Իրավունք 17:56 13/02/2020 Հայաստան

Կացնահարված կինը խնդրեց նախկին ամուսնուն ցմահ ազատազրկման դատապարտել

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Թագուհի Մանսուրյանի գործով դատական նիստը: Դատավարությունը շարունակվում է արդեն երեք տարի:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 8-ին, Երևանի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի շքամուտքում, Վլադիկ Մարտիրոսյանը կացնով բազմաթիվ հարվածներ էր հասցրել զոքանչին՝ Կարինե Մանսուրյանին, կնոջը՝ Թագուհի Մանսուրյանին, և աներոջը՝ Վաչագան Մանսուրյանին: Արդյունքում 64-ամյա Կարինե Մանսուրյանը տեղում մահացել էր, իսկ հայրն ու դուստրը՝ մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Վլադիկ Մարտիրոսյանին՝ Կարինե Մանսուրյանի սպանության, Թագուհի և Վաչագան Մանսուրյանների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով և 137-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանություն, սպանության փորձ  ևսպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիք:

«Քրեական գործի ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում Վլադիկ Մարտիրոսյանը  վարույթ իրականացնող մարմինների մոտ ցանկանում է իրեն  ներկայացնել իբրև զոհի այն նկատառումից ելնելով, թե իբրև իր նախկին կինն ու նրա ծնողները թույլ չեն տվել իրեն տեսակցել իրենց մանկահասակ երեխային, այդ ամենի արդյունքում դարձել է տառապյալ, ստիպված է գնացել այդ հրեշավոր արարքի: Ակնհայտ է, որ այդ ամենը Մարտիրոսյանը փորձում է անել, իր մտածելով, համոզմունք ստեղծելու համար արդեն դատարանի մոտ, թե ինքը  այդ հրեշավոր մարդը չէ, որպեսզի իր նկատմամբ դատարանը ցուցաբերի հնարավորինս մեղմ մոտեցում»,- ասաց տուժող կողմի պաշտպան Ինեսա Պետրոսյանը:

Նրա խոսքով, տուժող կողմը համաձայն չէ ամբաստանյալ Մարտիրոսյանի բերած փաստարկներին, ընդունած կեցվածքի հետ, քանի որ այդ բոլորը հերքվում  են գործի փաստական տվյալներով և նրա կենսագրությամբ:

Նա նշեց, որ Վլադիկ Մարտիրոսյանը և Թագուհի Մանսուրյանն ամուսանցել են 2014 թվականի փետրվարին, ունեցել են համատեղ որդի: Պաշտպանն ասաց, որ ամուսնությունը կարճ է տվել, քանի որ Թագուհի Մանսուրյանը նույնիսկ հղի վիճակում ենթարկվել է խոշտանգումների նրա կողմից, և արդեն 2015թ. նրանք ամուսնալուծվել են, սակայն  շարունակել է հետպանդել տուժող Մանսուրյանին և ամեն անգամ ծեծի է ենթարկել ինչպես Թագուհուն, այնպես էլ ծնողներին:

Տուժող Վաչագան Մանսուրյանն ասաց, որ աղջկան անընդհատ փողոցում հարվածելով, տրանսպորտի մեջ հարհոյելով՝ ոստիկանությունը ոչինչ չի արել, ոչ մի քայլ չի արել:

«Ո՞ւր էին օրենքները, ոստիկանությունն ու մնացած աշխատողները»,- նշեց նա:

Վ.Մանսուրյանը նաև մանրամասներ պատմեց հենց դեպքի օրվանից. «Մինչև դուռը բացում էի՝ աղմուկ, աղաղակ, լսում եմ աղջկաս ձայնը, կնոջս ձայնը, օգնություն էին կանչում: Դուռը բացեցի: Տեսնեմ աղջիկս շքամուտքի առաջ արնաշաղախ պառկած էր, իսկ ինքն էլ կացնահարում էր կնոջս: Իմ աչքի առաջ: Ձեռնափայտով մտել եմ կռվի մեջ: Կռիվ եմ տվել մինչև վերջ: Եթե հարևանը չբացեր, ինքն ինձ կսպաներ»:

Թագուհի Մանսուրյանն իր ճառում խնդրեց ամենախիստ պատիժը նշանակել, ընդհուպ մինչև ցմահ:

«Ինչու եմ ուզում ցմահ, որ երբեք դուրս չգա ու չխանգարի երեխայիս, ես կարողանում եմ երեխային հասցնել իր նպատակին: Իր ծնողները մինչև օրս չեն եկել ու չեն հետաքրքրվել երեխայով, որն արդեն 5 տարեկան է: Չեմ ուզում երեխայի անդորրը խանգարվի»,- նշեց Թագուհին:

Պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց պաշտպանական ճառը նախապատրաստելու համար: 
Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 3-ին:

«Հույս ունեմ՝ այդ օրը ճառերը կլսեմ, ռեպլիկները կլսեմ, կհեռանամ խորհրդակցական սենյակ»,- ասաց նախագահող դատավոր Դավիթ Բալայանը:

Մեղադրական եզրակացությունը. «Վլադիկ Մարտիրոսի Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի, վերջինիս ծնողներ Կարինե և Վաչագան Մանսուրյանների հետ ունենալով անբարյացկամ փոխհարաբերություններ, 2016թ. հուլիսի 8-ին ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ս.Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի բակում իր մանկահասակ երեխային` 31.10.2015թ. ծնված Նորայր Մարտիրոսյանին տեսակցելու հարցի շուրջ հերթական անգամ վերջիններիս հետ վիճաբանելուց հետո, երբ Թագուհի և Կարինե Մանսուրյանները գնացել են ոստիկանության Շենգավիթի բաժին, համոզված լինելով, որ նրանք վերադառնալու են տուն, երեխային տեսակցելն արգելելու պատճառով նրանցից վրեժխնդիր լինելու շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած կացնով դարանակալել է հիշյալ շենքի շքամուտքում:

Երբ նույն օրը ժամը 04:30-ի սահմաններում Թագուհի և Կարինե Մանսուրյանները մտել են Երևան քաղաքի Ս.Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի մուտք և բարձրացել առաջին հարկում գտնվող իրենց տան ուղղությամբ, շքամուտքում, նրանց համար անսպասելի հետևի կողմից հարձակվել է Թագուհի և Կարինե Մանսուրյանների վրա, նախ` կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել Թագուհի Մանսուրյանի մարմնի տարբեր մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, ապա` նույն կացնով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել շքամուտքից դեպի 2-րդ հարկ տանող աստիճաններին կանգնած Կարինե Մանսուրյանի գլխին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար կյանքից զրկելով նրան:

Այնուհետև, նույն կացնով, ապօրինաբար կյանքից զրկելու հանկարծակի ծագած դիտավորությամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել Թագուհի և Կարինե Մանսուրյանների օգնության կանչի ձայներից տանից դուրս եկած Վաչագան Մանսուրյանի գլխին, ուսին, ձեռքերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում Վաչագան Մանսուրյանին ապօրինաբար կյանքից զրկելուն ուղղված գործողություններն ավարտին չի հասցրել, քանի որ աղմուկի ձայներից հարևանությամբ բնակվող Սարգիս Գրիգորյանը դուրս է եկել բնակարանից և գործուն միջոցներ ձեռնարկելով` հետևի կողմից փաթաթվելով` Վ.Մարտիրոսյանին հեռացրել է Մանսուրյաններից, խոչընդոտել և կանխել է Վ.Մարտիրոսյանի հանցավոր մտադրության վերջնական իրականացումը:

Բացի այդ, Վլադիկ Մարտիրոսյանը, 2016թ. հունիսի 3-ին, ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վարչական շենքում իր երեխային տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի հետ, որի ընթացքում սպառնացել է, որ կսպանի, կվերացնի նրան, իսկ երեխան երկու տարեկանը չի բոլորի, այդ սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ է եղել»:

Նախկինում՝ այդ նույն տղամարդը պարբերաբար ծեծի է ենթարկել կնոջը: Դատարանն ապացուցված էր համարել, որ Վ. Մարտիրոսյանը դիտավորությամբ ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել կնոջը, սակայն դատապարտելով ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:36
ՇՎՏՄ-ն կրկնայցեր է իրականացրել Երևանում. խախտումներ չկան
Այսօր՝ օգոստոսի 14-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները կրկնայցեր են իրականացրել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում:...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կապիտան Ռուբեն Սանամյանը կարժանանա Ազգային հերոսի կոչման․Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, հայտնելով․ «Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ...
Աղբյուր` Panorama.am
20:25
Ռուբեն Հայրապետյանին հորդորում ենք հրապարակել վերաքննիչ դատական ակտն ամբողջությամբ․Արմեն Գրիգորյան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում  հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մայրաքաղաքի բացօթյա հանգստի գոտիներում խախտումներ չեն արձանագրվել. ԲԸՏՄ
Այսօր՝ օգոստոսի 14-ին, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ մայրաքաղաքի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Խորհուրդս տղերքին՝ հրաժարվեք Նիկոլի տված պարգևներից․Քաղաքագետ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարգևատրումներին։ Նա...
Աղբյուր` Panorama.am
19:56
Ամեն օր մինչև ս. թ. օգոստոսի 25-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը․Քաղավիացիա
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում  է, որ ամեն օր մինչև ս. թ. օգոստոսի 25-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ...
Աղբյուր` Panorama.am
19:55
Վարչապետը ներկա է գտնվել է Սևանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սևանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (ՀՍԾՏԿ) բացման արարողությանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:47
Բրիտանացիները շտապ վերադառնում են Ֆրանսիայից և Նիդեռլանդներից ՝ վախենալով կարանտինից
Մեծ Բրիտանիայի հազարավոր բնակիչներ, որոնք հանգստի են մեկնել Ֆրանսիա, Նիդեռլանդներ կամ Մալթա, փորձում են շտապ վերադառնալ տուն ՝ երկշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
19:37
ԹԻՀԿ-ն հայցադիմում է ներկայացրել փոխվարչապետի դեմ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ փոխվարչապետ...
Աղբյուր` Panorama.am
19:25
Կեղծ քարտերով բանկոմատներից հափշտակել էր առանձնապես խոշոր չափի գումար
Օրերս քրեական ոստիկանության գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:13
Ու՞ր են այդ լիբերալները, ինչու՞ չեն պաշտպանում մասնավոր բիզնեսի շահերը․Սուրեն Պարսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ՀԴՄ տպելու մասին...
Աղբյուր` Panorama.am
19:01
Փրկարարները բացել են շտապօգնության կարիք ունեցող քաղաքացու բնակարանի դուռը
Օգոստոսի 14-ին, ժամը 14։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 11 շենքի բնակարաններից...
Աղբյուր` Panorama.am
18:53
Միջազգային օլիմպիական կոմիտեն արժանացել է ևս երկու հեղինակավոր մրցանակի՝ Architizer A + Awards
Միջազգային օլիմպիական կոմիտեն արժանացել է  ևս  երկու հեղինակավոր մրցանակի ՝ Architizer A + Awards: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։...
Աղբյուր` Panorama.am
18:47
Դատարանը բավարարել է «Յուքոմ» ՓԲԸ հայցի ապահովման միջնորդությունը
«Յուքոմ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ դատարանը բավարարել է ընկերության հայցի ապահովման միջնորդությունը։ «Ի պաստասխան ԶԼՄ-ների...
Աղբյուր` Panorama.am
18:46
Բոլոր դատավորները պետք է ընտրվեն բաց մրցույթի արդյունքում․Սրբուհի Գալյան
Նախատեսվում է Հայաստանում ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգ, որի իրականացմանն ուղղված էլ արդարադատության նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
18:46
Մասիսի բնակչուհին իր մեկամյա երեխային վաճառել է 500 000 դրամով
Ոստիկանության Մասիսի  բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ  2020թ. մայիսին Մասիսի բնակչուհին իր մեկամյա երեխային վաճառել...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բելառուսում բողոքի ակցիաների ընթացքում ժիշկներ են ձերբակալվել
Բելառուսում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է 16 բժիշկ, այս պահի դրությամբ բոլորն ազատ են արձակվել, հայտնել են հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
18:28
Հունաստանը պետք է խելամտորեն վարվի և չփորձի սպառնալ մեր «Օրուչ Ռեիս» նավին․Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  և արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել են Արևելյան Միջերկրականում թուրք-հունական...
Աղբյուր` Panorama.am
18:17
Տղամարդը մահացել է՝ փրկելով պատուհանից ընկնող ընկերուհուն
Բերդսկում տղամարդը մահացել է՝ փրկելով վեցերորդ հարկից ընկնող ընկերուհուն, հայտնել է Նովոսիբիրսկի շրջանի ԿԽՄ բաժնի ղեկավարի ավագ օգնական...
Աղբյուր` Panorama.am
18:08
Բելառուսի վարչապետը հանդիպել է գործադուլ իրականացնող բանվորներին
Բելառուսի Վարչապետ Ռոման Գոլովչենկոն ժամանել է Մինսկի տրակտորային գործարան (MTZ), որտեղ աշխատողները բողոքի ցույցեր են անցկացնում, հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ռուբեն Հայրապետյան. ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի ապօրինությունները հաստատվեցին
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սա՝ հատուկ նրանց համար,...
Աղբյուր` Panorama.am
17:44
Թադևոս Ավետիսյան. Կայուն զբաղվածություն հնարավոր չի ապահովել շրջակա միջավայրի գերշահագործման հաշվին
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանն իր հոդվածում գրում է. «Ակնհայտ է՝ խորանում...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ե՞րբ ու որտե՞ղ դիմակ դնելը պարտադիր չէ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է, թե որ դեպքերում բժշկական դիմակ հագնելն այսուհետ պարտադիր չէ։ Նշվում է, որ այսուհետ...
Աղբյուր` Panorama.am
17:25
Շվեդիան կոչ է անում ընդլայնել պատժամիջոցները Բելառուսում տեղի ունեցածի պատասխանատուների նկատմամբ
ԵՄ-ն պետք է ընդլայնի պատժամիջոցները Բելառուսում իրավապահ մարմինների կողմից բռնությունների համար պատասխանատու անձանց նկատմամբ։ Նման կարծիք է...
Աղբյուր` Panorama.am
17:17
Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին վթարի հետևանքով մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 13-ին, ժամը 09։01-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին...
Աղբյուր` Panorama.am
17:10
«Լիդիան». Ուրանի վտանգի մասին պնդումները հերթական կեղծիքն են
«Լիդիան Արմենիա» ընկերությունը տարածել է հաղորդագրություն՝ արձագանքելով Անդրեաս Ղուկասյանի՝ հանքավայրում ուրանի  առկայության...
Աղբյուր` Panorama.am
17:07
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ` «Դավթաշեն Սիթի»-ում բնակարաններ ձեռք բերելու նպատակով
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման նոր հատուկ պայմանների մասին` «ՆՍ Քընսթրաքշն» կառուցապատողի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Մարուքյանն ափսոսում է BBC HARDtalk-ին տված Փաշինյանի պատասխանի համար
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դժգոհ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ BBC HARDtalk հաղորդման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Երկու օրվա ընթացքում Մինսկում ձերբակալվել է ավելի քան հազար ցուցարար
Մինսկում օգոստոսի 11-12-ին հավաքների ժամանակ ձերբակալվել է 1063 մարդ, համապատասխան ցուցակները հրապարակվել են Մինսկի քաղաքային դատարանում,...
Աղբյուր` Panorama.am
16:48
«Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորները պարգևաևվճարները տրամադրել են Տավուշի վերականգնմանը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն իրենց պարգևավճարները փոխանցել են Տավուշի մարզի «Պահապան զարգացման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}