Էրդողանը հերթական դատական հայցն է ներկայացրել Քըլըչդարօղլուի դեմ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր, քեմալիստական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ՝ հերթական անգամ պահանջելով փոխհատուցում, գրում է ermenihaber-ը:
Բանն այն է, որ Քըլըչդարօղլուն կուսակցության ժողովի ժամանակ հայտարարել էր, թե Գյուլենականների (FETÖ- Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույց) քաղաքական թևը ներկայացնում է հենց Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ընդդիմադիր գործչի այս հայտարարությունը Էրդողանը տեղափոխել իրավական դաշտ և պահանջել 500.000 լիրա (82.000 դոլար) փոխհատուցում։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին