աղբյուր` Panorama.am
18:46
Բոբ Դիլանը երգել է Քենեդու սպանության մասին
Ամերիկացի երգիչ Բոբ Դիլանը ութ տարում առաջին անգամ հանդես է եկել «Ամենակեղտոտ սպանությունը» («Murder Most Foul») երգով,...
Աղբյուր` Panorama.am
18:44
Վեց ժամով արգելվել է որոշ սուպերմարկետների գործունեությունը
ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը։...
Աղբյուր` Panorama.am
18:35
ՊՆ. Խաղաղապահ առաքելություններ իրականացնող զինծառայողներն առողջական խնդրահարույց հարցեր չունեն
«Մենք մշտական կապի մեջ ենք արտերկրում ծառայություն իրականացնող խաղաղապահ առաքելություն իրականացնող մեր զորախմբերի հետ, տիրապետում ենք...
Աղբյուր` Panorama.am
18:29
Մարկոս Պիզելլի. Ծունկս արդեն ավելի լավ է
«Այժմ լավ եմ զգում, վերջերս եմ վերադարձել ԱՄՆ-ից և ներկայումս ընտանիքիս հետ մեկուսացման մեջ եմ Բրազիլիայում: Ծունկս արդեն ավելի լավ է,...
Աղբյուր` Panorama.am
18:20
Աբխազիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը. lenta.ru
Աբխազիան փակել է սահմանը Ռուսաստանի հետ՝ կորոնավիրուսի տարածման պատճառով, այս մասին հաղորդվել է հանրապետության նախագահի կայքում, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
18:13
Բռնցքամարտի ֆեդերացիաների հակասող հայտարարությունները
Այսօր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն էր տարածել, որի համաձայն. «Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները...
Աղբյուր` Panorama.am
18:04
Շրի Լանկայում ավելի քան հինգ հազար մարդ խախտել է պարետային ժամը. ria.ru
Շրի Լանկայի ոստիկանությունը ձերբակալել է 5185 մարդու՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված պարտադրվող պարետային ժամի խախտման համար, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Իրանը մեկնաբանել է պատժամիջոցները վերացնելու վերաբերյալ ՄԱԿ-ին ուղղված կոչը
Իրանի արտգործնախարարության խոսնակ Աբբաս Մուսավին աննախադեպ և կարևոր քայլ է անվանել Ռուսաստանի Դաշնության և յոթ այլ երկրների կոչը՝ ուղղված ՄԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նիգերիայում պայթյունից տուժել են եկեղեցու ներսում գտնվող մարդիկ
Նիգերիայում ուժեղ պայթյունից տուժել են եկեղեցու ներսում գտնվող մարդիկ, նաև դպրոցի անվտանգության երեք աշխատակիցներ, վնասվել է շուրջ100 շենք։...
Աղբյուր` Panorama.am
17:36
Հռոմի պապն աղոթել է դատարկ հրապարակում
Հռոմի Ֆրանցիսկոս պապը երեկ սուրբ Պետրոսի հրապարակում,  անսովոր պայմաններում՝ առանց մարդկանց մասնակցության,  աղոթել է մարդկության...
Աղբյուր` Panorama.am
17:24
Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում
Հայաստանում գտնվող Արցախի քաղաքացիները ընտրություններին կմասնակցեն Հայաստանում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Հայաստանում Արցախի...
Աղբյուր` Panorama.am
17:15
Ուկրաինայի ռադայի պատգամավորը վարակվել է կորոնավիրուսով. Gazeta.ru
Ուկրաինայի բարձր ռադայի անկուսակցական պատգամավոր Աննա Սկորոխոդը վարակվել է կորոնավիրուսով, փոխանցում է gazeta.ru-ն։ Այս մասին պատգամավորը...
Աղբյուր` Panorama.am
17:06
Ֆինլանդիայում կորոնավիրուսի ֆոնին կփակվեն ռեստորաններն ու բարերը. «ՏԱՍՍ»
Ֆինլանդիայի պառլամենտը հավանություն է տվել երկրի կառավարության առաջարկությանը` կորոնավիրուսի ֆոնին փակել երկրում ռեստորանները, սրճարաններն ու...
Աղբյուր` Panorama.am
16:53
Բելգիայում COVID-19-ով վարակվածների թիվը 9134 է. gazeta.ru
Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9.134-ի, փոխանցում է gazeta.ru-ն՝ հղում տալով «RTL»-ին։ Նշվում է, որ երկրում...
Աղբյուր` Panorama.am
16:41
ԱՀԿ-ն նշում է կորոնավիրուսային վարակի բուժման հիմնական գործոնը. Ria.ru
Կորոնավիրուսով հոսպիտալացված հիվանդներին բուժելիս ամենակարևորը վերջինիս վաղ փուլում թթվածնով ապահովելն է, հարկավոր չէ հենվել դեղահաբերի վրա,...
Աղբյուր` Panorama.am
16:30
«Յուվենտուսի» ֆուտբոլիստները համաձայնվել են աշխատավարձի իջեցմանը
Իտալական «Յուվենտուս» ակումբի խաղացողները համաձայնվել են աշխատավարձի իջեցմանը ակումբի աշխատակիցների օգտին։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}