11:21 13/02/2020

«Ցանկացած մարդ իրեն պիտի դնի զոհված ազատամարտիկի ծնողի տեղը». Ծառուկյան

«Հայաստան են  եկել 400 և 200 միլիոն գումարներ 0-0.25% տոկոսադրույքով, որը պետք է տրամադրվեր գյուղատնտեսական վարկի տեսքով»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ ղեկավարը նշեց՝ այն գումարը, որ Հայաստանին տրվել է 0-0.25% տոկոսադրույքով, գյուղացուն պետք է տրամադրվի 2-2.5 % տոկոսադրույքով, քանի որ ԿԲ-ն իրավունք ունի 1% ավելացնելու և 1% էլ կարող է վարկը տրամադրող բանկն ավելացնել.

«Իսկ գյուղացիներն, ըստ իրենց խոսքի, այդ վարկերը ստացել են 20-35 % տոկոսադրույքով։ Դրա համար հարկավոր է լսումներ անցկացնել՝ հասկանալու՝ ժողովուրդը ճիշտ է ասում, թե ոչ։ Գյուղացիների ողջ ունեվածքը, որ գրավ են դրել, մնացել է բանկերին։ Եթե այդպես է, պետք է լիարժեք միջոցներ ձեռնարկվեն, որ այդ բանկերը գրավը վերադարձնեն գյուղացուն։ Թե չէ գյուղացին վարկը վերցրել, 5 անգամ ավելի վճարել ա, ոչ տունն է իրենը, ոչ հողատրածքը, վարկն էլ դեռ փակում է։ Բանկերը ժողովրդի հաշվին գերշահույթ են ստացել»։

Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև 2020 թվականի ընթացքւոմ բանակում 13 զոհ ունենալու հանգամանքին։ Նա նշեց, որ բանակի հետ կապված մտահոգություն այսօր բոլոր քաղաքացիներն ունեն։

«Ցանկացած մարդ իրեն պիտի դնի զոհված ազատամարտիկի ծնողի տեղը, մարդը երեխա է մեծացնում, ուղարկում է բանակ, որ առողջ վերադառնա, բայց շատ ցավալի է, շատ վատ է։ Անմիջապես պետք է ուսումնասիրվի, որ ովքեր մեղավոր են, ովքեր դրդում են այդ դեպքերը, պետք է մասսայական պատժվեն։ Թե չէ ծնողը պատրաստ է իր երեխային ուղարկել ծառայելու, բայց երեխային ինչ աստիճանի են հասցնում, որ նա ինքնասպան է լինում։ Պետք է քննիչ հանձնաժողով ստեղծվի՝ ուսումնասիրելու, ինչն է այդ դեպքերի պատճառը։ Իրոք սրտի ցավով ցավակցում եմ, ցանկացած մարդ թող իր վրա վերցնի, էդ հարցով պետք է մարդիկ զբաղվեն»,- նշեց Ծառուկյանը։

Հարցին՝ արդեն որոշում կա՞, թե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ «Բարգավաճ Հայասան» խմբակցությունը որ թևում է լինելու՝ «այո»-ի, թե՞ «ոչ»-ի, Ծառուկյանը պատասխանեց՝ մենք վաղը խորհրդի նիստ ունենք, կլսենք բոլորին, վերջնական որոշման մասին կասենք։

Դիտարկմանը, որ մամուլում շրջանառվում են լուրեր «ԲՀԿ»-«Իմ քայլը» քաղաքական առևտրի մասին, Ծառուկյանը աձագանքեց՝ Նիկոլ Փաշինյանի հետ ահագին ժամանակ չի հանդիպել. «Դատարկ բաներ են, այդպիսի բան չի եղել»։

Հարցին, իսկ հնարավո՞ր է Սասուն Միքայելյանն է միջնորդ հանդիսացել Ծառուկյան-Փաշինյան երկխոսության համար, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց՝ այսինքն միջնորդը Սասուն Միքայելյա՞նն է։

«Ուրեմն Գագիկ Ծառուկյանն էնքան փոքրացել է, կարիք ունի միջնորդությունների՞։ Կյանքում Ծառուկյանը միջնորդությունների կարիք չունի։ Եթե հանդիպած լինեի, կասեի հանդիպել եմ, եթե քննարկելու լինեի, կասեի քննարկել եմ։ Ծառուկյանը տակից-վրից խաղեր տալու ճանապարհը վաղուց անցել է»,- ասաց նա։

Հարցապնդմանը, որ հենց խաղեր տալու մեջ է մեղադրվում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, քանի որ սահմանդրական փոփոխությունների վերաբերյալ հստակ  դիրքորոշում չի հայտնում, Ծառուկյանը արձագանքեց՝ իրենք հանրաքվեին կողմ են, բայց նախագծում կան օրենքի խախտումներ։

«Էդ մեղադրողներին բերեք առերես դեմս, էդ մուտիլովչիկներին, սադրողներին, որ ուզում են սարքեն, ինչ-որ հակասություններ բերեն։ Ես գիտեմ՝ վաղն ինչ է լինելու, 20 օր հետո՝ ինչ։ Եթե մարդը փորձառու է, իրեն չեն կարող սադրանքների մեջ գցել։ Էդ դպրոցները մենք վաղուց անցել ենք»,- եզրափակեց խոսքը ԲՀԿ առաջնորդը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:36
ՇՎՏՄ-ն կրկնայցեր է իրականացրել Երևանում. խախտումներ չկան
Այսօր՝ օգոստոսի 14-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները կրկնայցեր են իրականացրել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում:...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կապիտան Ռուբեն Սանամյանը կարժանանա Ազգային հերոսի կոչման․Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, հայտնելով․ «Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ...
Աղբյուր` Panorama.am
20:25
Ռուբեն Հայրապետյանին հորդորում ենք հրապարակել վերաքննիչ դատական ակտն ամբողջությամբ․Արմեն Գրիգորյան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում  հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մայրաքաղաքի բացօթյա հանգստի գոտիներում խախտումներ չեն արձանագրվել. ԲԸՏՄ
Այսօր՝ օգոստոսի 14-ին, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ մայրաքաղաքի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Խորհուրդս տղերքին՝ հրաժարվեք Նիկոլի տված պարգևներից․Քաղաքագետ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարգևատրումներին։ Նա...
Աղբյուր` Panorama.am
19:56
Ամեն օր մինչև ս. թ. օգոստոսի 25-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը․Քաղավիացիա
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում  է, որ ամեն օր մինչև ս. թ. օգոստոսի 25-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ...
Աղբյուր` Panorama.am
19:55
Վարչապետը ներկա է գտնվել է Սևանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սևանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (ՀՍԾՏԿ) բացման արարողությանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:47
Բրիտանացիները շտապ վերադառնում են Ֆրանսիայից և Նիդեռլանդներից ՝ վախենալով կարանտինից
Մեծ Բրիտանիայի հազարավոր բնակիչներ, որոնք հանգստի են մեկնել Ֆրանսիա, Նիդեռլանդներ կամ Մալթա, փորձում են շտապ վերադառնալ տուն ՝ երկշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
19:37
ԹԻՀԿ-ն հայցադիմում է ներկայացրել փոխվարչապետի դեմ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ փոխվարչապետ...
Աղբյուր` Panorama.am
19:25
Կեղծ քարտերով բանկոմատներից հափշտակել էր առանձնապես խոշոր չափի գումար
Օրերս քրեական ոստիկանության գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:13
Ու՞ր են այդ լիբերալները, ինչու՞ չեն պաշտպանում մասնավոր բիզնեսի շահերը․Սուրեն Պարսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ՀԴՄ տպելու մասին...
Աղբյուր` Panorama.am
19:01
Փրկարարները բացել են շտապօգնության կարիք ունեցող քաղաքացու բնակարանի դուռը
Օգոստոսի 14-ին, ժամը 14։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 11 շենքի բնակարաններից...
Աղբյուր` Panorama.am
18:53
Միջազգային օլիմպիական կոմիտեն արժանացել է ևս երկու հեղինակավոր մրցանակի՝ Architizer A + Awards
Միջազգային օլիմպիական կոմիտեն արժանացել է  ևս  երկու հեղինակավոր մրցանակի ՝ Architizer A + Awards: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։...
Աղբյուր` Panorama.am
18:47
Դատարանը բավարարել է «Յուքոմ» ՓԲԸ հայցի ապահովման միջնորդությունը
«Յուքոմ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ դատարանը բավարարել է ընկերության հայցի ապահովման միջնորդությունը։ «Ի պաստասխան ԶԼՄ-ների...
Աղբյուր` Panorama.am
18:46
Բոլոր դատավորները պետք է ընտրվեն բաց մրցույթի արդյունքում․Սրբուհի Գալյան
Նախատեսվում է Հայաստանում ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգ, որի իրականացմանն ուղղված էլ արդարադատության նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
18:46
Մասիսի բնակչուհին իր մեկամյա երեխային վաճառել է 500 000 դրամով
Ոստիկանության Մասիսի  բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ  2020թ. մայիսին Մասիսի բնակչուհին իր մեկամյա երեխային վաճառել...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բելառուսում բողոքի ակցիաների ընթացքում ժիշկներ են ձերբակալվել
Բելառուսում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է 16 բժիշկ, այս պահի դրությամբ բոլորն ազատ են արձակվել, հայտնել են հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
18:28
Հունաստանը պետք է խելամտորեն վարվի և չփորձի սպառնալ մեր «Օրուչ Ռեիս» նավին․Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  և արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել են Արևելյան Միջերկրականում թուրք-հունական...
Աղբյուր` Panorama.am
18:17
Տղամարդը մահացել է՝ փրկելով պատուհանից ընկնող ընկերուհուն
Բերդսկում տղամարդը մահացել է՝ փրկելով վեցերորդ հարկից ընկնող ընկերուհուն, հայտնել է Նովոսիբիրսկի շրջանի ԿԽՄ բաժնի ղեկավարի ավագ օգնական...
Աղբյուր` Panorama.am
18:08
Բելառուսի վարչապետը հանդիպել է գործադուլ իրականացնող բանվորներին
Բելառուսի Վարչապետ Ռոման Գոլովչենկոն ժամանել է Մինսկի տրակտորային գործարան (MTZ), որտեղ աշխատողները բողոքի ցույցեր են անցկացնում, հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ռուբեն Հայրապետյան. ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի ապօրինությունները հաստատվեցին
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սա՝ հատուկ նրանց համար,...
Աղբյուր` Panorama.am
17:44
Թադևոս Ավետիսյան. Կայուն զբաղվածություն հնարավոր չի ապահովել շրջակա միջավայրի գերշահագործման հաշվին
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանն իր հոդվածում գրում է. «Ակնհայտ է՝ խորանում...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ե՞րբ ու որտե՞ղ դիմակ դնելը պարտադիր չէ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է, թե որ դեպքերում բժշկական դիմակ հագնելն այսուհետ պարտադիր չէ։ Նշվում է, որ այսուհետ...
Աղբյուր` Panorama.am
17:25
Շվեդիան կոչ է անում ընդլայնել պատժամիջոցները Բելառուսում տեղի ունեցածի պատասխանատուների նկատմամբ
ԵՄ-ն պետք է ընդլայնի պատժամիջոցները Բելառուսում իրավապահ մարմինների կողմից բռնությունների համար պատասխանատու անձանց նկատմամբ։ Նման կարծիք է...
Աղբյուր` Panorama.am
17:17
Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին վթարի հետևանքով մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 13-ին, ժամը 09։01-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին...
Աղբյուր` Panorama.am
17:10
«Լիդիան». Ուրանի վտանգի մասին պնդումները հերթական կեղծիքն են
«Լիդիան Արմենիա» ընկերությունը տարածել է հաղորդագրություն՝ արձագանքելով Անդրեաս Ղուկասյանի՝ հանքավայրում ուրանի  առկայության...
Աղբյուր` Panorama.am
17:07
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ` «Դավթաշեն Սիթի»-ում բնակարաններ ձեռք բերելու նպատակով
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման նոր հատուկ պայմանների մասին` «ՆՍ Քընսթրաքշն» կառուցապատողի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Մարուքյանն ափսոսում է BBC HARDtalk-ին տված Փաշինյանի պատասխանի համար
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դժգոհ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ BBC HARDtalk հաղորդման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Երկու օրվա ընթացքում Մինսկում ձերբակալվել է ավելի քան հազար ցուցարար
Մինսկում օգոստոսի 11-12-ին հավաքների ժամանակ ձերբակալվել է 1063 մարդ, համապատասխան ցուցակները հրապարակվել են Մինսկի քաղաքային դատարանում,...
Աղբյուր` Panorama.am
16:48
«Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորները պարգևաևվճարները տրամադրել են Տավուշի վերականգնմանը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն իրենց պարգևավճարները փոխանցել են Տավուշի մարզի «Պահապան զարգացման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}