Ռուսաստանը կմասնակցի Թբիլիսիում ԵԽ նախարարների կոմիտեի նիստին
«Ռուսաստանը կմասնակցի Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստին, սակայն դեռևս պատվիրակության մակարդակը չի որոշվել»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի նախկին տեղակալ, սենատոր Գրիգորի Կարասինը: Այս մասին գրում է RT-ն։
«Ռուսաստանը կմասնակցի Թբիլիսիում ԵԽ նախարարների կոմիտեի նիստին, իսկ թե ով կգնա, ավելի շուտ աստվածաբանական հարց է», - ասել է Կարասինը։
Նշվում է, որ հանդիպումը կկայանա մայիսի 14-15-ին։ Նիստի անցկացումը Վրաստանում պայմանավորված է ԵԽ նախարարների կոմիտեում Վրաստանի նախագահությամբ։
Կարասինը հավելել է, որ ինքն «արհեստական խնդիր» է համարում Թբիլիսիում նիստի անցկացման հետ կապված բարդությունները։
Հիշեցնենք, որ 2019-ի ամռանը բողոքի ցույցեր սկսվեցին Թբիլիսիում, երբ վրացական ընդդիմությունը և արմատականները խափանեցին Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստը, որը վարում էր այդ կազմակերպությունը ղեկավարող Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում