Բաղդադն անընդունելի է համարում Իրաքում ԱՄՆ-ի ներկայությունը
ԱՄՆ լրացուցիչ զորախմբի տեղակայումը Իրաքում անընդունելի է Բաղդադի համար։ Այս մասին գրում է ria.ru-ն՝ մեջբերելով Իրաքի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Մուհամմադ Ռիդի խոսքը։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հյուսիսատլանտյան խորհրդի նիստից դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարներին հայտարարել էր, որ որոշվել է վերսկսել ռազմական առաքելությունը Իրաքում և ընդլայնել դրա գործունեությունը, եթե Բաղդադը տա իր համաձայնությունը։
«Մենք չենք ցանկանում, որ օրենքը փոխվի, բայց իրակաությունը մնա նույնը և ԱՄՆ զորքերը շաունակեն գալ Իրաք»,- ասել է Ռիդը, ապա հիշեցրել, որ Իրաքի խորհրդարանն ընդունել է օրենք, ըստ որի՝ պետք է Իրաքից դուրս բերվեն ԱՄՆ զորքերը։
Ռիդը նաև նշել է, որ կառավարության նոր ղեկավար Թաուֆիկ Ալյավին կողմ է արտասահմանյան զորքերը դուրս բերելու վերաբերյալ խորհրդարանի որոշմանը և մեծ նշանակություն է տալիս այս խնդրին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին