Սյունիքում բուք է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին, ժամը 10:05-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանացանելի է բեռնատարների համար:
Դժվարանցանելի են Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ավտոճանապարհը և Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները:
Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան և Ծաղկահովիտ գյուղի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզում առկա է բուք: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն: