Ադրբեջանում ընդդեմ ընտրակեղծիքների հավաքը կանցկացվի փետրվարի 16-ին
Փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցած արտահեթ խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած ընտրակեղծիքների, խախտումների դեմ բողոքի հանրահավաքը տեղի կունենա փետրվարի 16-ին։
Բաքվի քաղաքապետարանը թույլատրել է ընդդիմադիրներին անցկացնել հավաք Բաքվի արվարձաններում, սակայն հստակ տեղը դեռևս հայտնի չէ։
«Վերջապես մենք թույլտվություն ստացանք հավաք անել Բաքվի արվարձանում՝ ընդդեմ կեղծված խորհրդարանական ընտրությունների: Մենք վաղը կորոշենք՝ դա ընդունելի՞ է, թե՞ ոչ: Ամեն դեպքում, եկեք հանրահավաքի փետրվարի 16-ին, ժամը 15: 00-17: 00-ը: Վաղը կհաստատվի հավաքի վայրը»,-թվիթերում գրել է «ՌԵԱԼ» կուսակցության ղեկավար Իլգար Մամմադովը։
Հիշեցնենք, որ Իլգար Մամմադովը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում 2013թ-ի հունվարին տեղի ունեցած անկարգությունների կազմակերպման մեղադրանքով։ ՄԻԵԴ որոշմամբ՝ Իլգար Մամմեդովի կալանավորման փաստացի նպատակը նրան լռեցնելն ու պատժելն էր՝ Ադրբեջանի կառավարությանը քննադատելու և կառավարության կողմից գաղտնի պահվող տեղեկատվության հրապարակման համար։
Մամմադովը պայմանական ազատ արձակվեց 2018թ.-ի օգոստոսին։ Վերջինիս թույլ չէր տրվել գրանցվել որպես ընտրություններում թեկնածու, սակայն նրա կուսակցությունից Մեջլիս է անցել 1 պատգամավոր։
Finally we got permission to rally in a Baku suburb against falsified parliamentary elections. We will decide tomorrow whether that is acceptable or not. In any case come to the rally on 16th February at 15:00-17:00. Location will be confirmed tomorrow.
— Ilgar Mammadov (@ilgarmammadov) February 12, 2020
Հարակից հրապարակումներ`
- Արտահերթ ընտրություններն Ադրբեջանում․ երբ ցանկալին ներկայացվում է որպես իրականություն
- ԵԽ գլխավոր քարտուղարը Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել ընդդիմադիր գործիչ Իլգար Մամմադովին
- ՄԻԵԴ վճիռ. Ադրբեջանը Իլգար Մամմեդովին ձերբակալել է քաղաքական դրդապատճառներով
- Իլգար Մամեդով. ԵԱՀԿ Մինսկի խումբը ի վիճակի չէ ուղղել հակամարտող կողմերին դեպի խաղաղություն