«Հետաձգելով օրենքի նախագծի ընդունումը՝ պատասխանատվություն ենք վերցնելու բոլոր մահերի համար»
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն այսօր իր ելույթում անդրադարձավ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում փոխնախարարը կարծիք էր հայտնել, թե օրենքը քննադատող պատգամավորները ֆինանսավորվում են «Ֆիլիպ Մորիսի» կողմից։ Պատգամավորը հայտարարեց, որ եթե մեկ անգամ էլ ակնարկ լինի այդ ֆինանսավորման մասին, ապա փոխնախարարը պատասխանատվության կենթարկվի զրպարտության համար։
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյան նշեց, որ չէր ցանկանա իր անձնական էջը դարձնել ԱԺ քննարկման առարկա։
Իր ամփոփիչ ելույթի վերջում սակայն փոխնախարարը հայտարարեց. «Հարգելի պատգամավորներ, ամեն օր, ամեն տարի հետաձգելով այս օրենքի նախագծի ընդունումը մենք մեր վրա, դուք ձեր վրա պատասխանատվություն եք վերցնում այն բոլոր մահերի համար, որոնք առաջանում են ծխախոտային արտադրատեսակների օգտագործումից»։
«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծի քննարկման վերջում Լենա Նանուշյան նաև նշեց, որ 3 հազար մարդ տարեկան մահանում է ծխախոտի օգտագործման հետևանքներից և պետության ծախսերն այդ հիվանդացության և մահերի համար տարեկան կազմում է 80 մլրդ դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Հետազոտություն. ՀՀ բնակչության մեծամասնությունը գտնում է, որ ծխախոտային արտադրանքի միատեսակ փաթեթավորման կիրառումը չի ծառայի իր նպատակին
- Հանրային վայրերում ծխելն արգելող օրենքի նախագիծը ընդունվեց
- Ծխելն արգելող օրենքին կարո՞ղ է մարիխուանայի օրինականացումը հաջորդել. Պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին