Քանի ես կամ, ՌԴ-ում չի լինելու թիվ 1 ծնող, թիվ 2 ծնող, լինելու են հայր և մայր. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ թիվ 1 ծնող և թիվ 2 ծնող հասկացությունները չեն կարող լինել Ռուսաստանում, քանի դեռ նա ՌԴ ղեկավար է։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը։
ՌԴ նախագահը նշել է, որ երեխաները շարունակելու են գործածել հայր և մայր տերմինները։
Պուտինը նաև նշել է, որ պետք է հստակեցնել որոշ բաներ։
«Ամուսնությունը տղամարդու և կնոջ միություն է, ընտանիքը մի քիչ այլ բան է, սակայն գաղափարը, որ ընտանիքը կնոջ և տղամարդու կապն է, ինքնին ճիշտ է, և պետք է աջակցություն ստանա, ուղղակի պետք է մտածել, թե ինչ ձևակերպումներով և որտեղ անել դա»,- ասել է Պուտինը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին