Սոթք-Քարվաճառ ճանապարհին հազար մարդ մնացել էր արգելափակման մեջ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն երեկ տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձնաբքի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել:
Սոթք-Քարվաճառի հենակետից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ավելի ուշ տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը ձնաբքի պատճառով երկկողմանի փակ է:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Վարդենյաց լեռնանցքի հենակետից մեկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու մարտական հաշվարկ:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ մինչ ժամը 20:20-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 250 ավտոմեքենա՝ 1000 ուղևորով, հենակետ է տեղափոխվել մոտ 200 քաղաքացի:
Ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներին ներգրավվել է Սոթքի ոսկու հանքի 2 միավոր տեխնիկա:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ