Արթուր Գոյունյան. Իրանցի ազատազրկվածների բարձրացրած յուրաքանչյուր հարց արժանանում է պատշաճ ուշադրության
Ադարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղիին և նորանշանակ հյուպատոս Հոսեյն Ռահիմիին:
Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են իրանցի ազատազրկված անձանց պահման պայմաններին, տեղաբաշխմանը, ինչպես նաև դատապարտյալների արտահանձմանն առնչվող հարցեր:
Ծառայության պետը կարևորել է հարևան պետությունների միջև ոլորտային սերտ համագործակցությունը՝ հավաստիացնելով, որ իրանցի ազատազրկված անձանց կողմից բարձրացված յուրաքանչյուր հարց արժանանում է պատշաճ ուշադրության և լուծում ստանում օրենսդրության պահանջներին համապատասխան:
Փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին Ա. Գոյունյանին հրավիրել է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ քրեակատարողական ոլորտի գործունեության առանձնահատկություններին ծանոթանալու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր քննարկելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ