Շատ զզվելի ջուր է. Բորդուղեկցորդուհու նախազգուշացումը
Cathay Pacific հոնկոնգյան ավիաընկերության բորդուղեկցորդուհին պատմել է ինքնաթիռում օգտագործվող տարբեր խմիչքների վտանգավորության մասին: Այս մասին հայտնում է Լենտա.ռու-ն:
Դերրի Լինի խոսքով ՝ առաջին հերթին ուղևորներին հարկավոր է հրաժարվել թռիչքի ընթացքում մատուցվող ջրից,քանի որ այն հեռու է մաքուր լինելուց, ինչպես շատերը կարծում են:
«Ինքնաթիռի ջուրը շատ զզվելի է և տարրան, որից այն գալիս է, երբևէ չի մաքրվում»,- հայտարարել է նա ՝ խորհուրդ տալով ուղևորներին աշխատակիցներից խնդրել շշալցված ջուր:
Բացի այդ, բորդուղեկցորդուհին խորհուրդ է տվել ուղևորներին թռիչքի ընթացքում հրաժարվել սուրճ կամ թեյ խմելուց, քանի որ նույն ջրից են պատրաստվում այդ խմիչքները և հնարավոր է լինեն կեղտոտ:
«Խուսափեք ինքնաթիռում սուրճից, խմեք այն ,երբ կհասնենք սահմանված վայր»,- եզրափակել է Լինը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին