Իրավունք 12:51 13/02/2020 Հայաստան

Դատախազությունն ընթացք է տվել նորածին երեխային փոխելու մասին ծնողների դիմումներին

Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել նորածին երեխային փոխելու վերաբերյալ ամուսինների դիմումների հիման վրա։ Նրանք պնդում են, որ իրենց ողջ երեխային փոխել են մահացածի հետ։

«Հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ տեղեկացնում եմ, որ 2020թ. հունվարի 16-ին ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչություն է ստացվել Նաիրա Այվազյանի կողմնից ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում վերջինիս նորածին երեխային փոխելու վերաբերյալ դիմումը։

Նույն օրը դատախազություն էր ստացվել նաև Նաիրա Այվազյանի ներկայցուցիչ փաստաբան Սուսաննա Սարգսյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ նախկինում հարուցված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը։
Դիմումի և միջնորդության քննարկման ընթացքում պահանջվել և ՀՀ քննչական կոմիտեի արխիվից ստացվել, ուսումնասիրվել է այդ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) հատկանիշներով հարուցված և հանցակազմի բացակայության հիմքով 29.12.2017թ. վարույթը կարճված քրեական գործը։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու հիմքեր չկան, ինչպես նաև անցել են ՀՀ քրեական դատավարությա օրենսգրքի 263-րդ և 21-րդ հոդվածներով սահմանված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման վերացման համար նախատեսված ժամկետները։

Սակայն նկատի ունենալով, որ դիմումում և միջնորդության մեջ նշված է եղել այն մասին, որ «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում Նաիրա Այվազյանի նորածին երեխան փոխվել է, ինչն իր մեջ կարող է պարունակել ենթադրյալ այլ հանցագործության հատկանիշներ՝ Նաիրա Այվազյանի դիմումը և Սուսաննա Սարգսյանի միջնորդությունը 31.01.2020թ. ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և այդ շրջանակներում դիմումի ու միջնորդության մեջ վերը հիշատակված հանգամանքներում հանցագործության հատկանիշների առերևույթ առկայությունը ստուգելու նպատակով։

Նյութերի նախապատրաստման ընթացքում Նաիրա Այվազյանն իր բացատրությամբ պնդել է, որ իր երեխային ծննդաբերությունից հետո փոխել են, քանի որ նախաքննության ընթացքում ինքը երեխայի դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը չի ծանոթացել:

Նշել է, որ վերոնշյալ փորձաքննության եզրակացությանը ծանոթացել է վերջերս իր փաստաբանի հետ, ինչից համոզվել է, որ իր երեխային փոխել են, քանի որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության լուսանկարներում պատկերված մահացած երեխան այն երեխան չէ, որին իրեն ցույց են տվել ծննդաբերությունից անմիջապես հետո:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՌԴ-ից նույնաբովանդակ դիմում է ստացվել Ն.Այվազյանի ամուսնուց:

Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու հանցագործության հատկանիշներ և դրանք անհրաժեշտ է պարզել լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ՝ դատավարական, քննչական և օպերատիվ-հետախուզական առավել լայն գործիքակազմի կիրառմամբ, փետրվարի 13-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ»,-ֆեյսբուքյան իր էջում տեղելացրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Քրեական օրենսգրքի  167 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն. Երեխային առանց ծնողների կամ երեխայի դաստիարակությունը և խնամքն իրականացնող այլ անձանց համաձայնության նրանցից բաժանելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կամ երեխային փոխելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:02
Դոնալդ Թրամփը ժամանել է Հնդկաստանում՝ երկիր իր առաջին պաշտոնական այցով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանիա Թրամփըերկօրյա պաշտոնական այցով ժամանել են Հնդկաստան։ Թրամփին անձամբ դիմավորել է վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
11:55
Փաշինյան. Իրանի հետ բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հենց նոր ավարտվեց կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որի արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
11:53
Եթե, թեկուզ կորոնավիրուսի 1 դեպք գրանցվի, մեղավորն Արսեն Թորոսյանն է
Lurer.com-ը գրում է.  «Նոր կորոնավիրուսը, բարեբախտաբար, դեռևս Հայաստան չի հասել, սակայն արդեն այն իր որոշակի ազդեցությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Մարինե Սուքիասյան. Մի նկարի խորքային ողբերգությունը
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանը հերթական հոդվածում գրել է. «Ստեփանակերտից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը...
Աղբյուր` Panorama.am
11:42
Դեռևս նախորդ տարվանից պղնձաձուլարան ստեղծելու գործընթացները մեկնարկել են. Անանյան
«Չինաստանը մեր առևտրային չորրոդ գործընկերն է. տարեկան մոտավորապես 800 մլն դոլարի արտահանում և ներկրում է իրականացվում»,- այսօր ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
11:37
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ. Մենք Ադրբեջանի շահերը նկատի առնելու պարտավորության տակ չենք
Երևանում մեկնարկել է և մինչև փետրվարի 28-ը կընթանա ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը՝ Հայ Դատի կենտրոնական խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ
Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: «Կրակից...
Աղբյուր` Panorama.am
11:21
Իրանում պահպանողականները կզբաղեցնեն Մեջլիսի 81%-ը․իրանագետ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տեսակետներն արտահայտող «Ֆարս» լրատվական գործակալությունն Իրանի խորհրդարանկան...
Աղբյուր` Panorama.am
11:16
Իրանը զինված ուժերը ևս կօգտագործի կորոնավիրուսի դեմ պայքարում
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ զինված ուժերը ևս կներգրավվեն նոր տեսակի կորոնավիրուսի՝ COVID-2019 համաճարակի դեմ պայքարում: Այս մասին,...
Աղբյուր` Panorama.am
11:11
Գարեգին Երկրորդ. Քրիստոնյաներիս համար Մեծ Պահքը յուրահատուկ հոգևոր ճամփորդություն է
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձ է հղել Մեծ պահքի առիթով
Աղբյուր` Panorama.am
11:05
Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Վանի երկրաշարժի զոհերի ընտանիքներին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՀՀ-ն ՉԺՀ մաքսային ծառայությունից կստանա ամբողջական տեղեկատվություն 10 ապրանքների վերաբերյալ
«ԵԱՏՄ երկրների մաքսային սահմաններով և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սահմաններով տեղափոխվող ապրաքների և միջազգային փոխադրում...
Աղբյուր` Panorama.am
10:52
ԱՄՆ կլիմայի մասնագետները բացատրում են հյուսիսային կիսագնդի ներկայիս անսովոր տաք ձմռան պատճառները
Bloomberg-ը հայտնում է, որ Միացյալ Նահանգներում կլիմատոլոգները պարզել են 2019-2020 թվականների աննորմալ տաք ձմռան պատճառը: Այդ մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
10:44
Մխիթարյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ
Իտալական Ա Սերիայի 25-րդ տուրում նախօրեին «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել էր  «Լեչչեին»: «Ռոման» 4...
Աղբյուր` Panorama.am
10:33
Բրեքզիթի պատճառով բրիտանական անձնագրի գույնը կփոխվի
Բրիտանիայի իշխանությունները որոշում են կայացրել կապույտ անձնագրերը վերադարձնելու մասին՝ ներկայումս գործող կարմիրների փոխարեն։ Գազետա.ռու-ի...
Աղբյուր` Panorama.am
10:25
Միլանում Ջորջիո Արմանիի ցուցադրությունն անցկացվել է առանց հանդիսատեսի
Հանրահայտ իտալացի դիզայներ Ջորջիո Արմանին որոշել է Միլանի Նորաձևության շաբաթվա իր ցուցադրությունը փակ անցկացնել։ www.kp.ru-ի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
10:09
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական ջիհադի» թիրախներին
Իսրայելական բանակը հայտնել է, որ օդային հարվածներ է հասցրել Սիրիայի և Գազայի հատվածներին։ Ավելի վաղ սիրիական SANA գործակալությունը հայտնել էր,...
Աղբյուր` Panorama.am
10:00
Քանդված «պատմություն»
«Ինչ էինք, ինչ դարձանք» Խորհրդային շրջանում կառուցված որոշ հուշարձաններ, գործարաններ, բնակելի շինություններ արդեն ...
Աղբյուր` Panorama.am
09:55
Չինաստանում գնահատել են կորոնավիրուսի համաճարակի ազդեցությունը տնտեսության վրա
Համաճարակը երկարաժամկետ հեռանկարում էլ չի ազդի ընդհանուր տնտեսական իրավիճակի վրա
Աղբյուր` Panorama.am
09:46
Իրան-Թուրքիա սահմանին գրանցված երկրաշարժից կան զոհեր և տուժածներ
Նախօրեին, տեղական ժամանակով ժամը 20:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 16:00-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական...
Աղբյուր` Panorama.am
09:35
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2592-ի
Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը աճել է մինչև 2592-ի, վերականգնվել է 24734 մարդ: Այս մասին ասված է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Ավստրիան դադարեցնում է գնացքների երթևեկությունն Իտալիայի հետ՝ կորոնավիրուսի տարածման պատճառով
Նախօրեին Ավստրիան դադարեցրեց բոլոր գնացքների երթևեկությունը դեպի Իտալիա և Իտալիայից այն բանից հետո, երբ տեղեկացվել էր, որ 2 ուղևորների մոտ առկա...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Աղբյուր` Panorama.am
09:15
Վենետիկի դիմակահանդեսը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով
Հետաձգվել է նաև Իտալիայի A սերիայի մի քանի խաղ։
Աղբյուր` Panorama.am
09:00
Սկսվում է Մեծ պահքը
Այն տևում է 48 օր։ Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
Աղբյուր` Panorama.am
19:50
Հայաստանը երկու շաբաթով կփակի Իրանի հետ սահմանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, Հիմնվելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ...
Աղբյուր` Panorama.am
13:54
Իրանում ՀՀ դեսպանությունը ժամանակավորապես դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ սկսած 2020 թ. փետրվարի 23-ից ժամանակավորապես...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}