Ոստիկանության զգուշացումը վարորդներին
Ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Հարգելի՛ վարորդներ, զգուշացնում ենք, որ ձնաբքի և անբավարար տեսանելիության պատճառով Շորժա և Սևանի թերակղզու խաչմերուկից դեպի Ծովագյուղ ճանապարհը, ինչպես և Սիսիան-Գորիս միջպետական ճանապարհահատվածը (Մ2) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»։
Այսօր ավելի վաղ ԱԻ նախարարությունը տեղեկացրել էր, որ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: Վարորդներին հորդորում են զերծ մնալ վերոնշյալ ճանապարհահատվածով երթևելելուց:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան