Հայտնաբերվել է 100 հատ «PHZER PGH 300» գրառմամբ դեղահաբ և մեկ ծալովի դանակ
2020թ. փետրվարի 11-ին՝ ժամը 17:50-ին, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Երևան քաղաքի Արցախի և Արին Բերդ փողոցների խաչմերուկից, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել Արտաշատ քաղաքի բնակիչը, ում անձնական խուզարկությամբ՝ ձեռքին եղած պոլիէթիլենային փաթեթից հայտնաբերվել է 100 հատ «PHZER PGH 300» գրառմամբ դեղահաբ և մեկ ծալովի դանակ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից։
Համաձայն փորձագետի եզրակացության՝ փորձաքննությանը ներկայացված 100 հատ դեղապատիճներում առկա սպիտակ գույնի փոշենման զանգվածներն իրենց մեջ պարունակում են «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու կասկածանքով։
Արտաշատ քաղաքի բնակիչը ձերբակալվել է՝ ապօրինի կերպով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով:Կատարվում են մեծածավալ և անհետաձգելի քննչակ
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ