Բունդեսթագում կոռուպցիայի գործով կհարցաքննվի նաև Եվրահանձնաժողովի նախագահը
Գերմանիայի խորհրդարանի քննչական կոմիտեն որպես վկա հարցաքննության է հրավիրել, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլու ֆոն դեր Լեյենին: Լսումները տեղի կունենա այսօր:
Գործը վերաբերում է բազմամիլիոնանոց դոլարային պայմանագրերին, որոնք երկրի պաշտպանության նախարարությունը կնքել է՝ Ուրսուլու ֆոն դեր Լեյենին ղեկավարության ներքո: Եվրահանձնաժողովի նախագահ դառնալուց առաջ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը 2013 թվականից մինչև 2019 թվականը Գերմանիայի պաշտպանության նախարարն էր: Այս մասին գրում է euronews-ը։
Գերմանիայի աուդիտորական դաշնային գրասենյակի աուդիտորները կասկածի տակ են դնում այս պայմանագրերի օրինականությունն ու անհրաժեշտությունը, որոնք ժամանակին տվել են McKinsey և Accenture մասնավոր խորհրդատվական ընկերություններին:
Հետաքննությունը տևում է մոտ մեկ տարի: Խորհրդարանական հանձնաժողովն արդեն լսել է բոլոր մյուս վկաներին։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նախկինում խոստովանել էր, որ սխալներ են թույլ տրվել խորհրդատուներ վարձելու հարցում, բայց պնդել էր, որ կասկածելի պայմանագրերի մասին իմացել են աուդիտորներից 2018 թվականի ամռանը:
Բացի այդ, Բունդեսթագի պատգամավորները պարզել են, որ նա ջնջել է բոլոր հաղորդագրություններն իր գրասենյակի հեռախոսից, որոնք կարող էին ապացույց հանդիսանալ այս գործի համար:
Խորհրդարանական հետաքննության արդյունքները կներկայացվեն մինչև ամառային արձակուրդների մեկնարկը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ