Մեղրի համայնքում նշվել է Տյառնընդառաջը
Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 13-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ Այն այսօր նշվել է նաև Մեղրի համայնքում։ Այս մասին տեղեկանում ենք համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից:
Տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ռաֆայելի կողմից Սբ. Աստվածածին եղեղեցում կատարվել է ժամերգություն և օրհնության կարգ նորապսակներին։
Մեղրիի մարզամշակութային կենտրոնի կողմից կազմակերպվել է տոնական միջոցառում՝ երգ, պար, ազգային տոնն այս խորհրդանշող հարդարանք։ Ավանդույթի համաձայն՝ եկեղեցու բակում վառվեց կրակը, ապա դրա շուրջ մեկնարկվեց տոնակատարությունը։
Միջոցառմանը ներկա էր Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։
Համայնքապետարանը նորապսակների համար պատրաստել է փոքրիկ անակնկալ, որը կարող եք ստանալ՝ մոտենալով համայնքապետարանի վարչական շենք (ք. Մեղրի) և Ագարակ քաղաքի վարչական ղեկավարի նստավայր։