«Իրատես». ՀՅԴ-ական երիտասարդները կշարունակեն պահանջել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը
«Իրատես» թերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող դաշնակցական երիտասարդների պասիվությունը ժամանակավոր է: Բուհերում հայրենագիտական առարկաների դասավանդման ոչ պարտադիր ձևաչափի դեմ պայքարողները չեն նահանջելու: ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ երիտասարդներն այժմ սպասում են Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության մասին» օրենքի քննարկմանը, ինչից հետո կհասկանան՝ ինչպես վարվել:
«Մտադիր եք մասնակցե՞լ այդ քննարկումներին»,- հարցրինք ՀՅԴ-ականներից մեկին: «Հայրենագիտական առարկաների ուսուցումը եթե պարտադիրից դառնա «ըստ հայեցողության», ապա կշարունակենք մեր պայքարը՝ դասադուլների, նստացույցերի և այլնի տեսքով: Իրականում մեզ համար ոլորտի քաղաքականությունն է ամբողջությամբ խնդրահարույց: Հետևաբար մեր պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ոլորտի քաղաքականությունն ամբողջությամբ չի բխում ազգային և պետական շահերից»,- ասաց մեր զրուցակիցը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց