Սիրիայի ԱԳՆ. Թուրքական ռեժիմի պարագլխի հայտարարություններն իրականությունից կտրված են
Վերջին շրջանում Սիրիայում լարված մթնոլորտն ավելի է թեժացել թուրքական զինուժի և Սիրիայի կառավարական զորքերի միջև: Կողմերը չեն դադարում մեկը մյուսին սպառնալ պատասխան ռազմագործողություններով: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Սիրիայի արտգործնախարարությունը (ԱԳՆ) արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող իրադարձությունների մասին հայտարարությանը:
Սիրիայի պետական «SANA» լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի ԱԳՆ-ն Էրդողանի հայտարարությանը պատասխանել է հետևյալ կերպ. «Թուրքական ռեժիմի պարագլխի կատարած սին հայտարարությունները միայն իրականությունից կտրված մարդը կարող է անել»:
Նշենք, որ Թուրքիայի նախագահը նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր. «Եթե նույնիսկ նվազագույն վնաս հասցվի մեր զինվորներին, ապա ամենուրեք կհարվածենք վարչակարգի ուժերի դիրքերին (Սիրիայի կառավարական ուժեր-խմբ) լինի դա Սոչիի համաձայնագրի շրջանակում և թե դրանից դուրս»:
Հիշեցնենք, որ Սիրիայի Իդլիբ նահանգում վերջին 2 շաբաթվա ընթացքում թուրքական բանակի 13 զինվոր էր սպանվել: Ռուսաստանը Թուրքիային մեղադրել էր Սիրիայի հարցով հոկտեմբերին Սոչիում կնքնված համաձայնագիրը խախտելու մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինն ու Էրդողանը քննարկել են Իդլիբում իրավիճակի սրումը
- Էրդողան․ Թուրքիան կհարվածի Սիրիայի ուժերին ցանկացած վայրում, եթե մի թուրք զինվոր էլ վնասվի
- Սիրիական բանակը Իդլիբում շրջապատել է թուրքական 4 դիտակետերը